Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Հաջողության գաղտնիքներ բիզնեսի մեծերի կողմից. ներկայացնում է FORBES-ը
 

 


   

Forbes-ն ի մի է բերել երիտասարդ մասնագետներին ուղղված ամենավառ խորհուրդները, որոնք տվել են Forbes-ի վարկանիշային ցուցակի մասնակիցները՝ համալսարանների շրջանավարտների առաջ ելույթ ունենալիս։




Սթիվ Ջոբս, Apple ընկերության հիմնադիր
Սթիվ Ջոբս, Apple ընկերության հիմնադիր




Երբ ես 17 տարեկան էի, կարդացի մի արտահայտություն՝ «Եթե դու ապրես յուրաքանչյուր օրն այնպես, կարծես դա վերջինն է, մի օր դու անպայման ճիշտ կլինես»։ Այն ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Վերջին 33 տարիների ընթացքում յուրաքանչյուր առավոտ, երբ ես նայում եմ հայելուն, հարցնում եմ ինքս ինձ՝ «Եթե սա լիներ իմ կյանքի վերջին օրը, կցանկանայի՞ արդյոք անել այն, ինչ պլանավորում եմ անել այսօր»։ Եվ եթե մի քանի օրվա ընթացքում պատասխանը դառնում էր «ոչ»-ը, ես հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել։



Բիլ Գեյթս, Microsoft-ի հիմնադիր
Բիլ Գեյթս, Microsoft-ի հիմնադիր




Իմ մայրը, ով հպարտանում էր նրանով, որ ես ընդունվել էի Հարվարդի համալսարան, երբեք չի դադարել համոզել ինձ ավելի շատ գործ անել ուրիշների համար։ Իմ հարսանիքից օրեր առաջ՝ միջոցառմանը պատրաստվելու ժամանակ, նա բարձրաձայն կարդաց Մելինդային (Բիլ Գեյթսի կինը) ուղղված նամակը։ Իմ մայրն այդ ժամանակ արդեն հիվանդ էր քաղցկեղով, սակայն որոշեց կարդալ այն։ Նամակի վերջում նա գրել էր «Նրանց, որոնց շատ բան է տրված, շատ բան էլ սպասվում է»։



Օփրա Ուինֆրի, հեռուստահաղորդավարուհի
Օփրա Ուինֆրի, հեռուստահաղորդավարուհի




Մարդիկ սիրում են փոխել իմիջը, քանի որ դրա իրական հետևանքները միշտ էլ զարմացնում են։ Սակայն ես փոխում եմ իմիջս ոչ միայն այլ տեսք ունենալու համար։ Այդպիսով՝ կարելի է փոխել մարդկանց կարծիքը ձեր մասին։ Մի երիտասարդ, ում մենք հենց նոր տեսանք, քայլում էր փողոցում երկար, մինչև հատակ հասնող մորուքով։ Թվում էր՝ նա թաքնվում է մորուքի ետևում։ Եվ պատկերացրեք՝ մորուքը սափրելուց հետո, նա կասեր՝ «Ես ինձ կրկին ողջ եմ զգում»։
Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ իմիջի փոփոխության կարիք ունենք, այդ պատճառով էլ, եթե դուք տեսնեք ձեր կյանքը փոխելու հնարավորություններ, ապա ձեզ հսկայական հաջողություն է սպասվում։


Մայքլ Դել, Dell ընկերության հիմնադիր
Մայքլ Դել, Dell ընկերության հիմնադիր




Փորձեք երբեք չլինել գրասենյակի ամենախելացի տղան։ Իսկ եթե դուք այդպիսին եք, ապա կանչեք ձեզանից խելացի մարդկանց կամ գտեք մեկ այլ սենյակ։ Պրոֆեսիոնալների շրջանում դա կոչվում է նեթվորքինգ (գործնական կապերի հաստատում՝ ապագայում որոշակի շահ ստանալու նպատակով)։ Իսկ կյանքում դա կոչվում է ընտանիք, ընկերներ և շրջապատ։ Մենք բոլորս նվերներ ենք տալիս միմյանց, և իմ սեփական հաջողության հիման վրա ես կրկին ու կրկին համոզվում եմ, որ ամենաթանկ փորձը ստացվում է մտերիմների հետ ունեցած հարաբերություններից։



Մայքլ Բլումբերգ, Նյու Յորքի քաղաքապետ
Մայքլ Բլումբերգ, Նյու Յորքի նախկին քաղաքապետ




Ուսումից հետո իմ առաջին աշխատանքը Ուոլ Սթրիթում էր, և ես այնտեղ աշխատեցի 15 տարի։ Դա հիանալի պատմություն էր՝ ուրախ ժամանակներ և գովասանքներ ղեկավարությունից։ Ինձ սիրում էին բոլորը, մինչ այն օրը, երբ ինձ հեռացրին աշխատանքից։ Սակայն ես լավատես էի, քանի որ ինձ համար երջանկություն էր միշտ դուրս գալ դժվար իրավիճակներից և փորձել հաղթահարել խնդիրները։ Այդ պատճառով էլ աշխատանքից հեռացվելու հենց հաջորդ օրը ես հիմնեցի նոր ընկերություն։




Ջոան Ռոուլինգ, գրող

Ինչո՞ւ եմ ես խոսում անհաջողության տված օգուտի մասին։ Դե որովհետև անհաջողությունները նշանակում են հրաժարում ամեն տեսակ անիրական բաներից։ Ես դադարեցի ձևացնել ինչ-որ մեկը լինել և իմ ամբողջ էներգիան ուղղեցի ավարտելու համար այն, ինչն ինձ համար նշանակություն ուներ։ Բոլոր այն կասկածները, թե կարո՞ղ եմ ես հաջողության հասնել որևէ հարցում, իսկ եթե ես ունակ չեմ որևէ բանի հասնել այն ոլորտում, որն իմ առաքելությունն է թվում ինձ, այդ ամենը դադարեցին նշանակություն ունենալ։ Ես ազատ էի, քանի որ այն ամենը, ինչից վախենում էի, արդեն տեղի էր ունեցել, իսկ ես դեռ ողջ էի, ինձ հետ էր իմ պաշտելի դուստրը, հին տպագրական մեքենան և հսկայական գաղափար։ Ամենախորը հատակը դարձավ ինձ համար այն ամուր հիմնաքարը, որի վրա ես կրկին կառուցեցի իմ կյանքը։
 


Ջեֆրի Բեզոս, Amazon ընկերության հիմնադիր
Ջեֆրի Բեզոս, Amazon ընկերության հիմնադիր




Կհամարձակվեմ կանխատեսում անել։ Երբ դուք լինեք 80 տարեկան և կունենաք հիանալի հնարավորություն վերլուծել ձեր սեփական կյանքը, ապա ձեր կյանքի պատմությունն առավել ամբողջական կարտացոլի հենց ձեր կայացրած որոշումների մասին պատմությունը։ Վերջիվերջո, մենք՝ դա մեր ընտրությունն ենք։ Ստեղծեք ձեր մեծ պատմությունը։
 



Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի հիմնադիր
Մարկ Ցուկերբերգ, Facebook-ի հիմնադիր




Երբ դուք գալիս եք տուն ընթրելու և ստանում եք վատագույն բանջարեղենի բաժինը, դուք կարող եք ստիպել ձեզ ուտել դա, եթե ցանկանաք։ Սակայն եթե դուք խաղ եք խաղում, նույնիսկ եթե այն շատ բարդ է, ապա ստիպված կլինեք ջանքեր ներդնել՝ այն անցնելու համար։ Եթե դա այն է, ինչ դուք սիրում եք, ապա բավականին հեշտ կլինի հաղթահարելը։



Սթիվ Բալմեր, Microsoft ընկերության գլխավոր տնօրեն
Սթիվ Բալմեր, Microsoft ընկերության գլխավոր տնօրեն




Կիրքը տալիս է հնարավորություն տարվել ինչ-որ բանով։ Եթե դուք նայեք բոլոր հաջողակ տեխնոլոգիական ընկերություններին՝ Microsoft, Apple, Google, Facebook, ապա կտեսնեք, որ նրանք բոլորն էլ անցել են դժվարին ժամանակների միջով։ Դուք կհասնեք որոշակի հաջողության։ Դուք կբախվեք անանցանելի պատերին։ Դուք կփորձեք նոր գաղափար ձևավորել, ինչ-որ նորարարություն առաջարկել, սակայն դա չի աշխատի։ Ձեր հաջողությունը կորոշի այն, թե որքանով եք դուք համառ, ընկալող և, վերջապես, լավատես։



Լարի Փեյջ, Google ընկերության հիմնադիր
Լարի Փեյջ, Google ընկերության հիմնադիր




Կարծում եմ՝ ավելի հեշտ է առաջընթացի հասնել գերփառասեր նախագծերում։ Ես գիտեմ, որ դա ցնորքի նման է հնչում։ Սակայն քանի դեռ խելագարները քիչ են դա անելու համար, դուք քիչ մրցակիցներ կունենաք։ Կան ընդամենն ինձ նման մի քանի խելագար մարդիկ։ Եվ ես գիտեմ նրանց անուններով։ Նրանք միշտ միասին են։ Լավագույն մարդիկ ցանկանում են կատարել մեծ գործեր։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Google-ի հետ։



Էրիկ Շմիդտ, Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ
Էրիկ Շմիդտ, Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ




Մի՛ լսեք բոլոր պատմություններն այն մասին, որ միշտ պետք է պլան ունենալ։ Պարզապես հանեք դա գլխից։ Ինձ թվում է, կարևորը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, հնարավորություններն են, որոնք տրվում են ձեզ, և հաջողությունը, որը պետք է ուղեկցի ձեզ։ Այն ամենը, ինչ պետք է ձեզ՝  առավելագույն ջանքեր ներդնելն է՝ անհրաժեշտ ժամին անհրաժեշտ վայրում գտնվելու և գործելու պատրաստակամության համար։


Էլի Բրոադ, ամերիկացի գործարար
 
Էլի Բրոադ, ամերիկացի գործարար




Ոչ ոք երբեք չի վաստակել միլիոն դոլար՝ լինելով զգույշ, անվստահ կամ ռացիոնալ։ Ես 22 տարեկան էի և նորապսակ, երբ իմ գլխում խելահեղ միտք առաջացավ, որ ես պետք է թողնեմ հաշվապահի կարիերան և զբաղվեմ շինարարությամբ։ Հաճախ հենց ամենախելահեղ մտքերն են բերում ամենաանհավանական եկամուտները։


Պիեր Մորադ Օմիդյար, eBay ընկերության հիմնադիր
Պիեր Մորադ Օմիդյար, eBay ընկերության հիմնադիր




Անսպասելի երևույթներին պատրաստ լինելու համար, դուք պետք է ձեզ ներկայացնեք որպես ամեն նոր բանի համար բաց անձնավորություն, որպեսզի երբ հնարավորությունների դուռը բացվի, ձեզ համար դժվար չլինի ներս մտնել։



Ռոս Պերո, ամերիկացի գործարար
Ռոս Պերո, ամերիկացի գործարար




Ձեր սերունդն ավելի շատ ժամանակ ունի իր ապագան պլանավորելու համար։ Դուք պետք է պատրաստ լինեք, որ թե 80, թե 90 տարեկանում շարունակելու եք աշխատել։ Նախքան այդ ապագան կգա, ես կոչ եմ անում ձեզ մտածել սեփական երկրին ծառայելու մասին։ Կոչ եմ անում ճանապարհորդել և բացահայտել աշխարհը։ Ճանաչել և հարգել այս մոլորակի մարդկանց։ Ստեղծե՛ք ձեզ համար արկածներ՝ ինքներդ ձեզ ճանաչելու և իրական կիրքերը բացահայտելու համար։



Թեդ Թյորներ, CNN-ի հիմնադիր
Թեդ Թյորներ, CNN-ի հիմնադիր




Երբ ինձ հերթական անգամ հարցնում են, թե որն է իմ հաջողության գաղտնիքը, ես պարզապես պատասխանում եմ. «Վաղ պառկեք քնելու, վաղ արթնացեք, աշխատեք ցլի պես և մի մոռացեք գովազդի մասին»։


Ռիդ Հոֆման, ռիսկային ներդրող
Ռիդ Հոֆման, ռիսկային ներդրող




Միշտ մտածեք կրեատիվ և պարզ։ Ինչու՞մ եք տեսնում լավագույն հնարավորությունը ձեզ համար։ Որտե՞ղ է փոփոխությունները սկսելու իրական հնարավորությունը։ Հաջողությունը բիզնեսում ենթադրում է լինել հակասական և լինել իրավացի։ Այդ հատկությունները պետք է համադրվեն։


Կարլ Այկան, ներդրող
Կարլ Այկան, ներդրող




Համալսարանն ավարտելուց հետո ձեր առաջ երկու ճանապարհ կբացվի։ Դուք կարող եք դառնալ մի մարդ, ով մտածում է սեփական գլխով։ Կարծում եմ՝ աշխարհը և խոշորագույն կորպորացիաները սպասում են նման աշխատակիցների։ Կան ղեկավարներ, որոնք մտածում են ինքնուրույն, ովքեր հակված են նորարարությունների և գնում են ընդհանուր հոսանքին հակառակ։ Դուք պետք է ձգտեք նմանվել նրանց, թեկուզ դա արժենա ձեզ աշխատանք և հեղինակություն։ Մնացեք ինքնուրույն և բաց նորարարությունների համար։



Սթիվ Քեյս, AOL ընկերության հիմնադիր
Սթիվ Քեյս, AOL ընկերության հիմնադիր




Կարևոր չէ, թե ինչով եք դուք զբաղվում, ամեն ինչում հաջողության հասնելու հնարավորությունները հիմնականում կախված է մարդկանց հետ լեզու գտնելու ձեր ունակությունից։ Մի՛ շեշտադրեք աշխատանքի կամ ընկերության նկարագրությունը, որտեղ կաշխատեք. ուշադրություն դարձրեք նախևառաջ նրանց, որոնց մոտ և որոնց հետ  պատրաստվում եք աշխատել։




Ջերի Յանգ, Yahoo! ընկերության հիմնադիր

Ես ձեզ կարող եմ խոստանալ, որ ամենամեծ գործերը համընկնում են անկման ժամանակների հետ, ինչպիսին հիմա են։ Yahoo!-ն թողարկվել է 1990-ական թվականների տնտեսական խառնաշփոթի ժամանակ։ Այլ մեծ ընկերություններ, գաղափարներ, և նույնիսկ սոցիալական շարժումներ հնարավոր են դարձել նրա շնորհիվ, որ մարդիկ հրաժարվել են ստատուս քվոյից և ամեն ինչ նորովի սկսել։



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 26.04.13

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (26.04.13)
Դիտումներ: 6995 | Տեգեր: Աշխատող խորհուրդներ, Հաջողության գաղտնիքներ, կարիերա | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...