Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ձեր երեխան արդեն դպրոցական է
 
 


   

 
Ձեր երեխան արդեն դպրոցական է
 
Մարդն արդեն 7 տարեկան է: Սա նշանակում է, որ նա այլևս այն փոքրիկը չէ, որը ծնողներին ընդունում է անվերապահ հիացմունքով ու լիարժեք վստահությամբ, սակայն նա նաև դեռահաս չէ, որը մասամբ մեկուսանում է ծնողներից: Մի կողմից նա ցանկանում է, որ իրեն մեծի տեղ դնեն, իսկ մյուս կողմից էլ ավելի զգայուն է դառնում ծնողական սիրո դրսևորումների նկատմամբ: 
 
 
Ձեր երեխան արդեն դպրոցական էԿյանքում առաջին անգամ նրան գնահատում են սահմանված գնահատման համակարգով, չէ՞ որ դպրոցում ստացած գնահատականները նրա համար որոշակի իմաստ ունեն՝ ինքը լա՞վն է, թե՞ վատը: Այս բոլորը նրա կյանքում որոշակի դժվարություններ են առաջացնում: Դրանք հաղթահարելը նրա համար հեշտ է լինում, եթե զգում է ամուր թիկունքի, ծնողական սիրո և պաշտպանության առկայությունը:
 
Երեխաները ոչ միայն բառերն են ընկալում, այլև այն, թե դրանք ինչպես են ասվում, ձայնի նրբերանգը, դեմքի արտահայտությունը, հայացքը, ժպիտը, հպումը: Այս բոլոր ոչ խոսքային միջոցներով հոգատար, սիրող ծնողները կարող են զգացմունքային մոտավորապես այսպիսի ինֆորմացիա հաղորդել. «Ինչ լավ է, որ դու հենց դու ես: Լավ է, որ դու հարցեր ես տալիս, մտածում ես: Լավ է, որ փորձում ես ինքնուրույն հաղթահարել դժվարությունները: Լավ է, որ դու կարողանում ես զգալ, արտահայտել քո զգացմունքները և բաց լինել մարդկանց հետ: Աստիճանաբար դու շատ բան կսովորես, ինքնուրույն կդառնաս: Ես հավատում եմ, որ դու կհասնես այն ամենին, ինչին ձգտում ես»:
 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 730 | Տեգեր: Քո փոքրիկը, օգտակար խորհուրդներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...