Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Տան պայմաններում կարելի է ստուգել Վահանաձև գեղձի աշխատանքը. իմացի՛ր՝ ինչպես...
 
 


   healthyfoodhouse.com

Ավելի քան կես դար առաջ բժիշկ Բրոդա Օտտո Բարնսը հայտնաբերել է, որ մարմնի ջերմաստիճանը, հատկապես անմիջապես արթնանալուց հետո, խոսում է վահանաձև գեղձի վիճակի մասին: Նա հրապարակել է վահանաձև գեղձի գործառույթի մասին մի գիրք և նույնիսկ ստեղծել է մի թեստ, որը հնարավուրություն է տալիս տնային պայմաններում ստուգել այս օրգանի վիճակը:
 
Թեստն անցկացնելու համար անհրաժեշտ է երեկոյան ջերմաչափի սնդիկի սյունն իջեցնել մինչև 35 աստիճան, պառկել քնելու, իսկ առավոտյան ջերմաչափը դնել թևատակում և պահել մոտ 10 րոպե: Արդյունքում՝ «առավոտյան հիմնական ջերմաստիճանը» ցույց կտա վահանաձև գեղձի վիճակը.
 

1.      Եթե ջերմաստիճանը 36,5-36,8 աստիճան է, ապա վահանաձև գեղձի աշխատանքը կանոնավոր է:
 


2.      Եթե ջերմաստիճանը 36,5-ից ցածր է, ապա վահանաձև գեղձև դանդաղ է աշխատում: Այս դեպքում կարող են նկատվել հետևյալ ախտանշանները.
 
o   հոգնածություն,
o   մազաթափություն,
o   հիշողության վատացում,
o   դեպրեսիաներ,
o   էներգիայի պակաս,
o   քրոնիկ գլխացավեր,
o   վարակներ և այլն:
 


3.      Եթե ջերմաստիճանը 36,8-ից բարձր է, ապա վահանաձև գեղձը աշխատում է արագացված ռեժիմով կամ օրգանիզմում կան վարակներ:
 
Ավելի հստակ պատասխանի համար անհրաժեշտ է թեստը կրկնել 3 օր անընդմեջ: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել մասնագետի՝ հստակ աշխտորոշելու, օրգանիզմի վիճակը ստուգելու և բուժման հնարավոր տարբերակները քննարկելու համար:
 
Բացի այդ, ջերմության տատանումները կարող են կախված լինել նաև կանանց մոտ դաշտանի շրջանում օրգանիզմում եղած վարակներից, ուստի լավ կլինի թեստն անցկացնել լիովին առողջ լինելու դեպքում և երբ դաշտանային ցիկլը ավարտված է:
 
Հարկ է նաև հիշել, որ վահանաձև գեղձի խնդիրները կանխելու համար անհրաժեշտ է խուսափել սթրեսային իրավիճակներից, հոգ տանել լյարդի առողջության մասին և ընդունել մագնեզիում, A և B վիտամիններ, սելեն և հիդրոկորտիզոն:

 








Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 23.07.17 | Հեղինակ: healthyfoodhouse.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.07.17) | Հեղինակ: healthyfoodhouse.com
Դիտումներ: 1801 | Տեգեր: ստուգել, աշխատանքը., ինչպես..., Վահանաձև, տան, պայմաններում, գեղձի, կարելի, իմացի՛ր՝ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...