Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչ կարելի է անել , եթե կա ձեռքերի ու ոտքերի ԹՄՐԱԾՈՒԹՅԱՆ խնդիր․ ժողովրդական միջոցներ
 
 
Загрузка...


Վերջույթների թմրածությունը  բավականին  կարևոր  ախտանշան է, որը չի կարելի  անտեսել: Այն կարող է առաջանալ  այնպիսի  հիվանդություննեի հետևանքով, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզն ու մի շարք այլ հիվանդություններ:

Եթե երկար ժամանակ դուք շարունակում եք  ոտքերում ու ձեռքերում զգալ թմրածություն, ապա աշխատեք անմիջապես դիմել բժշկի: Նշված գործոնը կարող է  ուղեկցվել  ուժեղ ցավային զգացողությամբ:

Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունեն բազմաթիվ լավ  մեթոդներ, որոնք օգնում են պարզ ու հասանելի միջոցներով նվազեցնել ցավային զգացողությունները: Մի անտեսեք այդ խնդիրը, քանի որ հետևանքները կարող են շատ ծանր լինել:


Երբ դիմել բժշկի

 

Հաճախակի նման խնդրի հետ բախվելու ժամանակ մարդիկ կասկածում են, թե արդյոք կարիք կա դիմել բժշկի, քանի որ նրանք կարծում են, որ  հարկավոր է մի փոքր սպասել ու թմրածության ախտանշանները կարող են ինքնին անցնել:


Թմրածության որ դեպքերում է  հարկավոր անպայման խորհրդակցել բժշկի հետ

 

o    Վերջույթների թմրածություն առաջանում է հաճախակի`  առանց որևէ լուրջ պատճառի:

o    Նվազում է տարբեր ջերմաստիճանների նկատմաբ զգայոնւոթյունը և մարդ չի կարողանում տաք ջուրը տարբերել սառը ջրից:

o    Թմրածությունն ուղեկցվում է թուլությամբ, ցավով կամ շարժունակության կորուստով:

o    Թմրածության հետ զուգահեռ առաջանում է տեսողության ու հոգեկան խանգարում:

 


Ինչպես բուժել թմրածությունը

 

1.    Իշառվույտ (Донник) դեղորայքային

 Մի շարք ֆոտոթերապևտներ  կարծում են, որ վերջույթների թմրածության դեմ պայքարող լավագույն միջոցը հանդիսանում է  դեղորայքային իշառվույտը: Խառնեք 1 թ/գ չոր խոտը  1 բաժակ եռացրած ջրի մեջ  ու եփեք  10 րոպե: Խմեք  այդ թուրմը 2 օր շարունակ՝ օրական 1-ական բաժակ:

 

2.    Կոնտրաստային վանաններ

Դրեք ոտքերը կամ ձեռքերը որոշ ժամանակ  նախ սառը, ապա տաք ջրի մեջ: Կատարեք այդ պրոցեդուրան քնելուց առաջ 15 րոպե, այնուհետև ախտահարված հատվածներին քսեք  տաքացնող քսուք  ու պառկեք քնելու: Բուժման կուրսը 10 օր է:


3.    Քափուրի(կամփորա) յուղ


Քափուրի յուղի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ Էվկալիպտի յուղ: Քնելուց առաջ այդ միջոցով տրորեք թմրած վերջույթները: Բուժման կուրսը 3 օր:


4.    Մարմնամարզություն


Ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում հիանալի օգնում է մարմնամարզությունը: Բարձրացրեք ձեռքերը վեր և սկսեք  ծալել ու  բացել մատները: Կատարեք այդ վարժությունը 80 անգամ, այնուհետև իջեցրեք ձեռքերն ու կրկնեք վարժությունը: Այդ կերպ դուք կկարողանաք բարելավել  արյան շրջանառությունը ձեռքերում ու կազատվեք ցավերից:


5.    Տիբեթյան վանականների մեթոդ

 
Այս մեթոդը հիանալի օգնում է ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում: Վերցրեք ոչ մեծ տարա ու նրա մեջ լցրեք մի փոքր տաք ջուր: Իրար հաջորդեցնելով մատներով շատ դանդաղ սեղմեք այդ տարայի հատակին: Նման պրոցեդուրան շատ լավ ազատում է ցավային զգացողությունից:

Օգտվեք այդ խորհուրդներից ու առողջ եղեք

 

Աղբյուրը՝   vajnoe.com






 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (09.02.17)
Դիտումներ: 3174 | Տեգեր: կա, ԻՆՉ, Եթե, անել, Ու, խնդիր․, թմրածության, ձեռքերի, ոտքերի, կարելի | - Վարկանիշ -: 0.0/0