Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Եթե տանը ունես սենյակային ծաղիկներ, իմացիր՝ ինչպես շքեղ տեսք ապահովել ամռան շոգին
 
 


   azatutyun.am

Ծաղիկը տուն բերելով եւ ջրի մեջ դնելով նրա խնամքը համարել ավարտված` սխալ կլինի: Այն, ինչպես եևսենյակային բույսերը, ամենօրյա խնամքի կարիք ունի: Պետք է սկսել ծաղկամանի ճիշտ ընտրությունից: Վարդն ու մեխակը պետք է դնել հախճապակյա լայն ծաղկամանի մեջ, որ ցողունները իրար չխանգարեն: Երիցուկն ու գերբերան պետք է դնել սպիտակ ճենապակյա երկար ծաղկամանի մեջ և ուշադրություն դարձնել ջրի պարունակությանը:

Ֆլորիստ-դիզայներ Նարինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս գերբերաները, կալաները, կակաչները, որոնք ունեն նուրբ պոչեր, դնել քիչ` մոտ 5 սանտիմետր բարձրությամբ ջրով լցված ծաղկամանի մեջ եւ պոչերն ուղիղ կտրել. շատ ջրի դեպքում պոչերը կնեխեն:

Ավանդական տարբերակով կանայք ծաղկի տեսքը թարմ պահելու համար ջրի մեջ ավելացնում են շաքարավազ, ասպիրին, ածուխ, սպիրտ: Նարինե Հովհաննիսյանը նշում է. - «Մարդկանց նման ծաղիկներն էլ են սիրում թարմ ջուր խմել, հետեւաբար` հարկ չկա ջրի մեջ հավելանյութեր լցնել»:

Մինչ ծաղկամանում տեղավորելը պետք է ծաղկի ցողունի այն հատվածը, որը լինելու է ծաղկամանի մեջ, ազատել ավելորդ տերեւներից: Ամռանը ծորակից լցնել թարմ ջուր, իսկ ձմռանը ջրի ջերմաստիճանը պետք է լինի սենյակային: Ծաղիկների պոչերը կտրել 45 աստիճան թեքությամբ, որպեսզի ծաղիկները ջրի միջից թթվածինն արագ կլանեն:

Ծաղկամանի ջուրը պետք է ամեն առավոտ փոխել, լվանալ ծաղկամանն ու ծաղկի ցողունները, նշում է Նարինե Հովհաննիսյանը ու հավելում. - «Վարդերի փշերը պետք չէ հեռացնել, որովհետեւ փշերով պատված մակերեւույթով վարդն ավելի երկար է մնում, իսկ փշերը հեռացնելիս մակերեսի վրա բաց տեղ է մնում, եւ վարդը շուտ է թոշնում»:



Ինչ են հուշում ծաղիկները

Դեռեւս 19-րդ դարում առաջ եկավ «ծաղիկների լեզու» հասկացողությունը: Ծաղիկը շատ երիտասարդների համար դարձավ սեր խոստովանելու միջոց:

Համաձայն ծաղիկների լեզվի` խորհուրդ չի տրվում դեղին ծաղիկներ նվիրել սիրելի կնոջը: Դեղինը, լինելով կենսախինդ, ուրախ գույն, ծաղիկների լեզվով խորհրդանշում է տխրություն, բաժանում:

Արեւելյան երկրների բնակիչների համար սպիտակը խորհրդանշում է մահ:

Իսկ իտալացիներին ու ֆրանսիացիներին կարելի է նվիրել ցանկացած գույնի եւ ձեւի ծաղիկ` բացի քրիզանթեմից եւ աստղածաղկից:

Իսկ տարիքային խումբը հաշվի առնելու մեկ կանոն կա բոլորի համար. որքան տարիքով մեծ` այնքան մուգ ու վառ երանգներով ծաղիկներ պետք է նվիրել:

Ֆլորիստ-դիզայներ Մանե Ավետիսյանը, սակայն, նշում է, որ այսօր Հայաստանում ծաղիկների լեզվին գրեթե չեն հետեւում, ապավինում են սեփական ճաշակին:

Ֆլորիստ-դիզայներ Տաթեւ Վարդանյանը պատրաստում է ծաղկեփնջեր հարսանեկան արարողությունների համար: Տաթեւը նշում է, որ հարսանիքի ծաղիկների ընտրության ժամանակ էլ հարսնացուները ուշադրություն չեն դարձնում ծաղիկների նշանակությանը, այն ուղղակի հարմարեցնում են իրենց հագուստի գույնին: Սակայն երբեմն ավանդական տարբերակներից դուրս են գալիս ու համարձակ քայլերի դիմում. Նարնջագույնը համադրում են մուգ կապույտի հետ, շատերը մուգ կարմիր վարդեր են ընտրում:

Ինչ գույնի եւ ձեւի ծաղիկ էլ որ ընտրենք, ինչպես էլ որ դրանք խնամենք` ֆլորիստ դիզայներ Նարինե Հովհաննիսյանն ունի մեկ համոզմունք. - «Եթե ծաղիկ եք ստանում եւ ուզում եք, որ երկար մնան, ուրեմն` պետք է խնամեք բարի ու լավ տրամադրությամբ: Ձեր ստեղծած աուրան կստիպի ծաղիկներին ուշ թոշնել»:

 





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 14.06.17 | Հեղինակ: azatutyun.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.06.17) | Հեղինակ: azatutyun.am
Դիտումներ: 1776 | Տեգեր: Ինչպես, Եթե, ունես, տանը, շքեղ, տեսք, իմացիր՝, ծաղիկներ, ապահովել, ՍԵՆՅԱԿԱՅԻՆ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...