RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Հարթ որովայն՝ Եղեսպակի թուրմով. իմացիր ավելին
 


 


   168.am

Եղեսպակը (шалфей) շատ օգտակար բույս է։ Դեռևս մանկության տարիներից մենք եղեսպակն օգտագործում ենք հազը և կոկորդի ցավը բուժելու նպատակով։ Բայց իրականում այս բուսատեսակն օգնում է նաև հարթ, տափակ որովայն ունենալ։
 

Ի՞նչ պետք է իմանալ եղեսպակի մասին

Եղեսպակը միջերկրածովյան ծագում ունեցող բույս է, անանուխի ազգակիցներից։
Եղեսպակի տերևները կանաչ գույնի են, օվալաձև, իսկ ծաղիկները՝ կարմիր, վարդագույն և սպիտակ։
Հնագույն ժամանակներից այն օգտագործում են՝ որպես դեղաբույս։  Եղեսպակը կարելի է տարբեր կերպ օգտագործել։ Նրա գործածության ոլորտները տարածվում են խոհարարական արվեստից՝ մինչև կոսմետոլոգիա։ Շնորհիվ նրա բույրի՝ եղեսպակը հաճախ օգտագործվում է լոսյոնների և քսուքների, ինչպես նաև՝ մազերի խնամքի միջոցների բաղադրության մեջ։


Եղեսպակի օգտակար հատկությունները

Եղեսպակի օգտակար հատկություններից է նրա հակաբորբոքային ազդեցությունը, ինչի շնորհիվ էլ եղեսպակն օգնում է մկանային ցավերի, արթրիտի և ռևմատիզմի դեպքում։

Չափազանց մեծ է նաև եղեսպակի հակասեպտիկ ազդեցությունը։ Հենց այդ պատճառով այն այդքան էֆեկտիվ կերպով օգնում է կոկորդի ցավի դեպքում։

Եղեսպակն օգտագործում են նաև ստամոքսի և մկանների սպազմերի դեպքում, այն հակազդում է վարակներին և բակտերիաներին։

Եղեսպակը հարուստ է A և C վիտամիններով։

Այն թեթևացնում է շնչուղիների և մարսողական համակարգի հիվանդությունների սիմպտոմները, օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, բարձրացնում է քրտնարտադրության մակարդակը, ինչի պատճառով էլ շատ օգտակար է բարձր ջերմության ժամանակ՝ կատարելով ջերմիջեցնող միջոցի դեր։

Եղեսպակն էֆեկտիվ է կանանց մենստրուալ ցիկլի ժամանակ՝ հանդիսանալով որպես ցավազրկող։
Հանգստացնում է նաև ստամոքսի ցավերը և գլխացավը, կանխում է օրգանիզմում հեղուկների կուտակումը, նպաստում վերքերի և կտրվածքների արագ բուժմանը։

Պետք է նկատի ունենալ, որ եղեսպակն ունի հակացուցումներ։

 

Այն չի կարելի օգտագործել կրծքով կերակրելու շրջանում, ինչպես նաև երիկամային անբավարարության կամ վեգետատիվ նյարդային խանգարումների ժամանակ։
Դա կապված է այն բանի հետ, որ եղեսպակը պարունակում է տույոն, իսկ դա մեծ չափաբաժիններով օգտագործելու դեպքում նեյրոտոքսիկ է և կարող է հանգեցնել ցնցումների։
Բացի դրանից, եղեսպակ օգտագործել խորհուրդ չի տրվում հղիության շրջանում, քանի որ կարող է վնասել և սադրել պտղի կորուստ։


Եղեսպակն ու քաշի կորուստը
Եղեսպակը շատ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են կարճ ժամանակում հարթ, տափակ որովայն ունենալ։

Այն կատարյալ մթերք է դիետայի հետևող յուրաքանչյուր մարդու համար, քանի որ այս բույսն ի վիճակի է կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը։
Եղեսպակի եփուկը կամ թուրմն ի զորու է կանխել ստամոքսի հետ կապված խնդիրները, եթե, ասենք, դու չափազանց շատ սնունդ ես ընդունել կամ կերել ես մի բան, որին քո ստամոքսը սովոր չէ։ Եղեսպակի թուրմն օգնում է մաքրել օրգանիզմը և այնտեղից դուրս բերել վնասակար թույները։

Բացի այդ, եղեսպակը խթանում է լեղուղու աշխատանքը, օգնում աղիների խցանումների դեպքում, նպաստում աղիների առողջությանը, ազատում ստամոքսի փքվածության պատճառ հանդիսացող ավելորդ գազերի կուտակումից և օրգանիզմում հավաքված հեղուկների դուրսբերումը հեշտացնելով՝ կանխում վերջույթների այտուցները։


Ինչպե՞ս պատրաստել եղեսպակի թուրմ

Պետք է վերցնել 15 գրամ եղեսպակի տերևներ (այն վաճառվում է բոլոր դեղատներում), կարևոր չէ՝ թա՞րմ, թե՞ չորացրած, և վրան լցնել 1 լիտր եռման ջուր։ Թողնել՝ 3 րոպե թրմվի։ Ապա պետք է ավելացնել կիտրոնի հյութ՝ ըստ ճաշակի, և ցանկության դեպքում՝ նաև մեղր։
1 լիտր եղեսպակի թուրմը բավականացնում է 3-4 օր։

Պետք է հիշել, որ ոչ մի դեղաբույս միայնակ ոչինչ անել չի կարող։ Պետք է առողջ սնունդ ընդունել և վարել ակտիվ կենսակերպ։ Մեր սննդակարգում պարտադիր պետք է ընդգրկվեն մրգեր և բանջարեղեն։
Եղեսպակի թուրմը կարելի է խմել ինչպես՝ սառը, այնպես էլ՝ տաք վիճակում։
Ցանկալի է խմել առավոտյան, մինչև նախաճաշը։ Այդ դեպքում մարսողական համակարգը, ինչպես կարգն է, կաշխատի ողջ օրվա ընթացքում, իսկ ճարպերից և թույներից ազատվելու գործընթացն ավելի արդյունավետ կլինի։
Եղեսպակի թուրմը պետք է պահել սառնարանում՝ անպայման փակվող բերանով սովորական շշի մեջ։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (01.03.18) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 1391 | Տեգեր: Եղեսպակի, իմացիր, թուրմով., հարթ, ավելին, որովայն՝ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |