Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Մեկ բաժակ գինի առողջության համար
 
 


   

Ալկոհոլի չարաշահումը չարիք է․․․սակայն դժվար է չարաշահում համարել ընթրիքի ժամանակ խմած մեկ գավաթ գինին։ Առավել ևս, երբ բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն գրեթե զարմանահրաշ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։
 
 
1․ Մեկ բաժակ գինին կօգնի ձեզ նիհարել


Վերջերս Journal of Physiology ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեկ բաժակ կարմիր գինին կարող է հավասարազոր լինել մեկ ժամ կատարած ֆիզիկական վարժություններին։

Ուսումնասիրության ղեկավար Ջեյսոն Դեյքը պարզել է, որ կարմիր գինու մեջ պարունակվող ռեսվերատրոպ բնական բաղադրիչը կարող է ուժեղացնել ֆիզիկական վարժությունների ազդեցությունը և նպաստել քաշի կորստին:

2. Եվ նաև թարմ շունչ կհաղորդի

Կարելի է դեն նետել մաստակը և անանուխի կոնֆետները, որովհետև ձեզ թարմ շունչ կհաղորդի գինին։
Պրոֆեսիոնալ դիետոլոգ Լիա Կաուֆմանը պնդում է, որ կարմիր գինին ոչ միայն ցածր կալորիականություն ունի, այլ նաև կարող է ծառայել որպես բերանը ողողելու միջոց, քանի որ այնտեղ պարունակվող ֆլավանոլ բաղադրիչը էապես նվազեցնում է վնասակար մանրէների քանակը։

3. Գինին կօգնի հաղթահարել ալերգիան

Սպիտակ գինու որոշ տեսակներ կարող են օգնել ալերգիայի դեմ պայքարում։ Սովորաբար ալերգիայի սրման դեպքում օգտագործվում են հակագիստամինային դեղամիջոցներ, բայց պրոֆեսիոնալ մասնագետ Լորա Ֆոստերն ասում է, որ գինու որոշ տեսակներ գրեթե գիստամին չեն պարունակում, որի հետևանքով էլ թեթևանում են ալերգիայի ախտանիշները։

4. Բարելավում են սրտի աշխատանքը

Լիա Կաուֆմանը ասում է նաև, որ գինին պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարող են կանխել սրտի հիվանդությունը։
Օրական մեկ բաժակ խմած գինին նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը և գրեթե զերոյի հասցնում հանկարծակի սրտի կաթված ստանալու հավանականությունը։ 
Այն կանխում է նաև թրոմբների առաջացումը։
Չափազանց կարևոր է, որ գինին իրոք մեկ բաժակ լինի, քանի որ ալկոհոլի չարաշահումը կարող է օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։

5. Բարձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակը

Լավ խոլեստերինը՝ բարձր խտությամբ լիպոպրոտեինը, և առողջ սիրտը սերտորեն կապված են միմյանց հետ․ մեկն առանց մյուսի անհնարին է։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քիչ չափաբաժնով գինին 5-10%-ով բարձրացնում է բարձր խտությամբ լիպոպրոտեինի մակարդակը։

6. Այն օգնում է պահպանել սթափ հիշողությունը

Գինին կանխում է թրոմբի առաջացումը և նվազեցնում արյունատար անոթների բորբոքման վտանգը, դրանով իսկ բարելավելով տեղեկատվությունն ավելի լավ պահպանեու ուղեղի ունակությունը։

7. Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը

Բրիտանական ուսումնասիրության արդյունքներից պարզվել է, որ օրական մեկ բաժակ գինին 11 տոկոսով նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների վտանգը։
Պատճառը նույն ֆլովանոլն է, որն օրգանիզմը պաշտպանում է գաստրիտ, խոց և ստամոքսի քաղցկեղ հրահրող Helicobacter pylori բակտերիաներից։
Մինչդեռ իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ ընդամենը կես բաժակ գինին կարող է կանխարգելել սննդային թունավորումը, որն առաջանում է այնպիսի բակտերիայից, ինչպիսիք են Salmonella-ն։

8. Ամրացնում ոսկորները

Չափավոր քանակությամբ գինի օգտագործող կանանց ոսկրային զանգվածն ավելի բարձր է, քան մյուսներինը։ Պատճառն այն է, որ ալկոհոլը մեծացնում է էստրոգենի մակարդակը, որն իր հերթին դանդաղեցնում է ոսկրների քայքայման գործընթացը։ Գինին հարուստ է նաև ֆիտոքիմիկատներով, որոնք դրական ազդեցություն են թողնում կմախքի վրա։





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 01.11.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (01.11.17)
Դիտումներ: 24 | Տեգեր: բաժակ, մեկ, ՀԱՄԱՐ, առողջության, գինի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...