Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 22.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Եթե մազերդ թափվում են, այս հրաշք միջոցով կարող ես լուծել խնդիրը
 
 


   

Մազաթափությունից ազատվելու համար, անպայման չէ այցելել սրահ և ծախսատար պրոցեդուրաներ կատարել: Դու կարող է այդ անել բնական ձևով: Մազաթափությունը պատճառները տարբեր են` հորմոնալ խախտումներից մինչև արտաքին գործոններ: Որոշ մարդկանց համար, մազաթափությունն ահավոր է, հատկապես կանանց համար: 

Հարցումների արդյունքում պարզվել է, որ կանանց շուրջ 50%ի մոտ առկա է մազաթափություն` օրական 50-100 մազ: Պատկերացրեք, որ այն անընդհատ շարունակվի, ապա կհանգեցնի ճաղատության: Այսպիսով անհրաժեշտ է պարզել, թե կոնկրետ կնոջ մոտ ինչ պատճառով է մազաթափություն սկսել, որպեսզի կարողանանք կանխել դրա հետագա զարգացումը: 

 Մազաթափության Պատճառները

Հորմոն

Հորմոնների մակարդակը փոփոխվել է որևէ հանգամանքի ազդեցության ներքո: Օրինակ` հղիություն կամ ծննդաբերություն: Սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ սա ժամանակավոր երևույթ է: 
Հիվանդություն
Շաքարախտով կամ որովայնային տիֆով հիվանդները նույնպես մազաթափություն են ունենում: Սա նորմալ է, քանի որ նրանց մարմինը թուլացած, և հորմոնները ճիշտ չեն կատարում իրենց դերը: 

Սթրես
Ավելորդ սթրեսի արդյունքում ֆիզիոլիոգական պայմանները փոխվում են և առաջանում է քաշի իջեցում և մազաթափություն: Փորձեք երբեմն թարմեցնել ձեր միտքն ու մարմինը: 

Դեղեր
Դեղերում պարունակվող քիմիական նյութերը նույնպես հանգեցնում են մազաթափության: Մարդիկ ընդունում են հակադեպրեսանտներ և արյան բարձր ճնշման դեղեր:

Թերսնում
Երբ մարմինը չի ստանում բավարար վիտամիններ և հանքանյութեր, ազդվում են մազերը, եղունգներն ու ատամները: Եթե որևէ սննդակարգ եք պահպանում, հավաստիացեք, որ ընդունում եք բավարար պրոտեին և վիտամիններ A, B, C և E: Դուք կարիք ունեք նաև այլ հանքանյութերի և օմեգա-3 ճարպաթթուների:  Այս վիտամինների ընդունումը կանխում է մազաթափության առաջացումը:

Մազերի Ոճավորում 
Սանրվածքի և մազերի գույնի փոփոխությունը կարող են ազդել մազերի առողջության վրա: Ֆենի օգտագործումը` նույնպես:

Մազաթափությունից Ազատվելու Տնական Բաղադրատոմսեր

Ահա մի քանի բնական միջոցներ` մազաթափությունից ազատվելու համար: 

Յոգուրտ.  Յոգուրտը նույնպես կանխում է մազաթափությունը: Յոգուրտի պարբերաբար օգտագործումը կանխում է մազերի սպիտակեցումը:  Յոգուրտը կարող եք նաև որպես մազերի դիմակ: Արդյունքում մազերը փայլում են: 

Թեյ. Կանաչ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են և պաշտպանում են աղտից: Հասմիկի թեյը օգտակար է մազերի փայլի համար: Անանուխի թեյը հանգստացնում է գլխամաշկը և հեռացնում ճարպն ու թեփը:

Ավոկադո. Չոր մազերի համար, ավոկադոն հարուստ է ճարպաթթուներով և սնուցող նյութերով: Ավոկադոն տրորեք տարայում, վերածեք մածուկի: Տարածեք մազերին և արմատներին:  Թողեք 20 րոպե: Լվացեք մազերը շամպունով:

Մոմածառի պտուղ. Մոմածառի պտուղը վերականգնում և ամրապնդում է մազերը: Դրա յուղը շատ օգտակար է մազերի արմատների համար: Ավելացրեք այդ պտղի յուղը մազերին շամպունից առաջ, այնուհետև լվացեք ջրով և շամպունով:

Շալոտ Սոխ. Կանխում է մազաթափությունը: Պարզապես կերեք կարմիր սոխ: Այն կանխում է մազաթափությունը: Տրորեք սոխի հյութը գլխամաշկին երեկոյան: Առավոտյան մազերը լվացեք շամպունով:

Խնձորի Քացախ. Ալֆա հիդրոքսի թթուները մաքրում են աղտի և կեղտի ավելցուկները: Մազերը դարձնում են փափուկ և փայլուն: Խառնեք կես բաժակ խնձորի քացախը մեկ քառորդ բաժակ ջրին: Այս խառնուրդով ջրցողեք մազերը շամպունի ընթացքում:

Ձու. Ձուն ծառայում է որպես կոնդիցիոներ: Պրոտեինային բաղադրությունը ավելացնում է մազերի փայլը: Սակայն ձվի հոտը երբեմն վանում է մարդկանց: Կարելի է ավելացնել կիտրոնահյութ և կիրառել որպես մազերի դիմակ:  
Կոկոսի Յուղ. Կոկոսի յուղի հակաօքսիդանտ բաղադրությունը փափկեցնում է մազերի չոր և վնասված կուտիկուլները և փայլեցնում մազերը: Երեք ճաշի գդալ կոկոսի տաք յուղը տարածեք մազարմատներից մինչև ծայրերը: Փաթաթեք մազերը տաք սրբիչով 30 րոպե: Այնուհետև լվացեք շամպունով և մաքուր ջրով:

ԻնչպեսԿանխել Մազաթափությունը

1. Պարզ Խնամք
Պահպանեք առողջ մազերը չի նշանակում ավելորդ հոգ տանել: Գլխամաշկն ինքնին պահում է իր բալանսը, սակայն երբ այն խախտվում է, արդեն անհրաժեշտ է խնամք: Օգտագործեք այնպիսի շամպուն, որը հարմար է ձեր մաշկի տեսակին:


2. Սանրվածքներ
Որոշ սանրվածքներ որոշակի պաշտպանական մեխանիզմներ ունեն: Եթե որևէ մեկը միշտ պոչ է հավաքում մազերը, ապա դրանք կարող են վնասվել:


3. Սննդարար Ուտելիք
Անհրաժեշտ է ավելացնել օմեգա ճարպաթթուներ, C վիտամին, բիոտին, պրոտեին և երկաթ պարունակող սննդի ընդունումը: Այսպիսի սնունդը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք ամրապնդում և պահպանում են մազերը:


4. Ուսումնասիրեք ձեր մազերը
Մազերի վիճակին և կարիքներին անհրաժեշտ է անընդհատ հետևել: Հատկապես` ֆիզիկական տեսքին, քանի որ մազերը բարակում են, կոտրատվում կամ թափվում: Այս գործընթացը սկսվելուն պես, անհրաժեշտ է դիմել բժշկի:   


5. Խուսափեք սթրեսից

Սթրեսային իրավիճակները վնասակար են մազերի համար: Մեդիտացիան և յոգայի դասերը կօգնեն Ձեզ ազատվել ավելորդ սթրեսից և պարզեցնել միտքը: Խորհուրդ ենք տալիս որոշ ապրանքատեսակներ.






 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 18.06.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (18.06.17)
Դիտումներ: 4106 | Տեգեր: Ես, Այս, Են, Եթե, թափվում, լուծել, միջոցով, մազերդ, հրաշք, կարող | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...