/Օգտակար խորհուրդներ - Եթե շտապ նիհարել է պետք, այս դիետան կարող է մինչև 13 կգ նվազեցնել կարճ ժամանակահատվածում EnterTrain" />


Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Եթե շտապ նիհարել է պետք, այս դիետան կարող է մինչև 13 կգ նվազեցնել կարճ ժամանակահատվածում
 
 


   EnterTrain

Դիետան հիմնված է ածխաջրերից գործնականում լրիվ հրաժարվելու վրա, բայց միաժամանակ հավասարակշռված է: Այսպիսի սննդակարգն օգտակար է մարդկանց համար, որոնք մարսողական խնդիրներ ունեն և դժգոհ են իրենց մաշկի վիճակից:

Ընդամենը երկու շաբաթում կնիհարես, ավելի առողջ տեսք կունենաս և քեզ ավելի էներգիայով լի կզգաս:

Ձվով դիետա

Երկուշաբթի

Նախաճաշ՝ 1 նարինջ (կարելի է ուտել նաև գրեյպֆրուտ, դեղձ, արքայախնձոր և նման այլ մրգեր, գլխավորը՝ ոչ բանան), 2 բլիթ (ամբողջական հատիկեղենից ալյուրով կամ հատիկաբույսերով), սուրճ կամ թեյ առանց շաքարավազի:

Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր:

Ընթրիք՝ 2 խաշած ձու, 2 լոլիկ, 500 գ. բանջարեղենային աղցան (կարելի է պարզապես վարունգ), 2 բլիթ:
 
Երեքշաբթի

Նախաճաշ՝ Երկուշաբթի օրվա նախաճաշի պես:

Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, 2 բլիթ:

Ընթրիք՝ 120 գ. միս (նախընտրելի է՝ տավարի միս), 1 լոլիկ, 1 բլիթ:
 
Չորեքշաբթի

Նախաճաշ՝ Երկուշաբթի օրվա նախաճաշի պես:

Ճաշ՝ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, բանջարեղենային աղցան:

Ընթրիք՝ 120 գ. միս, 1 նարինջ, 1 բլիթ, թեյ կամ սուրճ:
 
Հինգշաբթի

Նախաճաշ՝ Երկուշաբթի օրվա նախաճաշի պես:

Ճաշ՝ 120 գ անյուղ պանիր կամ կաթնաշոռ, 1 լոլիկ, 1 բլիթ:

Ընթրիք՝ 120 գ. միս, 2 լոլիկ, 1 խնձոր, 1 բլիթ:
 
Ուրբաթ

Նախաճաշ՝ Երկուշաբթի օրվա նախաճաշի պես:

Ճաշ՝ 200 գ. շոգեխաշած ձուկ, 1 լոլիկ, 1 բլիթ:

Ընթրիք՝ 500 գ. խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն (գազար, սոխ, կաղամբ, կարտոֆիլ, լոբազգիներ), 1 խաշած ձու, 1 լոլիկ:
 
Հանգստյան օրերին կարող ես սնվել ինչպես սովորաբար: Գլխավորը չափից շատ չուտելն է, ալհոկոլային խմիչքներ չխմելը, կոնսերվանտներով մթերքներից խուսափելը, աղ չօգտագործելը: Զգալիորեն կնիհարես 15 օրում:

Երբ հասնես ցանկալի արդյունքին, պետք է շաբաթը մեկ անգամ պահպանել ստորև բերված սննդակարգը, այդ դեպքում կորցրած կիլոգրամները հետ չեն գա:

Նախաճաշ՝ 2 բաժակ ջուր կիտրոնի հյութով:

Ճաշ՝ 1 խաշած ձու, 1 բլիթ, 1 լոլիկ, 1 խնձոր:

Ընթրիք՝ 1 խաշած ձու, 1 բլիթ, 1 լոլիկ:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 26.03.18 | Հեղինակ: EnterTrain

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (26.03.18) | Հեղինակ: EnterTrain
Դիտումներ: 264 | Տեգեր: կգ, կարող, 13, դիետան, նիհարել, Եթե, մինչև, Շտապ, Այս, պետք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...