Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 14.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Դպրոցական երեխա ունեցող ԾՆՈՂՆԵՐԻ համար. հոգեբանի շատ կարևոր մտքերը, որոնք կօգնեն ձեզ առօրյայում
 
 


   

 Հարցերին պատասխանում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

 
Ինչպե՞ս օգնել երեխային հարմարվել դպրոցին

Ամենից առաջ պետք է երեխային մանկապարտեզ տանել: Դպրոցի նախապատրաստման ամենագրագետ ճանապարհը մանկապարտեզն է: Բացի այդ, պետք է երեխայի հետ զրուցել դպրոցի մասին՝ խուսափելով անիրական տվյալներից: Երբեմն ծնողները դպրոցի մասին պատմում են այնպիսի բաներ, որոնք ոչ ամբողջական են ներկայացնում դպրոցը կամ այնքան էլ իրական չեն: Օրինակ, ասում են, որ դպրոցում երեխան խաղալու է, ընկերներ է ձեռք բերելու և հաճելի ժամանակ է անցկացնելու, այնինչ դպրոցը, բացի այս ժամանցային ու հաճելի պահերից, ենթադրում է նաև պարտականություններ, ռեժիմ, շատ հստակ գծված օրվա գրաֆիկ, բազմաթիվ սահմանափակումներ: Պետք է երեխային անպայման պատմել դասերի, դասամիջոցի, արձակուրդների, ուսուցչուհու և դպրոցական միջավայրի մասին: Պետք է պատմել, թե ինչ է կարելի անել դպրոցում և ինչ չի կարելի անել, այսինքն` ինչը չի թույլատրվում: Խոսքը  նաև անվտանգության տարբեր կանոնների, ինչպես նաև որոշ կարգապահական հարցերի մասին: Անհրաժեշտ է անպայման ասել, թե դժվարությունների դեպքում ինքն ում կարող է դիմել: Պետք է խոսել դպրոցում տեղաշարժվելու կանոնների մասին, որ եթե հանկարծ ինքը դասամիջոցին հեռու գնա դասարանից և մոլորվի, ինչպես պիտի գտնի իր դասասենյակը, որտեղ է բուֆետը, զուգարանը և այլն: Նման մանրուքները շատ կարևոր են և օգնում են երեխային իրեն ապահով զգալ նոր միջավայրում: Լավ կլինի, որ երեխան մինչև դպրոց հաճախելը դպրոցի միջավայրին ծանոթ լինի:


 
Ինչպե՞ս օգնել նոր մարդկանց հետ շփման հարցում

Նորից պիտի կրկնեմ, մանկապարտեզն այս հարցում անգնահատելի դեր է կատարում: Երեխան աննկատ սովորում է շփվել, որոշակի պարտականություններ վերցնել իր վրա, նոր ընկերներ ձեռք բերել: Եթե մենք այս հմտությունները փորձենք ձևավորել դպրոց գնալուց առաջ, ապա շատ ավելի դժվար և անհարթ կընթանա այս գործընթացը: Բայց առհասարակ, եթե ուզում ենք՝ երեխան կարողանա շփվել, մենք ինքներս պիտի շփվելու հմտություններ ձևավորենք մեր մեջ, որպեսզի երեխայի ներսում շփվելու վերաբերյալ վախեր չառաջացնենք, ավելորդ զգուշավորություն չդրսևորենք այդ հարցում:

 


Ճի՞շտ է կարծիքը, որ մանկապարտեզ հաճախած երեխաներն ավելի հեշտ են հարմարվում դպրոցին

Միանշանակ ճիշտ է, և փորձառու մանկավարժները հստակ զգում են այդ տարբերությունը: Մեզանում հաճախ թերագնահատվում է մանկապարտեզի դերը երեխայի զարգացման հարցում: Այնինչ մանկապարտեզը կրթական գործընթացի առաջին և ամենակարևոր մակարդակն է, որտեղ դրվում են երեխայի ուսումնական գործընթացի և նախնական գիտելիքների, անձնային կարևորագույն որակների՝ ինքնուրույնության, կարգապահության,  սովորելու ցանկության  հիմնաքարերը:

 

Ինչպե՞ս օգնել՝ հաղթահարելու դասերի հետ կապված դժվարությունները

Պարզապես պետք չէ ստեղծել այդ դժվարությունները: Եթե ծնողներն անկեղծ լինեն, կնկատեն, որ երեխայի ուսումնական դժվարությունների հարցում իրենք իրենց դերն ունեցել են: Պետք չէ պահանջել երեխայից ավելին, քան նա կարող է, առհասարակ պահանջել այն, ինչ երեխան չի կարող, պետք չէ: Պետք է սովորեցնել և զարգացնել երեխայի մեջ այդ որակները: Երեխայից պետք է պահանջել ինքնուրույնություն այն հարցերում, որոնց նա արդեն տիրապետում է: Բայց դժվարություններ չունենալու համար պետք է հստակ օրվա ռեժիմ սահմանել: Դասապատրաստման ժամանակ պետք է նստել երեխայի կողքին, սատարել նրան, վստահություն ներշնչել: Չի կարելի կատարել հանձնարարությունները երեխայի փոխարեն, դրանով անվերադարձ վնասում ենք երեխային: Պետք է պարզապես օգնել՝ ցույց տալով, որ իր մոտ ամեն բան ստացվում է, որ ամեն ինչ լավ է, որ ինքը կարող է, որ իր արածը ձեզ ուրախացնում է: Սա պիտի լինի ծնողի դերը: Հաջորդը երեխայի օրը ճիշտ կազմակերպելն է:  Եթե մենք երեխային հնարավոր բոլոր ձևերով ծանրաբեռնում ենք, ուրեմն չպիտի զարմանանք, որ նա չի ցանկանում դասերը պատրաստել: Երեխան օրվա ընթացքում պիտի առնվազն 2 ժամ ազատ, չկազմակերպված ժամանակ ունենա, որը նա կտնօրինի իր ցանկությամբ: Դասապատրաստումը պետք է իրականացվի գրավոր և բանավոր հանձնարարությունների հաջորդական կատարմամբ: Չի կարելի գրավոր հանձնարարություններն իրար հետևից անել, դա սարսափելի դժվար է տարրական դպրոցի երեխայի համար: Այդ տարիքում ձեռքի մկաններն ու ոսկրային համակարգը դեռ ձևավորման փուլում են, և երեխան շատ շուտ հոգնում է գրելուց:

Դասապատրաստումը պետք է արվի բացառապես լավ տրամադրությամբ:  Չի կարելի վազել գնահատականի հետևից և երեխային դարձնել դրա գերին: Այս հարցում միանշանակ մեղքը միայն ծնողներինն է: Գնահատական որսալը կրթություն ստանալ չէ: Կրթություն ստանալը կյանք է, որը մենք պիտի անենք հաճույքով: Չի կարելի այն առևտրի վերածել:



Պե՞տք է, արդյոք, որոշ բաներ անել երեխայի փոխարեն

Իհարկե ոչ: Չնայած, եթե մենք ուզում ենք սովորել ինքներս, կարելի է անել: Բայց եթե ուզում ենք, որ սովորի երեխան, երբեք չպետք է անենք որևէ բան նրա փոխարեն: Կասեմ ավելին՝ եթե մենք երեխայի գնահատականները սիրում ենք ավելի շատ, քան իրեն, ապա կանենք հանձնարարությունները նրա փոխարեն: 

impoqrik.am

 






 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 12.02.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (12.02.17)
Դիտումներ: 801 | Տեգեր: ունեցող, կարևոր, որոնք, հոգեբանի, համար., երեխա, ծնողների, շատ, մտքերը, դպրոցական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...