Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Դեմքի մաշկի սպիտակեցման հրաշալի միջոցներ՝ տնային պայմաններում
 
 
Загрузка...


Երբեմն պատահում է, որ արձակուրդից հետո կանայք նկատում են, որ հոգնած տեսք ունեն: Դա պայմանավորված է դեմքի մաշկի վրա ամռան բացասական ազդեցությամբ՝ այն չորանում է, թեփոտում, առաջանում են պիգմենտային կետեր, իսկ արևայրուքը հաճախ լինում է անհավասար: Հատկապես  մաշկը շուտ է չորանում 25 տարեկանից բարձր  կանանց մոտ:

Նման դեպքերում խորհուրդ է տրվում օգտագործել տնական միջոցներ, որոնք շատ անվնաս են:


Երիցուկ

Բնական միջոցներից ամենամատչելին ու օգտակարը երիցուկի եփուկն  է: Մեկ ճաշի գդալ երիցուկի վրա լցնել եռման ջուր, թողնել 15-20 րոպե, և գոլ եփուկով թրջոցը դնել դեմքին՝ թողնելով մոտավորապես 20 րոպե: Չմոռանաք նաև կոպերի մասին. երիցուկը թարմացնում է հայացքը և անց է կացնում  աչքերի տակ առաջացած այտուցը: Լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է գործողությունը կրկնել օրը 1-2 անգամ:


Թեյ երեքնուկից

Եվս մեկ միջոց դեմքի գույնը լավացնելու համար՝ օրգանիզմը թույներից մաքրելու միջոցով: Դա կարելի է անել երեքնուկից պատրաստած թեյի օգնությամբ: Եթե այն խմել 1-2 շաբաթվա ընթացքում՝ ամեն օր, ապա  օրգանիզմը կմաքրվի, իսկ դեմքը հաճելի երանգ կստանա:


Կաթը

Արևից և քամուց  կոպտացած մաշկը կարելի է թարմացնել և սպիտակեցնել կաթով լվացվելու միջոցով: Լվացվելուց հետո  կաթի մնացորդը թողնել դեմքին: Կաթնամթերքների մեջ կան բազմաթիվ մասնիկներ, որոնք սպիտակեցնում են մաշկը:


Զեյթունի ձեթը

Զեյթունի ձեթը հիանալի մաքրում է մաշկը և հեռացնում եղջերացած բջիջները՝ վերադարձնելով մաշկին թարմություն և երիտասարդություն: Պարզապես անհրաժեշտ է ձեթով թրջված բամբակի օգնությամբ նրբորեն մաքրել դեմքը, թողնել մի քանի րոպե, ապա անձեռոցիկով հեռացնել մնացորդը:


Կիտրոնի հյութը

Եթե անհրաժեշտ է, որ հոգնած մաշկը սպիտակ երանգ և հարթ տեսք ունենա, ապա շատ լավ միջոց է կիտրոնի հյութով և ձվի սպիտակուցով պատրաստված դիմակը: Թեթև հարել մեկ ձվի սպիտակուցը, ավելացնել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ, քսել դեմքին և թողնել մինչև չորանալը (մոտավորապես 15 րոպե), իսկ հետո լվանալ սառը ջրով:

Ընդհանրապես, դեմքի մաշկը սպիտակեցնելու համար կան բազմաթիվ բնական միջոցներ՝ վարունգը, դաղձը, մաղադանոսը, լոլիկը, խատուտիկի ծաղիկների եփուկը:


Եթե ունեք պեպեններ

Պեպեններն արևի ուղեկիցներն են: Արդյո՞ք դա վատ է: Ի դեպ, Ամերիկայում մի քիչ պեպեններ ունեցող աղջիկները շատ ավելի շուտ են ամուսնանում: Հարցմանը մասնակցած տղամարդիկ դա բացատրել են նրանով, որ պեպեններ ունեցողներն ավելի անմիջական, հետաքրքիր և շփվող են, նրանց հետ ավելի հեշտ է երկարատև հարաբերություններ պահպանելը: Այնպես որ, մի անհանգստացեք, եթե պեպեններ ունեք, հատկապես որ ամառը շատ կարճ է, իսկ հետո, որպես կանոն պեպեններն անցնում են առանց որևէ միջամտության:

Հեղինակ՝ Մարինա Ալ- Ռաբակի

Սկզբնաղբյուր՝  digest.subscribe.ru


 

Ժելատինե դիմակ կնճիռների վերացման և դեմքի սպիտակեցման համար

Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս դեմքի ժելատինե (դոնդող) դիմակներ օգտագործել նրանց, ովքեր ցանկանում են մշտապես գեղեցիկ և թարմ տեսք ունենալ: Նմանատիպ դիմակներ հաճախ օգտագործելու դեպքում մաշկը մաքրվում, թարմանում և ձգվում է:

Ժելատինը լրացնում է կոլեգենի անբավարարությունը, որն առաջանում է տարիքի հետ: Այս դիմակները վերացնում են փոքր կնճիռները, սպիտակեցնում են դեմքը: Ուշագրավ է, որ գեղեցկության սրահներում ժելատինը շատ են օգտագործում որպես այտերի ձգմանը նպաստող միջոց, ավելացնում են շամպունների մեջ, ինչպես նաև կիրառում են եղունգների ամրացման համար:

Առաջակում ենք ժելատինե դիմակի լավագույն տարբերակը:

Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է.

  • 2 ճաշի գդալ եռացրած ջուր,
  • 1 թեյի գդալ ժելատին,
  • 2 թեյի գդալ բանանի խյուս (պյուրե):


Խառնում եք ջուրը և ժելատինը, ապա ավելացնում եք բանանի խյուսը: Դիմակն անհրաժեշտ է բարակ շերտով քսել մաքուր դեմքին՝ խուսափելով քսել աչքերի, շուրթերի հատվածում: Դիմակը քսելուց հետո թուլացրեք դեմքի մկանները և սպասեք 20 րոպե:

Դիմակը լվացեք տաք ջրով և մերսումային շարժումներ կատարելով: Այս դիմակի ամենօրյա կիրառության դեպքում մաշկն առավել խնամված տեսք կունենա:

Սկզբնաղբյուր. openblog.am
 

Դեմքի մաշկի գեղեցկության, խոնավացման, փայլի և սպիտակեցման դիմակ



 

Դեմքի մաշկի գեղեցկության, խոնավեցման, փայլի և սպիտակեցման համար դուք կարող եք կիրառել ընդամենը սուրճով և մեղրի խառնուրդով մածուկը։

Մեկ գդալ չոր սուրճի հետ խառնեք մեկ գդալ մեղրը և կես գդալ կաթը, ստացված մածուկը քսեք դեմքին և թողեք այդպես 20 րոպե, այնուհետև լվացեք գոլ ջրով։

Նշենք, որ սուրճը մաքրելու և ծակոտիները ծածկելու հատկությունն ունի, իսկ մեղրը՝ խոնավեցնող և կնճիռները հարթեցնող։

Օգտագործեք շաբաթական մեկ անգամ։










 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (22.11.16)
Դիտումներ: 3153 | Տեգեր: միջոցներ՝, սպիտակեցման, մաշկի, դեմքի, պայմաններում, տնային, հրաշալի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...