Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Երիտասարդացնող դիմակներ' ալոեի հյութից. բաղադրատոմսեր
 
 
Загрузка...


Ալոեն օգտագործել են բոլոր ժամանակներում: Այն օգնում է ազատվել մեռած բջիջներից և թարմացնում է մաշկը: Ալոեն հայտնի է իր երիտասարդացնող հատկություններով:

Պարզապես անհրաժեշտ է ալոեի տերևները  նախապես սառնարանում պահել մոտ 2 շաբաթ: Այնուհետև վերցնել 1ճ/գ ալոեի տերևներից քամված հյութ և նույն քանակությամբ ձիթապտղի յուղ: Ավելացնել 1թ/գ խոնավեցնող կամ սնուցող կրեմ, որը սովորաբար օգտագործում եք: Ստացված զանգվածը թեթևակի անհրաժեշտ է տաքացնել և 10ր-ով քսել դեմքին, այնուհետև լվանալ սենյակային ջերմաստիճան ունեցող ջրով: Այս ոչ բարդ պրոցեսը պարբերաբար կրկնելու դեպքում կարելի է ազատվել մակերեսային կնճիռներից:

**

Եթե Ձեր մաշկը չորացել է, գույնը խամրել է կամ մեկ ուրիշ պատճառով այն ձեզ դուր չի գալիս, ապա ալոեի հյութն իսկական փրկություն է Ձեզ համար: LadyNews-ն իր ընթերցողներին է ներկայացնում ալոեի հյութով պատրաստվող դիմակների մի քանի բաղադրատոմս:

Ձեզ պետք կգան ալոեի տերևներ' նախապես 2 շաբաթ սառնարանում պահված:

Բաղադրատոմս 1-ին.

Վերցրեք 1ճաշի գդալ ալոեի հյութ' քամված տերևներից, խառնեք այն նույն քանակությամբ ձիթապտղի ձեթի հետ և ավելացրեք 1թեյի գդալ խոնավացնող կամ սնուցող քսուք: Թեթևակիորեն տաքացնում եք զանգվածը և քսում դեմքին: 10 րոպե անց կարող եք լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով: Այս բաղադրատոմսը կօգնի շտկել ոչ խորը կնճիռները և կխոչընդոտի միմիկաներից առաջացող կնճիռների հայտնվելը:

 
Բաղադրատոմս 2-րդ.

Քամեք ալոեի հյութը տերևներից, որոնք սառնարանում են եղել ոչ պակաս, քան 14 օր: Հարեք մի ձվի դեղնուցը 1ճաշի գդալ ալոեի հյութի հետ: Դեմքին քսեք ստացված դիմակը և թողեք 10-15 րոպե: Լվացվեք սկզբում գոլ, այնուհետև սառը ջրով: Եթե զգում եք, որ մաշկը թառամում է, կարող եք պարզապես ալոեի հյութի մեջ թաթախել ցանցե կտորը և դնել դեմքի և վզի շրջանում:

 
Բաղադրատոմս 3-րդ.

Ալոեի տերները ճզմեք, որպեսզի այն շիլայատիպ զանգված դառնա: 1ճաշի գդալ այս զանգվածից խառնեք 1 դեղնուցի, 1թեյի գդալ մեղրի և 1ճաշի գդալ չոր կաթի հետ: Եթե զանգվածը շատ խիտ ստացվի, ավելացրեք եռացրած շատ քիչ ջուր կամ կաթ: Քսեք դեմքին և թողեք 10-12 րոպե: Լվացեք գոլ ջրով:

 













Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (24.11.16)
Դիտումներ: 3777 | Տեգեր: ալոեի, Բաղադրատոմսեր, Երիտասարդացնող, դիմակներ', հյութից. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...