Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Բառերի մոգություն. 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ամեն օր ասել
 

 


   entertrain

Եթե ուզում եք երեխայի հետ վստահելի հարաբերություններ կառուցել և բարձրացնել նրա ինքնագիտակցությունը, պետք է նրա հետ ճիշտ շփվել: Ահա 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ավելի հաճախ ասել:
 

1. Ես քեզ սիրում եմ
Երեխայի համար այս արտահայտությունը յուրաքանչյուր տարիքում շատ արժեքավոր է: Կարևոր չէ՝ նա քանի տարեկան է՝ 5, թե 13: Դա նրան ուժ կտա:

 

2. Ես այնքան հպարտ եմ քեզնով
Որպեսզի երեխան ինքնավստահ մեծանա, նրան հաճախ ասեք, որ հպարտ եք նրանով: Եվ կարևոր չէ՝ մրցույթում նա որ տեղը զբաղեցրեց:
 

3. Ամեն ինչ կարգին է, նորից փորձիր
Երեխան պետք է հասկաանա, որ անհաջողությունները ցանկացած գործընթացի կարևոր մասն են: Նրան մի նախատեք երկուսների համար, այլ խնդրեք մոտենալ ուսուցչին և վերահանձնել առաջադրանքը: Մի զայրացեք, որ նա չկարողացավ արտասանել բանաստեղծությունը: Ավելի լավ է՝ խրախուսեք երեխային: Նա պետք է իմանա, որ հաջորդ անգամ ամեն ինչ կստացվի:

Եթե դուք պարբերաբար կրկնեք, որ հավատում եք ձեր երեխային, նա կսովորի հաղթահարել դժվարությունները: Ապագայում նրա համար ավելի հեշտ կլինի հասնել իր նպատակներին:

 

4. Ես քեզ վստահում եմ
Այս արտահայտությունը կարելի է սկսել երեխային ասել, երբ համոզված լինեք, որ նա պատրաստ է ինքնուրույն գործողությունների: Այդպիսի շփումը նրան վստահույթուն և պատասխանատավություն կներշնչի: Եթե ծնողները նրան վստահում են, նա չի կարող նրանց խաբել կամ հուսախաբ անել:
 

5. Շնորհակալություն
Երեխային վաղ տարիքից ասեք շնորհակալություն, նույնիսկ եթե նա պարզապես հավաքեց խաղալիքները: Կարևոր չէ՝ դա նրան ինչպես հաջողվեց:
Կատարման սխալների մասին կարելի է ավելի ուշ խոսել, նախ շնորհակալություն հայտնեք աշխատանքի համար:
 

6. Օգնիր ինձ, խնդրում եմ
Յուրաքանչյուրն ուզում է իրեն կարևոր և օգտակար զգալ: Երեխային խնդրեք ձեզ օգնել պարզ գործերում:
Ժամանակի ընթացքում նա ինքնուրույն հետաքրքրություն կդրսևորի և կօգնի: Վերջում ավելացրեք. «Ինձ համար առանց քեզ դժվար կլիներ գլուխ հանել»:

 

7. Ես շատ ուրախ եմ, որ քեզ ունեմ
Երեխայի հարաբերությունները շրջակա միջավայրի հետ ոչ միշտ են հարթ դասավորվում, հատկապես դեռահաս տարիքում: Դեռահասները սկսում են կասկածել, որ ծնողները սիրում են իրեն: Ուստի նրան պարբերաբար ասեք, որ դուք ուրախ եք, որ նրան ունեք:

Երեխայի հետ մեծի պես շփվեք, բայց մի մոռացեք արտահայտել ձեր զգացմունքները: Ժլատություն մի արեք հաճելի բառերի հարցում, բայց չափց շատ մի գովեք: Այդ դեպքում նա կմեծանա ինքնուրույն, ինքնավստահ և շնորհակալ իր ծնողներին:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 14.06.18 | Հեղինակ: entertrain

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (14.06.18) | Հեղինակ: entertrain
Դիտումներ: 1982 | Տեգեր: Ամեն, բառերի, երեխային, ասել, որոնք, պետք, մոգություն., օր, արտահայտություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...