Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ամուսիններից ու՞մ է մնում համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը
 
 


   “Legal Advice” իրավաբ. ընկերություն

- Ամուսինների' համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը նրանց համատեղ սեփականությունն է:

Ամուսնական պայմանագիր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը համարվում ե նրանց համատեղ սեփականությունը: Այսինքն' Նշված գույքը հավասար չափով պատկանում ե ամուսիններից յուրաքանչյուրին: Տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի, թե ամուսիններից որ մեկի միջոցների հաշվին ե ձեռք բերվել գույքը, կամ ամուսիններից որ մեկի անունով է

Նշված ընդհանուր կանոնից բացառություն ե կազմում ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, որը հանդիսանում ե տվյալ ամուսնու միանձնյա սեփականությունը: Ամուսնու միանձնյա սեփականությունն ե հանդիսանում նաև ամուսնության ընթացքում ձեռք բերված անհատական օգտագործման գույքը (հագուստ, կոշիկ և այլն): Բացառություն են կազմում թանկարժեք իրերն ու պերճանքի առարկաները, որոնք հանդիսանում են ամուսինների

Այստեղ անհրաժեշտ ե հիշել, որ համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ՁԱԳՍ) գրանցված ամուսնությունը: Այսինքն, վերոհիշյալ Նորմի գործողությունը չի տարածվում փաստացի ամուսնական հարաբերություններում գտնվող, թեկուզև երկար տարիներ շարունակ համատեղ կյանք վարող անձանց

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ նորմը ամուսինների Նկատմամբ կարող ե չկիրառվել, եթե վերջիններս կնքում են ամուսնական պայմանագիր: Նման պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն' ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի Նկատմամբ: Այսինքն, պայմանագրի հիման վրա ամուսինները կարող են սեփական հայեցողությամբ որոշել ինչպես արդեն առկա, այնպես ել հետագայում ձեռք բերվելիք գույքի

Հարկ է նշել Նաև, որ ամուսնական պայմանագիրը կնքվում ե գրավոր և ենթակա ե Նոտարական վավերացման: Այն կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ ե մտնում ամուսնության պետական գրանցման պահից:


 




 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 14.09.16 | Հեղինակ: “Legal Advice” իրավաբ. ընկերություն

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.09.16) | Հեղինակ: “Legal Advice” իրավաբ. ընկերություն
Դիտումներ: 2915 | Տեգեր: բերված, ընթացքում, գույքը, կյանքի, Ամուսիններից, մնում, համատեղ, ձեռք, Ու՞մ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...