Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 19.02.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ձեթը` ստամոքսի սպեղանի
 
 


   life-okay.com

Ինչպես օգտագործել ձեթը ստամոքսի ցավերից ձերբազատվելու համար:
Քրիստինե

Ձեթերի օգտագործումն իսկապես արդյունավետ է ստամոքսի ցավերի դեպքում:
Այժմ եկեք անդրադառնանք յուրաքանչյուրին առանձին-առանձին։

Ստամոքսաբորբի ժամանակ ներքին ձևով կարելի է ընդունել 0,5-1 ճաշի գդալ քնջութի յուղ: Այն օծում է ստամոքսի պատերը և սնունդ ընդունելիս ցավեր չեն առաջանում: Կարելի է յուղը խառնել այլ բուսական թուրմերի, օրինակ՝ կռատուկի, լորենու թուրմերի հետ:

Արեւածաղկի ձեթն օգնում է ստամոքսի ցավերի ժամանակ: Խորհուրդ է տրվում արեւածաղկի ձեթն ընդունել առավոտյան, ուտելուց առաջ: Բուժման արդյունավետության համար ավելի լավ է 1 բաժակ արեւածաղկի ձեթին խառնել 1 կտոր մեղրամոմ կամ ակնամոմ, դնել դանդաղ կրակի վրա, մինչեւ մոմը հալվի, եւ փոքր-ինչ հովացնելուց հետո օգտագործել: Կարելի է 1 ճաշի գդալ օգտագործել միանվագ: Արդյունքը հիանալի է:

Նույն ձեւով կարելի է օգտագործել նաեւ ձիթապտղի յուղը:  Օգտագործման քանակը կախված է տարիքից՝ 1 թեյի գդալից մինչեւ 1 ճաշի գդալ:

Ստամոքսի ցավերի դեպքում ժողովրդական բժշկության մեջ լայնորեն կիրառվում է կտավատի ձեթի, ինչպես նաեւ սերմերի օգտագործումը: Կարելի է վերցնել 1 ճաշի գդալ կտավատի սերմ, 1 բաժակ ջրում եռացնել այնքան, մինչեւ կտավատը մածուցիկ դառնա, ապա ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ եւ եփել մինչեւ թանձրանալը: Ուտել գդալով, առանց հացի կամ յուղի:

Այս ուտեստը, որ միեւնույն ժամանակ նաեւ բուժամիջոց է, ժողովուրդն անվանում է կտավատով «թանխաշ»: Վերջինիս օգտագործումը հզոր միջոց է ստամոքսի եւ ներքին օրգանների ցավերի ժամանակ:

Հարգելի՛ ընթերցողներ, բացի ձեթերի օգտագործումից, հարկավոր է հետեւել սննդակարգին, ապրելակերպին եւ բժշկի ցուցումներին:
 

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

Աղբյուր՝ «Տնային առողջարան»



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 07.02.18 | Հեղինակ: life-okay.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում

Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (07.02.18) | Հեղինակ: life-okay.com
Դիտումներ: 339 | Տեգեր: ստամոքսի, Ձեթը, սպեղանի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...