Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Մագիի ձվով դիետան կօգնի նիհարել 4 շաբաթում
 
 


   Entertrain.1in.am

Առաջին շաբաթ
Առաջին շաբաթում նախաճաշին պետք է ուտել 1/2 նարինջ կամ գրեյպֆրուտ և 2 ձու:

1. Երկուշաբթի
Ճաշ՝ 1 տեսակի միրգ (ցանկացած քանակությամբ): Կարելի է ուտել խնձոր, նարինջ, տանձ, կեռաս, ծիրան, դեղձ և այլն: Չի կարելի ուտել՝ թուզ, բանան, թուզ, չորացրած մրգեր և խաղող:

Ընթրիք՝ հազարի տերևներ, միս (տավարի, խոզի կամ թռչունի): Չի կարելի ուտել գառան միս և յուղի շերտով միս:

2. Երեքշաբթի
Ճաշ՝ հավի միս առանց կաշվի՝ շեգեխաշած կամ խաշած:

Ընթրիք՝ 2 պինդ խաշած ձու, 1-2 կտոր հաց, հասած նարինջ և բանջարեղենային աղցան:

3. Չորեքշաբթի
Ճաշ՝ 1-2 կտոր հաց, լոլիկ, անյուղ պանիր (մինչև 20% յուղայնությամբ) կամ կաթնաշոռ (5-10% յուղայնությամբ):

Ընթրիք՝ անյուղ խոզի միս, տավարի միս կամ թռչնամիս: Կարելի է հազարի տերևներ ավելացնել:

4. Հինգշաբթի
Ճաշ՝ 1 տեսակի միրգ (ցանկացած քանակի): Բացառիր թուզը, բանանը, չորացրած մրգերը, խաղողը:

Ընթրիք՝ անյուղ խոզի միս, տավարի միս կամ թռչնամիս: Կարելի է հազարի տերևներ ավելացնել:

5. Ուրբաթ
Ճաշ՝ 2 խաշած ձու և խաշած բանջարեղեն:

Ընթրիք՝ մի կտոր շոգեխաշած ձուկ: Հազարի տերևներ և 1 հասած նարինջ կամ գրեյպֆրուտ:

6. Շաբաթ
Ճաշ՝ 1 տեսակի մրգեր (ցանկացած քանակի):
Ընթրիք՝ անյուղ խոզի միս, տավարի միս կամ թռչնամիս: Կարելի է հազարի տերևներ ավելացնել:

7. Կիրակի
Ճաշ՝ Առանց կաշվի հավի միս, լոլիկ և խաշած բանջարեղեն, 1 հասած նարինջ կամ գրեյպֆրուտ:

Ընթրիք՝ խաշած բանջարեղեն: Բացառիր կարտոֆիլը, եգիպտացորենը, լոբին:

Երկրորդ շաբաթ
Երկրորդ շաբաթում նույնպես նախաճաշին պետք է ուտել 1/2 նարինջ կամ գրեյպֆրուտ և 2 ձու:

 

1. Երկուշաբթի
Ճաշ՝ անյուղ խոզի կամ տավարի միս: Բացառիր գառան միսը:

Ընթրիք՝ 2 խաշած ձու, հազարի տերևներ և 1 հասած նարինջ կամ գրեյպֆրուտ:

2. Երեքշաբթի
Ճաշ՝ անյուղ խոզի կամ տավարի միս:

Ընթրիք՝ 2 խաշած ձու, հազարի տերևներ և 1 հասած նարինջ կամ գրեյպֆրուտ:

3. Չորեքշաբթի
Ճաշ՝ անյուղ խոզի կամ տավարի միս: Կարելի է 1-2 վարունգ ուտել:

Ընթրիք՝ 2 խաշած ձու և 1 հասած նարինջ կամ գրեյպֆրուտ:

4. Հինգշաբթի
Ճաշ՝ 2 խաշած ձու և անյուղ պանիր (մինչև 20% յուղայնությամբ) կամ կաթնաշոռ (5-10% յուղայնությամբ): Կարելի է նաև մի քիչ խաշած բանջարեղեն ուտել:

Ընթրիք՝ 2 խաշած ձու:

5. Ուրբաթ
Ճաշ՝ անյուղ ձուկ՝ շոգեխաշած կամ խաշած:

Ընթրիք՝ 2 խաշած ձու կամ օմլեթ ջրով:

6. Շաբաթ
Ճաշ՝ անյուղ խոզի կամ տավարի միս, 1 լոլիկ, 1 հասած նարինջ:

Ընթրիք՝ թարմ մրգային աղացան (խնձոր, տանձ, դեղձ, կեռաս, նարինջ)

7. Կիրակի
Ճաշ՝ հավի միս առանց կաշվի, 1 լոլիկ, 1 հասած նարինջ: Կարելի է բանջարեղեն օգտագործել:

Ընթրիք՝ հավի միս առանց կաշվի, 1 լոլիկ, 1 հասած նարինջ, խաշած բանջարեղեն:

Երրորդ շաբաթ
Երրորդ շաբաթում նախաճաշը, ճաշը և ընթրիքը կկազմեն ստորև նշված մթերքները:

 

1. Երկուշաբթի
Կարելի է ուտել ցանկացած միրգ ցանկացած քանակությամբ: Չի կարելի ուտել՝ խաղող, մանգո, բանան, խուրմա, չոր մրգեր:

2. Երեքշաբթի
Ամբողջ օրը կարելի է ուտել խաշած բանջարեղեն և թարմ մրգերով ցանկացած աղցան: Բացառել կարտոֆիլը և լոբին:

3. Չորեքշաբթի
Ամբողջ օրը կարելի է ուտել ցանկացած միրգ, թարմ և խաշած բանջարեղեն:

4. Հինգշաբթի
Խաշած կամ տապակած ձուկ՝ առանց բուսական յուղի, ցանկացած քանակի աղցան (հազարի կամ կաղամբի տերևներ): Կարելի է նաև խաշած բանջարեղեն օգտագործել:

5. Ուրբաթ
Օրվա ընթացքում կարելի է ուտել խաշած կամ առանց յուղի տապակած միս: Ողջունելի է թռչնամսի օգտագործումը: Խաշած բանջարեղեն:

6. Շաբաթ և կիրակի
Այս օրերին կարելի է մրգի միայն մեկ տեսակ օգտագործել՝ ցանկացած քանակությամբ (խնձոր, տանձ, դեղձ, ծիրան):

Չորրորդ շաբաթ
Ստորև նշված մթերքները պետք է օգտագործել օրվա ընթացքում՝ բաժանելով ոչ մեծ չափաբաժինների (4-5 անգամ ուտել 2-3 ժամը մեկ):

 

1. Երկուշաբթի
4 շերտ խաշած միս (տավարի, խոզի կամ թռչունի), 3 լոլիկ, 4 վարունգ, 1 տոստ, 1 բանկա թունա առանց ձեթի, 1 նարինջ կամ գրեյպֆրուտ

2. Երեքշաբթի
2 շերտ տապակած միս (տավարի, խոզի կամ թռչունի), առավելագույնը 200 գ., 1 տոստ, 4 վարունգ, 3 լոլիկ, 1 խնձոր կամ տանձ:

3. Չորեքշաբթի
1 ճ գ. կաթնաշոռ կամ ցանկացած անյուղ պանիր, 500 գ. խաշած բանջարեղեն, 2 լոլիկ, 2 վարունգ, 1 տոստ, 1 նարինջ/գրեյպֆրուտ:

4. Հինգշաբթի
1/2 խաշած կամ տապակած հավի միս, 3 լոլիկ, 1 վարունգ, 1 տոստ, 1 նարինջ/գրեյպֆրուտ:

5. Ուրբաթ
2 խաշած ձու, թարմ բանջարեղոնով աղցան (լոլիկ, վարունգ, պղպեղ, կաղամբ), 1 նարինջ/գրեյպֆրուտ:

6. Շաբաթ
2 խաշած հավի կրծքամիս, 120 գ. կաթնաշոռ, 1 տոստ, 2 լոլիկ, 2 վարունգ, 1 նարինջ/գրեյպֆրուտ:

7. Կիրակի
1 գդալ կաթնաշոռ, 1 բանկա թունա առանց յուղի, 200 գ. խաշած բանջարեղեն, 2 լոլիկ, 2 վարունգ, 1 տոստ, 1 նարինջ/գրեյպֆրուտ:





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 03.10.17 | Հեղինակ: Entertrain.1in.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (03.10.17) | Հեղինակ: Entertrain.1in.am
Դիտումներ: 56 | Տեգեր: դիետան, ձվով, Մագիի, շաբաթում, կօգնի, նիհարել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...