Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Դիզայն մտքեր դպրոցականի սենյակը հետաքրքիր ձևավորելու համար
 
 


   Interier.am

Interier.am-ը ներկայացնում է մի քանի դիզայն մտքեր, որոնց միջոցով կարելի է առանց էական ծախսերի հնարավորինս հարմարավետ ձևավորել դպրոցական երեխաների սենյակը:


Եթե կարևորում եք դպրոցականի սեղանի բարձրությունն ու թեքությունը, ընտրե՛ք նեցուկների վրա կառուցված սեղան, որը հարմար է հատկապես շատ գրող կամ նկարող երեխաների համար: Նեցուկ-ոտքերը հնարավոր է լրացնել դարակներով, որոնցում կարելի է տեղավորել տուփերը:

Դարակներով ու շարժական զամբյուղներով նեցուկները նույնպես գործնական լուծում են: Այդպիսի շինվածքներ տեղադրելիս հիշեք, որ աշխատանքային սեղանի բարձրությունը պետք է լինի մոտ 73-75 սմ, հետևաբար, նեցուկի բարձրությունը՝ 70 սմ:

Նստարանին միացած գրասեղան: Սա ոչ միայն գեղագիտական, այլև պրակտիկ նշանակություն ունի. նստարանը գրասեղանի համար որպես նեցուկ է ծառայում: Որպես երկրորդ նեցուկ կարելի է օգտագործել արկղերով պատվանդանը՝ դնելով այն սեղանի տակ մեջտեղի հատվածում կամ մյուս ծայրում:

Կախովի սեղան՝ առանց ոտքերի. սենյակն առավել ընդարձակ տեսք կունենա: Կարելի է ավելացնել նաև կախովի դարակներ:

Մեծ սեղան և մի քանի շարժական պատվանդաններ: Եթե դպրոցականը շատ է պարապելու, տեղադրեք հարմարավետ երկար սեղանածածկ, իսկ անվավոր պատվանդաններն օգտագործեք դպրոցական պարագաների ու գրենական պիտույքների համար:

Դպրոցականի սենյակի ձևավորման դիզայն մտքեր փոքր սենյակների համար

Մահճակալի հետ միացած սեղանը հարմար է փոքր բնակարանների համար:

Ավելորդ տարածություն չզբաղեցնող անկյունային սեղանը հարմար է այն դեպքում, երբ երեխան սեղանն օգտագործում է ոչ միայն պարապելու, այլև սիրած զբաղմունքի համար և առավել մեծ տարածություն է հարկավոր: Այսպիսի սեղանի ամենալավ տեղը պատուհանի մոտ է, որպեսզի լույսն ընկնի ուղիղ անկյամբ և ճիշտ կողմից:

Դպրոցական պարագաների համար նախատեսված ոչ մեծ միավորներն ավելի հարմար են, քան խոշոր պատվանդանները, քանի որ դրանցում ավելի հեշտ կարելի է գտնել անհրաժեշտ իրը:

Սեղան և դարակաշարքեր: Դարակաշարքերը դպրոցական կահ-կարասու անբաժանելի մասն են և ցանկալի է, որ դրանք ներդաշնակեն սեղանին: Սովորաբար դարակաշարքերը բավական տարողունակ են լինում և դրանցում հնարավոր է լինում տեղադրել գրքեր, խաղալիքներ, գրենական պարագաներ և այլն:

Ամբողջական հոդվածը և ֆոտոշարքը՝ սկզբնաղբյուր կայքում
 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 21.09.16 | Հեղինակ: Interier.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (21.09.16) | Հեղինակ: Interier.am
Դիտումներ: 752 | Տեգեր: Դիզայն, մտքեր, ՀԱՄԱՐ, սենյակը, դպրոցականի, ձևավորելու, Հետաքրքիր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...