Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


35 տարբեր դիետաներից որոշվել են լավագույնները. իմացիր ավելին
 
 


   NEWS.am Medicine

Ավստրալիայի Լա Թրոուբ համալսարանի գիտնականները վերլուծել են 25 հետազոտության արդյունքները, որոնց ընթացքում ուսումնասիրել են 35 ամենատարածված դիետաների արդյունավետությունը: Նրանց եզրահանգումները հուսադրող չեն. հետազոտությունը ցույց է տվել, որ այդ դիետաներից ոչ մեկը չի օգնում ազատվել ավելորդ քաշից եւ չի բարելավում առողջական վիճակը:
 

Մասնագետների խոսքով՝ սովորաբար մարդիկ դիետաներից մեծ ակնկալիքներ են ունենում, որոնք հեռու են իրականությունից: Այդ «անհույս լավատեսությունը» գիտնականները կապում են այն բանի հետ, թե ինչպես են գովազդում դիետան. դրա համար օգտագործում են մոդելների, որոնք «աներեւակայելի արդյունքների» են հասել, մինչդեռ նրանց նիհարելն իրականում ոչ միշտ է պայմանավորված դիետիկ սննդակարգով:

«Մարդիկ ակնկալում են, որ դիետան իրենց կօգնի շաբաթական մինչեւ մեկ կիլոգրամ կորցնել: Նրանք ակնկալում են, որ իրենց ինքնազգացողությունն արագորեն կլավանա, որ կկարողանան վերահսկել իրենց: Բայց դիետաներն արդյունավետ չեն ո՛չ երկարաժամկետ, ո՛չ կարճաժամկետ հեռանկարում»,- փաստել են գիտնականները:

Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ ցանկացած դիետայի հետեւող մարդկանց 57%-ը կարողացել է կորցնել սկզբնական քաշի ընդամենը 5%-ը: Հետագայում այդ քաշը վերադառնում է, եւ հաճախ մարդիկ նույնիսկ ավելի շատ կիլոգրամներ են հավաքում: Մասնագետները նշում են, որ քաշը կորցնելու անհաջող փորձերի արդյունքում այդ մարդիկ խոցելի սպառողներ են դառնում, որոնց կարելի է ինչ ասես վաճառել:

Մասնագետները նաեւ նշել են, որ կալորիաների սահմանափակման կամ քաղցած մնալու փոխարեն կարելի է ավելի մեծ արդյունքի հասնել՝ բնական մթերքներով սնվելով ու խուսափելով չափից շատ ուտելուց:





Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: NEWS.am Medicine

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: NEWS.am Medicine
Դիտումներ: 36 | Տեգեր: 35, Են, որոշվել, դիետաներից, իմացիր, ավելին, տարբեր, լավագույնները. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...