Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Դարչինով դիմակ մազերի աճն արագացնելու համար
 
 


   

Mari Love-ը գրում է՝
 

Կարճ սանրվածքը հարմար է ու ոճային, բայց հենց երկար մազերն են կնոջն առանձնահատուկ հմայք հաղորդում, որ այդքան գրավում է տղամարդկանց:

Ցավոք մազերի աճը դանդաղ պրոցես է: Մի գիշերվա ընթացքում անհնար է երկար վարսեր աճեցնել, բայց եթե որոշել ես երկարացնել մազերդ, ապա զինվիր համբերությամբ և օգնիր մազերիդ:

Մազերի աճն արագացնելու հիանալի դիմակ կա: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`

մեկ ճաշի գդալ կռատուկի, նարնջի կամ նշի յուղ

մեկ թեյի գդալ աղացած դարչին

երկու ճաշի գդալ կեֆիր

Մի-փոքր տաքացրու յուղը ջրի գոլորշու վրա, ավելացրու դարչինն ու կեֆիրը: Լավ խառնիր զանգվածը: Մերսող շարժումներով քսիր դիմակը գլխամաշկին հինգ րոպե շարունակ: Դիմակի մնացած մասը քսիր մազերին:

Փաթաթիր գլուխդ պոլիէթիլենով և սրբիչով: Դիմակը պահիր 30 րոպե:

Պրոցեդուրայի ընթացքում կարող ես ջերմություն և թեթևակի ծակծկոց զգալ. դիմացիր: Դիմակը տաքացնում է գլխամաշկն ու արագացնում արյան շրջանառությունը:

Մի մոռացիր, որ բնական յուղերն ու դիմակի ակտիվ կոմպոնենտները կարող են ալերգիա առաջացնել: Դիմակը քսելուց առաջ համոզվիր, որ օրգանիզմդ լավ է տանում բոլոր բաղադրատարրերը:

Դարչինով դիմակից հետո մազերը ոչ միայն կփայլեն առողջությամբ, այլև կսկսեն ակտիվորեն աճել: Քսիր այն շաթաբական 1-2 անգամ, և արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա:



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 13.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.10.16)
Դիտումներ: 4650 | Տեգեր: դիմակ, աճն, մազերի, արագացնելու, ՀԱՄԱՐ, Դարչինով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...