RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ցանկալի կուրծք ունենալու գաղտնիքը
 


 


   Aravot.am

Առանց անհրաժեշտ փամփուշտների՝ տղամարդկանց գայթակղող կնոջ ամենահզոր զենքերից մեկը չի կարող կրակել: Կնոջ արտաքինի ամենագայթակղիչ, ամենասեքսուալ եւ ամենագեղեցիկ մասերից մեկը՝ կուրծքը, այնքան կարեւոր է տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար, որ շատ կանայք վիրահատարանների սեղանների վրայից չեն իջնում՝ այդ էրոգեն գոտու գեղեցկությունը, օրինակ, ծննդաբերությունից հետո վերականգնելու եւ այն ի ցույց դնելու համար: 

Սակայն որքան էլ սեքսուալ եւ գրավիչ լինեն կրծքերը, որոշ գործոններով պայմանավորված՝ դրանք կարող են այնպես ձեւափոխվել ու ձեւախեղվել, որ ճիշտ հակառակ ազդեցությունն ունենան տղամարդկանց վրա: Պարզ է, որ տղամարդը, բացի տհաճությունից, ոչինչ չի կարող զգալ սմքած, մեկը մյուսից չափսերով տարբերվող ու բծավոր մաշկով «բլրակների» նայելիս: 
Աշխարհում շատ կանայք երիտասարդ տարիքում ունեն գեղեցիկ կուրծք, բայց նրանցից քչերին է հաջողվում պահպանել կրծքի գեղեցկությունն ու սեքսուալությունը՝ ծննդաբերությունից հետո, հատկապես երեխային կրծքով կերակրելու դեպքում: 

Հղիության ընթացքում կուրծքը՝ մեկ, երբեմն էլ երկու չափսով մեծանում է: Իսկ ծննդաբերելուց հետո ճիշտ հակառակն է լինում ու նախկին չափսից է՛լ ավելի է փոքրանում: Կանայք, որոնք ունենում են առաջին կամ երկրորդ չափսի կուրծք, ծննդաբերությունից հետո զրոյական չափսով կուրծք կարող են ունենալ: Իսկ նրանք, ովքեր մեծ կուրծք են ունենում, հետծննդաբերական շրջանում դրանք հաճախ ձեւափոխվում են ու կախ ընկնում: Բացի այդ, ճիշտ չխնամելու, նիհարել-գիրանալու արդյունքում կրծքի մաշկն էլ է փոխվում, երակներն ու մազանոթները դառնում են ցցուն ու ակնառու, մաշկի վրա առաջանում են տգեղ, բաց վարդագույն բծեր եւ եթե կինը մատների արանքով նայի այդ խնդրին՝ հնարավոր է ամբողջ կյանքում այդ հետքերը մնան:

Փքուն, գեղեցիկ ու ձիգ կուրծքը պահանջում է մեծ ուշադրություն եւ հոգատարություն իր նկատմամբ: Շատ կանայք ժամերով հայելու առաջ շպարվում են՝ գեղեցիկ տեսք ունենալու համար, սակայն ոչ մի ուշադրություն չեն դարձնում կրծքին: Ստորեւ ներկայացնում ենք մասնագետների որոշ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել տղամարդկանց գայթակղող եւ գրգռող այդ հզոր «զենքի» ողջ հմայքը: 

Ինչպես հայտնի է, կրծքերի աճի ամենաակտիվ ժամանակաշրջանը 14-ից մինչեւ 25-30 տարեկան հասակն է: Հաճախ մեծերը երիտասարդ աղջիկներին ստիպում են այդ տարիքում շատ սոխ ուտել՝ վստահեցնելով, որ այն մեծացնում է կուրծքը: Տարածված կարծիք կա նաեւ, որ կաղամբն է նպաստում կրծքի «գերաճին», սակայն բժիշկները հավաստիացնում են, որ դրանք հեքիաթներ են, որոնց չարժե հավատալ: Իհարկե, կաղամբն առհասարակ շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար, բայց կոնկրետ կրծքի չափսի վրա սոխն ու կաղամբը որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ: Մրգերն ու բանջարեղենն ընդհանրապես շատ օգտակար են կրծքի համար: 

Կուրծքը «սիրում» է վիտամին A, E եւ C, ուստի կարելի է այնպիսի սնունդ օգտագործել, որը պարունակի ավելի շատ այդ վիտամինները: Բժիշկները գտնում են, որ ի տարբերություն սոխի ու կաղամբի՝ կրծքի գեղեցկությունը պահպանում են բանանը, թեփի հացը եւ ծիրանի չիրը: Ընդհանրապես ոգելից խմիչքներն օրգանիզմին կարող են շատ վնասակար լինել, բայց օրական մեկ բաժակ կարմիր գինին կարող է ամրացնել, ձգել կուրծքը եւ դարձնել այն խիստ սեքսուալ: Այս դեպքում պետք է միայն չչարաշահել ալկոհոլի քանակությունը եւ խմել ոչ ավելի, քան հենց մեկ բաժակ: 

Կուրծքը գեղեցիկ է դարձնում նաեւ գարեջրի դրոժը, որի մեջ հատուկ հորմոններ կան: 
Եվ ամենակարեւորը. պետք է շատ զգույշ ընտրել կրծկալը, այն պետք է լինի ո՛չ մեծ, ո՛չ փոքր՝ ճշգրիտ չափսով: Շատ աղջիկներ դիտավորյալ փոքր չափսի կրծկալ են կրում, որպեսզի կրծքերը բարձրացնեն վեր եւ դրանք արհեստականորեն մեծ ցույց տան: Լինում է նաեւ հակառակը, երբ ընտրում են մեծ չափսի կրծկալ, որպեսզի կուրծքը մեծ երեւա: Մինչդեռ երկու դեպքում էլ կրծքի իրական գեղեցկությանը կարող է մեծ վնաս հասցվել: Մեծ չափսի կրծկալ կրելիս կուրծքը շարժվում է, իսկ փոքրը ճնշում արյան անոթները, թույլ չի տալիս, որ արյան շրջանառությունն ակտիվ լինի, ինչը հանգեցնում է կրծքի կառուցվածքային ու մաշկային փոփոխությունների:

Սթրեսները նույնպես վատ ազդեցություն են ունենում կրծքի վրա, այնպես որ, եթե ոչ հանուն իրենց առողջության, ապա գոնե հանուն գրավչության եւ գեղեցկության՝ կանայք պետք է հնարավորինս զերծ մնան սթրեսային իրավիճակներից: 
Կառուցվածքից բացի, շատ կարեւոր է կրծքի մաշկի թարմ տեսքը: Որքան էլ հագուստի տակից մեծ ու կլոր, փքուն կրծքերը գայթակղիչ երեւան, ցանկացած բաց հագուստի դեպքում, երբ երեւան ցելյուլիտի նշանները, նիհարել-գիրանալու արդյունքում առաջացած տգեղ բծերը՝ տղամարդկանց գայթակղությունը կհավասարվի զրոյի: 

Անհաժեշտ է առաջին հերթին խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից, որովհետեւ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ոչ միայն կրծքի, այլեւ ընդհանրապես մաշկի համար: Որպեսզի կուրծքը չձեւափոխվի ու չտգեղանա, անհրաժեշտ է հնարավորինս պահպանել հաստատուն քաշ: 
Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս լոգանք ընդունելիս որոշ ժամանակ հատկացնել կրծքերին եւ ջրային մերսումներ անել՝ շրջանաձեւ շարժումներով մերսելով դրանք: Նման մերսումները լավ են անդրադառնում կրծքի մաշկի վրա: Կրծքի ձեւը պահպանելու համար տաք ջրով լոգանքի վերջում անհրաժեշտ է անմիջապես սառը ջրով ցողել: Ծովային աղերը նույնպես նպաստավոր են: Վաղ առավոտյան կարելի է նաեւ սառույցով մերսում անել: 

Կնոջ հմայքի պահպանմանն ուղղված ռուսական շատ ամսագրերում անընդհատ կանանց խորհուրդ են տալիս, որ եթե նույնիսկ ժամանակ չունեն առավոտյան մարմնամարզություն անելու եւ այդ ժամանակ մերսելու կուրծքը, գոնե դա անեն օրվա ընթացքում՝ ցանկացած պահի եւ ցանկացած տեղ՝ տանը, փողոցում, աշխատավայրում: Իհարկե, անիմաստ է նման խորհուրդ տալ հայ կանանց եւ աղջիկներին, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվի մեր փողոցներում կամ աշխատավայրերում, եթե մեկի մտքով իսկապես անցնի հենց այդտեղ զբաղվել իր կրծքի գեղեցկության պահպանմամբ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (28.02.18) | Հեղինակ: Aravot.am
Դիտումներ: 675 | Տեգեր: ցանկալի, ունենալու, գաղտնիքը, կուրծք | - Վարկանիշ -: 0.0/0