Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ձկան յուղը` ընդդեմ ալկոհոլի
 
 


   

Ձկան յուղը հարուստ է ուղեղի առողջության համար չափազանց կարևոր նյութով` օմեգա-3 ճարպաթթվով: Հայտնի է, որ ոգելից խմիչքի չարաշահումից ուղեղում նվազում է  այս ճարպաթթվի անհրաժեշտ չափաքանակը, ինչը ի վերջո բերում է նյարդային խանգարումների, վատանում է տեսողությունը:

Ուստի, հատկապես նրանք, ովքեր ալկոհոլից հրաժարվել չեն կարողանում, յուղալի ձկնեղեն հաճախ պետք է օգտագործեն, որպեսզի վերականգնեն այդչափ կարևոր ճարպաթթվի քանակը: Գիտնականները կենդանիների վրա փորձ են կատարել` պարզելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ օմեգա-3 ճարպաթթվի պակասը և, միևնույն ժամանակ, ալկոհոլի չարաշահումը ուղեղի վրա: 3 տարի շարունակ նրանք կենդանիներին սնել են օմեգա-3 ճարպաթթվի նվազագույն քանակությամբ մթերքներով և մեծ չափաբաժնով ալկոհոլ են տվել: Կենդանիների մոտ սկսեցին նկատվել ուղեղի խանգարումներ:

Գիտնականներից ոմանք նաև համարում են, որ ձկան յուղը կարող է կանխարգելել ուղեղի հետզարգացումը, որը տարիների ընթացքում անխուսափելիորեն բերում է հիշողության կորստի և թուլամտության: Օրինակ, Ալցհեյմերի հիվանդությունից մահացած մարդկանց ուղեղի հետազոտումները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմն օմեգա-3 ճարպի խիստ պակաս է ունեցել: 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 15.09.17

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (15.09.17)
Դիտումներ: 481 | Տեգեր: ալկոհոլի, յուղը, ձկան, ընդդեմ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...