Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ֆրանսիացի մայրիկների 10 զարմանալի կանոնները
 
 
Загрузка...


Ֆրանսուհիներն ունեն սիրած արտահայտություն. «Իդեալական մայրեր գոյություն չունեն»:

Պամելա Դրուկերմանը 3 երեխաների մայր է և գրող, ով գրել է «Ֆրանսիացի երեխաները կերակուրը չեն թքում» բեսթսելլերը: Այս գրքում նա պատմում է, թե ինչու են ֆրանսիացի երեխաներն այդքան լսող, իսկ մայրերը նույնիսկ երեխաներին կրծքով կերակրելու ժամանակահատվածում ունենում են ժամանակ իրենց և իրենց ամուսինների համար:
 

1. Իդեալական մայրեր գոյություն չունեն

Նրանք չեն էլ աշխատում լինել իդեալական: Նրանք աշխատում են երեխաների մեջ դաստիարակել ուշադրության կենտրոնացում, շփվողականություն և ինքնատիրապետում, այն ժամանակ, երբ ուրիշ մայրեր ստիպում են երեխաներին սովորել թվերն ու տառերը:


2. Դուք պետք է միշտ ունենաք եկամտի սեփական աղբյուր

Եթե նույնիսկ Դուք ունեք լավ վաստակող ամուսին, չի բացառվում, որ մի օր այդ ամենը կփլուզվի: Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի:


3. Պետք չէ ամբողջ կյանքը նվիրել երեխային

Ֆրանսուհիները համոզված են. եթե Դուք պտտվում եք միայն երեխայի շուրջ, դա առաջին հերթին վատ է հենց երեխայի համար:


4. Ժամանակ առ ժամանակ հեռանալով երեխայից՝ Դուք դառնում եք ավելի լավ մայր

Եթե երեխան միշտ զգա Ձեր ներկայությունը, նա կյանքում կարող է դառնալ ոչ ինքնուրույն: Այնպես արեք, որ երեխան հասցնի կարոտել Ձեզ:


5. Մոռացեք մեղքի զգացողության մասին

Մեղքի զգացողություն մի ունեցեք երեխայի առաջ այն բանի համար, որ Դուք աշխատում եք: Գլխավորը Ձեր ազատ ժամանակ երեխայի հետ շփվելն է: Լսեք նրան, խաղացեք նրա հետ և սովորեցրեք համբերություն:


6. Մի դարձեք «տաքսի մայրիկ»

Մի փորձեք երեխային տարբեր խմբակների տանելով՝ կոմպենսացնել Ձեր բացակայությունը:


7. Ծնողների հարաբերություններում կա մասորտեղ երեխան չի մասնակցում

Մի մոռացեք, որ ընտանիքի հիմքում ամուսնական զույգն է: Ուշադրություն հատկացրեք ոչ միայն երեխային, այլ նաև ամուսնուն: Ֆրանսիայում ծնողների ամբողջ տարածությունը պատկանում է երեխային միայն առաջին 3 ամիսներին:

​Շարունակությունը՝ 168.am-ում:






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (29.07.17) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 1007 | Տեգեր: կանոնները, 10, մայրիկների, զարմանալի, ֆրանսիացի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...