RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Հարսանեկան նվերներ. խորհուրդներ հյուրերին և նորապսակներին
 


 


   Bride.am

Հարսանիքը սովորաբար ենթադրում է նվերներ: Իհարկե, Դուք հրավիրում եք հյուրերին ոչ հանուն նվերների, այլ նրա համար, որ նրանք կիսեն Ձեր հետ այդ երջանիկ պահը, բայց չէ որ շնորհավորանքներն ամեն դեպքում անխուսափելի են: Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է պետք նվիրել, և ինչպես նորապսակները պետք է պատմեն այդ մասին հյուրերին, որպեսզի խուսափեն անհարմար իրավիճակներից և անպիտան նվերներից:

Խորհուրդներ նորապսակներին 
Եթե Դուք որոշակի նախընտրություններ ունեք, ավելի լավ է նշել դրանք հյուրերին wish-list-ի օգնությամբ: Դա հնարավոր նվերների ցանկ է, որոնք Դուք կցանկանայիք ստանալ: Այդ ցանկի օգնությամբ Ձեզ կհաջողվի խուսափել անցանկալի նվերներից և միաժամանակ դյուրացնել հյուրերի ընտրությունը: Հաշվի առեք Ձեր հյուրերի հնարավորությունները: Wish-list-ը կարելի է փակցնել հրավիրատոմսին, որպեսզի ամբողջ պետքական տեղեկատվությունն այնտեղ լինի:

Եթե Դուք նվերների փոխարեն նախընտրում եք գումար ստանալ, մի վախեցեք ասել այդ մասին հյուրերին: Դա կարելի է անել անգամ հումորային տեսքով, օրինակ, հրավիրատոմսերում ջնջած նշաններ անել ավանդական կաթսաների, թավաների, անկողնային պարագաների և մանր կենցաղային տեխնիկայի հետ: Հյուրերը կհասկանան այդ ակնարկը, իսկ Դուք Ձեզ անհարմար չեք զգա:

Ձեր և հյուրերի հարմարավետության համար, հարսանյաց սրահում հատուկ տեղ հատկացրեք նվերների և ցանկությունների համար: Երբեմն անգամ հատուկ սեղան են ձևավորում՝ զարդարելով այն հարսանիքի ընդհանուր ոճով, որտեղ հյուրերը կարող են թողնել իրենց նվերները և մաղթանքները: Այն դեպքում, եթե Ձեզ միայն գումար են նվիրելու, անպայման մի արկղիկ պատրաստեք, որտեղ կկարողանաք տեղադրել Ձեր ծրարները:


Խորհուրդներ հյուրերին 
Մեր օրերում, երբ հյուրերը չգիտեն նորապսակների նախասիրությունները, շատերը համարում են, որ ավելի լավ է նվիրել նրանց որոշակի գումար, որով իրենք կկարողանան գնել այն, ինչ ուզում են: Այս իրավիճակում և հյուրերը չեն տանջվում նվերի ընտրությամբ, և նորապսակները հնարավորություն են ստանում ընտրել այն, ինչն իրենց իսկապես անհրաժեշտ է: Սակայն, ամեն դեպքում արժե մի բացիկ նախապատրաստել, այդ ժամանակ Դուք և Ձեր մախթանքները կարտահայտեք, և հաճելի նվեր կանեք:

Գումարը նույնպես կարելի է նվիրել արտասովոր և հետաքրքիր կերպով, օրինակ, նվիրել նորապսակներին այն երկրի արտարժույթով, որտեղ նրանք կմեկնեն հարսանեկան ճանապարհորդության: Եթե նորապսակներն ունեն սիրած թվեր, ապա կարելի է խաղալ դրանց հետ՝ նվիրելով գումար, որը հավասար կլինի այդ թվերի գումարին կամ արտադրյալին: Անգամ գումար նվիրելով, Դուք կարող եք հաճոյախոսություն անել զույգին՝ արտահայտելով Ձեր ուրախությունը նրանց ամուսնությամբ:


Ի՞նչ նվիրել նորապսակներին 
Եթե Դուք հարցադրվում եք, թե «Ի՞նչ նվիրել հարսանիքին», ապա առաջին հերթին արժե մտածել զույգի մասին, որպեսզի նրանց հաճելի լինի: Նվերի դրական կողմն այն է, որ այն ավելի անձնական է, քան պարզապես գումարը: Փորձեք ամեն դեպքում նախապես իմանալ նորապսակների նախասիրությունները, հնարավոր է, մոտակա ժամանակներում նրանք պլանավորում են տեղափոխվել, և ավելորդ իրերը միայն կխանգարեն, դա անպայման պետք է հաշվի առնել: Իսկ եթե Դուք որոշել եք հարսանյաց նվեր անել նորապսակներին, ապա չարժե նվիրել ծեծված նվերներ՝ անկողնային պարագաներ, սպիտակեղեն, ապակեղեն, խոհանոցային պարագաներ, փորձեք որևէ հետաքրքիր և անձնական նվեր պատրաստել: Վերհիշեք զույգի հետաքրքրությունները, նրանց սիրած գրքերը կամ կինոնկարները, հենց դրանք կօգնեն Ձեզ նվերի ընտրության հարցում: Խորհուրդ ենք տալիս նվիրել զույգին ընդհանուր նվեր, ոչ թե առանձին հարսի և փեսայի համար, չէ որ հարսանիքի օրը Դուք տոնում եք մի ամբողջության՝ նոր ընտանիքի ձևավորումը:

Լավ նվեր կարող է լինել նաև անակնկալ համարը, որև Դուք նախօրոք կնախապատրաստեք: Դա կարող է լինել նորապսակներին նվիրված երգ, պար կամ բանաստեղծություն: Լավ կլինի, եթե նրանց համար այդ համարն անակնկալ լինի, բայց ամեն դեպքում պետք է նախօրոք պայմանավորվել հարսանքավարի հետ: Հիանալի նվեր նորապսակների համար կարող է լինել սերտիֆիկատ կամ որևէ վայր համատեղ այցի համար նախատեսված տոմսերը, որտեղ նրանք կկարողանան կամ ակտիվ ժամանակ անցկացնել, կամ էլ պարզապես հանգստանալ հարսանիքից հետո: Անպայման ստուգեք սերտիֆիկատների ժամկետը, որպեսզի նորապսակները ցանկացած ժամանակ կարողանան օգտվել դրանցից: Քանի որ հարսանիքից հետո նորապսակները հաճախ հարսանեկան գիրք են ձևավորում, հիանալի և պետքական նվեր կլինի այդ գրքի պատրաստման համար նախատեսված սերտիֆիկատը: Այդ դեպքում Դուք կնվիրեք նրանց երկար ու հաճելի երեկոներ հարսանեկան ալբոմը դիտելու շուրջ: Կարևորը նախօրոք ճշտեք, արդյոք նրանք արդեն չեն պատվիրել այդ գիրքը իրենց ֆոտոնկարչի մոտ:

 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (09.06.17) | Հեղինակ: Bride.am
Դիտումներ: 755 | Տեգեր: խորհուրդներ, նվերներ., նորապսակներին, հարսանեկան, հյուրերին | - Վարկանիշ -: 0.0/0