Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես երջանիկ դիմավորել Նոր տարին. 5 խորհուրդ հոգեբանի կողմից
 
 


   

1. Մի սպասեք հրաշքի

 

- Առաջին ու ամենաառանցքային խնդիրը գերարժևորված սպասումն է, – ասում է Վայները, – Մարդիկ հույս ունեն, որ խանութներում հերթեր չեն լինի, որ իրենք կկարողանան գնել իրենց պետքական նվերները, որ Նոր տարին դիմավորելը կլինի կախարդական ու հրաշալի, որ փողը կհերիքի՝ բոլոր գնումներն անելու համար… Ու որ ամենատխուրն է, շատերը սպասում են, որ Նոր տարուց հետո իրենց մոտ լրիվ նոր կյանք կսկսվի։

Ու երբ կյանքը ցույց է տալիս, թե որքան էին սխալվում մարդիկ, առաջանում է դիսսոնանս սպասումների և իրականության միջև։ Մարդը վրդովվում է, առաջանում են սթրեսային ռեակցիաներ, վատանում է տրամադրությունը։ Ընդ որում, իրականությունը դրանում ոչ մի մեղք չունի, մեղավորը հենց գերարժևորված ակնկալիքներն են։

Ի՞նչ անել։ Պարզապես պետք է ի սկզբանե տրամադրեք Ձեզ, որ Դուք կգաք խանութ, իսկ այնտեղ հազար հոգի կլինի բացի Ձեզանից, ու այդ թոհուբոհում բարդ կլինի կողմնորոշվել ու նվերներ ընտրել։ Մի սպասեք հրաշքի, տրամադրվեք, որ որոշակի անհարմարությունների ու բարդությունների հետ այսպես թե այնպես առնչվելու եք։


2. Գրողի ծոցն ուղղարկեք շեֆի նախկին կնոջը

Հոգեբանները պնդում են, շատ մարդիկ ունեն պարտավորվածության սինդրոմ։ Ես պետք է շնորհավորեմ շատ հեռու բարեկամին, շեֆիս նախկին կնոջը, զարմիկիս հարևանի տղային… Ես պետք է 58 տեսակի ուտեստ պատրաստեմ, որպեսզի բոլոր հյուրերս հիացմունքից ծափահարեն….

- Պետք է հասկանել, թե որտեղ է վերջանում պատասխանատվության Ձեր դաշտը ու սկսել սովորել ասել «Ոչ»։ Այսինքն՝ կներեք, բայց ավելորդ մարդկանց ու հոգսերը գրողի ծոցն ուղարկել սովորել։ Ասացեք ինքներդ Ձեզ. «Նոր տարուն ես պարտավոր եմ մենակ մի մարդու՝ ինքս ինձ, ու ես պարտավոր եմ առավելագույնս հաճելի անցկացնել տոները»։ Եթե Դուք նվազեցնեք այն մարդկանց քանակը, ում պետք է շնորհավորեք, թքեք սեղանի վրա ու ստիպված չեք լինի այլ մարդկանց պես անտեղի շատ հոգսեր բարդել Ձեզ վրա, ապա դա շատ կդյուրինացնի ցանկացած տոն դիմավորելը, այդ թվում նաև Ամանորը։


3. Մի փորձեք ավարտին հասցնել բոլոր գործերը

- Մի միֆ կա, որը Նոր տարվա նախաշեմին մարդկանց պարզապես խելացնոր է անում. «Ես պետք է հասցնեմ ավարտել բոլոր գործերս ու տրվեմ տոներին՝ հանգիստ խղճով», – ասում է Վայները, – Համեմատեք. եթե Դուք ուզում եք հանգիստ սնվել, ապա ընտրում եք այնպիսի կտորներ, որոնք կտեղավորվեն Ձեր բերանում։ Եթե Դուք սկսեք Ձեր բերանն ամբողջական տորթ խցկել, ապա, մեղմ ասած, մարսողական խնդիրներ կունենաք։

Այսինքն, եթե մարդն, արհամարհելով իրականությունը, փորձում է, շտապողականության մեջ ընկնելով, հասցնել ամեն ինչ, ապա նրա մոտ կարող է ոչինչ էլ չստացվել։ Արդյունքը պարզ է՝ սթրես։


4. Ուժ թողեք ուրախանալու համար

Մարդու հնարավորությունները սահմանափակ են։ Օրինակ՝ եթե Դուք ունեք 10000 դրամ, ապա Դուք կարող եք այդ 10000 դրամը ծախսել, պայմանականորեն ասված, մեկ շաբաթ գոյատևելու համար՝ սնվելով մակարոնեղենով, կամ էլ կարող եք ընկերների հետ գնալ փաբ ու մի երեկոյի ընթացքում վատնել ողջ գումարը։

Նույնն էլ ուժերի հետ է. թիրախավորեք դրանք, որովհետև եթե մարդը ոտքով-գլխով ընկղմվում է ամանորյա պատրաստությունների մեջ, ապա դա կարող է բերել նրան, որ երբ բանը հասնի տոնը նշելուն, ապա նրա մոտ պարզապես ուժ չի մնա՝ հաճույք ստանալու։ Ըստ էության, սա դասական էսթենիայի (քրոնիկական հոգնածության սինդրոմ) դրսևորում է, երբ ուրախության համար պարզապես ուժ չի մնում։


5. Շփվեք Ձեզ հաճելի մարդկանց հետ

 

Մարդիկ բաժանվում են ինտրովերտների և էքստրավերտների։ Ոմանց շատ շփում է պետք, իսկ ոմանց էլ՝ ոչ այնքան շատ։ Սակայն մարդիկ հաճախ ընտրում են ոչ թե այնպիսի շփում, որտեղ սուբյեկտը սուբյեկտի հետ է շփվում, այլ սուբյեկտ-օբյեկտային շփում։ Օրինակ՝ դահուկներով սահելը, որտեղ մարդը սուբյեկտն է, իսկ նրա շփման օբյեկտը դահուկներն են։

- Սակայն դահուկները չեն շոյի Ձեզ, Ձեր ճակատը չեն համբուրի ու առավել ևս սեքսով Ձեզ հետ չեն զբաղվի։ Պետք է պարտադիր կերպով փորձել փոխարինել դահուկները՝ իրական կենդանի շփումով, – համարում է Վայները, – Կարևոր է, որպեսի մեզ շրջապատեն մարդիկ, որոնք մեզ դրական էմոցիաներ են հաղորդում, ու տոները մենք վաղօրոք պետք է պլանավորենք այնպես, որ նման մարդիկ հնարավորինս շատ լինեն մեր շուրջ։





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 01.12.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (01.12.17)
Դիտումներ: 222 | Տեգեր: Ինչպես, հոգեբանի, տարին., կողմից, Նոր, երջանիկ, խորհուրդ, դիմավորել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...