Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Երջանիկ կյանքի կանոններ` 100-ամյա մարդկանցից
 
 


   

 

«Իմաստությունը տարիների հետ է գալիս» տարածված ասացվածքը շատ իրավացի է: Համենայն դեպս այդ են վկայում 100 տարի ապրած մարդկանց կողմից տված խորհուրդներն ու նրանց արտահայտած մտքերը` երջանիկ  ապրելու վերաբերյալ:


AdMe.Ru կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող երկարակյացներին` փորձելով պարզել երկար և երջանիկ կյանքի գաղտնիքները:


Երբեք մի' հանձնվեք: Ձեր կյանքում միշտ էլ դժվար պահեր կլինեն, բայց մի' հանձնվեք: Երբե'ք:


Ազնի'վ եղեք շրջապատի հետ, այդ դեպքում մարդիկ էլ ազնիվ կլինեն Ձեր նկատմամբ: Սուտը շատ ծանր բեռ է, և ոչ ոքի հարկավոր չէ դրա պատճառով առաջացած ավելորդ սթրեսը:

 

Ավելի շատ լսեք, քան թե խոսեք: Դուք ավելի շատ բան կսովորեք ուրիշներին լսելով, քան`  Ձեր իմացածը պատմելով:

 

Ցերեկվա ընթացքում ժամանակ գտեք մի քիչ քնելու համար:


Հումորն իր մեջ կենսական մեծ ուժ է պարունակում: Այն կյանքի դժվարությունները հաղթահարելու լավագույն տարբերակն է:

 

Կյանքին պետք է կրքով ու հետաքրքրասիրությամբ մոտենալ: Անընդհատ եղե'ք նոր գիտելիքների, զգացողությունների ու ծանոթությունների փնտրտուքի մեջ:
 

Ցավն անխուսափելի է, բայց ուրախությունը դրա մասին մոռանալու լավագույն միջոցն է:

 


Լավատեսության շնորհիվ կարելի է շատ բաների միջով անցնել: Բացի այդ մի' մոռացեք ճիշտ սնվելու, ֆիզկական ակտիվության մասին, ինչպես նաև հաճախակի մաքուր օդի դուրս եկեք:

 

Քանի դեռ երիտասարդ եք` ճամփորդե'ք: Մի' մտահոգվեք գումարի մասին. ստացած տպավորություններն ու կենսափորձն ավելի գնահատելի են, քան փողը:

 

Փոփոխություններից չենք կարող փախչել, ուստի սովորեք ընդունել դրանք:
Մի օր Դուք կհասկանաք, որ չափից ավելի շատ ժամանակ եք վատնել փուչ բաների մասին անհանգստանալով:

 


Ձեր հոգու մեջ որոշեք, թե ինչին եք հավատում և մինչև կյանքի վերջ հետևեք դրան:
Կյանքին շատ լուրջ մի' վերաբերվեք:





Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 03.09.16

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (03.09.16)
Դիտումներ: 718 | Տեգեր: մարդկանցից, կյանքի, 100-ամյա, երջանիկ, կանոններ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...