Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես ձուն ավելի օգտակար դարձնել
 
 
Загрузка...


Ձուն հազարավոր տարիներ օգտագործվել է մարդկության կողմից՝ որպես անփոխարինելի կերակրատեսակ: Հավի ձուն պարունակում է օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ: Այն բավականաչափ հարուստ է հատկապես A, B1, B2, B9՝ ֆոլաթթու եւ E վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ զիջում է միայն ձկան յուղին: Պարունակում է նաեւ կալցիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ, պղինձ ու կոբալտ: Ձվի կեղեւը հարուստ է կալցիումով, սպիտակուցը՝ մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուների պարունակությամբ բացարձակ չի զիջում մսին: Սպիտակուցը ամրացնում է մարդու իմունային համակարգը: Ձվի դեղնուցի հակաօքսիդանտ հատկություններ ունեցող A եւ E վիտամինները պաշտպանում են մարդու օրգանիզմն «ազատ ռադիկալների» հարձակումներից եւ նաեւ վաղաժամ ծերացումից:

Ձվի առավելագույն օգտակարությունը պահպանելու համար անհրաժեշտ է կիրառել մի շարք կանոններ.
Ձուն մինչեւ սառնարան դնելը, անպայման լվանալ կամ մաքրել մաքուր թաց կտորով:
Ձվի թարմությունը ստուգելու համար, այն ընկղմել աղաջրի մեջ, եթե սուզվի ջրի հատակը եւ գրավի հորիզոնական դիրք, ուրեմն թարմ է՝ 1-2 օրվա, իսկ եթե բութ ծայրը թեքվի դեպի վեր՝ 5-6 օրվա է:

Եթե ձուն աղաջրի մեջ ուղղահայաց դիրքով բարձրանա դեպի վեր, ուրեմն հին է:
Ձուն երկար կարելի է պահել, եթե նախապես սառեցնեք, ապա դնեք եռացրած արեւածաղկի ձեթի մեջ:

Սառնարանի բացակայության դեպքում ձուն կարելի է պահել երկար ժամանակ, եթե պատեք կարագի բարակ շերտով կամ փաթաթեք անագաթղթի մեջ:
Ձուն սառնարանում կարելի է պահել 2 շաբաթից ոչ ավելի, իսկ եթե փաթաթեք թղթով եւ շաբաթը մեկ մի կողմից մյուսը շուռ տաք, ապա կարելի է պահել ավելի երկար:
Բութ ծայրը դեպի վեր թեքած ձուն ավելի երկար կդիմանա սառնարանում:
Սառնարանից հանած ձուն օգտագործելուց առաջ հարկավոր է որոշ ժամանակ թողնել սենյակի ջերմաստիճանում: Սառը սպիտակուցը շատ դժվարությամբ է հարվում: Սառնարանից հանելուց հետո անմիջապես չհարել, թողնել որոշ ժամանակ տաքանա:
Հում ձուն վնասակար է հատկապես երեխաների համար: Այն վատ է մարսվում եւ բացի դրանից, հում ձվի կեղեւների միջոցով մանրէներն ավելի հեշտությամբ են թափանցում օրգանիզմ:

Շարունակությունը՝ այստեղ.


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (04.02.17) | Հեղինակ: Aravot.am W
Դիտումներ: 1114 | Տեգեր: դարձնել, օգտակար, Ինչպես, ձուն, ավելի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...