Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Եթե բանկի հետ հաճախ ես առնչվում, սա քեզ պետք կգա...
 
 
Загрузка...


Հինգ պատճառ` մոբայլ բանկինգից օգտվելու համար
 
Արդի գլոբալ աշխարհում, երբ ժամանակը սլանում է անասելի արագությամբ, իսկ նորագույն տեխնոլոգիաները ներխուժել են մեր կենցաղ, հեռակառավարման համակարգերի կիրառումը բանկային ոլորտում դառնում է անհրաժեշտություն: 

Հեռահար բանկային ծառայությունները հնարավորություն են տալիս իրականացնել հիմնական բանկային գործարքները ցանկացած պահի եւ վայրում`առանց բանկ այցելելու անհրաժեշտության: Սա էապես կրճատում է բանկային գործարքների վրա ծախսվող ժամանակը եւ դարձնում գործընթացն առավել դյուրին եւ հարմարավետ: Հեռահար բանկային ծառայությունների թվում կարելի է առանձնացնել մոբայլ բանկինգը` որպես ոլորտի զարգացման արդի միտում:

Մոբայլ բանկինգը հեռահար բանկային ծառայության տեսակ է, որը հնարավորություն է տալիս հաճախորդին կառավարել բանկային հաշիվների միջոցները սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով` ներբեռնելով համապատասխան հավելվածը հեռախոսում: 

Առաջին հեռախոսային բանկային ծառայություններն աշխարհում ի հայտ են եկել 20-րդ դարի վերջին` sms բանկինգի ձեւով: Ընդ որում, ծառայությունից օգտվելու համար չէր պահանջվում ինտերնետ կապ կամ հատուկ հավելվածներ, իսկ գործարքների հրահանգներն իրականացվում էին կարճ հաղորդագրությունների միջոցով: 

Բացի այդ, գոյություն ուներ բանկային ծառայության մեկ այլ տեսակ, որը թույլ էր տալիս հաճախորդներին կառավարել հաշվի միջոցները բանկերում գործող հատուկ call-center-ներից: Այսօր արդեն մոբայլ բանկինգի կիրառությունն աշխարհում սովորական երեւույթ է:

Հայկական բանկերը նույնպես փորձում են հետ չմնալ ֆինանսական շուկայի համաշխարհային միտումներից: Չնայած որ մոբայլ բանկինգ ծառայությունը Հայաստանում սկսել է կիրառվել միայն վերջին տարիներին, այն դարձել է բանկային ծառայությունների զարգացման կարեւորագույն ուղղություններից մեկը: 

Banks.am-ը փոքր հետազոտություն է իրականացրել՝ առանձնացնելով 5 հիմնական պատճառ, թե ինչու է հարմար օգտվել մոբայլ բանկինգ ծառայությունից:

1. Ժամանակի խնայողություն: Ի տարբերություն ստանդարտ բանկային գործարքների, որոնց իրականացման համար անհրաժեշտ է այցելել բանկ, մոբայլ բանկինգը հնարավորություն է տալիս հաճախորդին իրականացնել բանկային գործարքներն օրվա ցանկացած ժամին եւ վայրում` առանց կտրվելու առօրյա գործերից եւ կենցաղից: 

2. Հասանելիություն: Մոբայլ բանկինգը հասանելի է ամենուր. ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ գտնվել բանկում կամ «կապված» լինել համակարգչին, պետք է ընդամենը ձեռքի տակ ունենալ սմարթֆոն հեռախոս կամ պլանշետ եւ միացած լինել համացանցին: Չնայած որ մոբայլ բանկինգը գործառութային առումով զիջում է ինտերնետ բանկինգին, որն ունի ծառայությունների ավելի լայն սպեկտր, այնուամենայնիվ, «մոբիլության» եւ հասանելիության առումով դրա կիրառությունն ավելի նպատակահարմար է:

3. Միջոցների կառավարման ճկունություն: Մոբայլ բանկինգի միջոցով կարելի է իրականացնել հիմնական բանկային գործարքները 24/7 ռեժիմով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել միջոցների արդյունավետ կառավարումը: Մոբայլ բանկինգի միջոցով կարելի է իրականացնել մի շարք գործարքներ, այդ թվում՝ դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում, կոմունալ վճարումների իրականացում, հաշվի ստուգում, քաղվածքների ստացում եւ այլն:

4. Խնայողություն:  Օգտվելով մոբայլ բանկինգից` հաճախորդն ազատվում է մի շարք գործարքների իրականացման համար գանձվող միջնորդավճարներից, իսկ որոշ դեպքերում կիրառվում են արտոնություններ այլ ծառայություններից օգտվելու համար: 

5. Ապահով օգտագործում: Մոբայլ բանկինգ համակարգերում օգտագործվում են այնպիսի ծրագրային ալգորիթմներ, որոնք թույլ են տալիս առավելագույնս խուսափել բանկային զեղծարարություններից: Մոբայլ բանկինգի համակարգում հաճախորդների նույնականացումն իրականացվում է երկմակարդակ նույնականացուցիչների միջոցով՝ օգտատիրոջ անուն, գաղտնաբառ եւ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ, որը գեներացվում է ծրագրում ամեն անգամ գործարք իրականացնելու պահին:

Աղբյուրը:


 






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (03.02.17)
Դիտումներ: 693 | Տեգեր: հաճախ, Ես, Եթե, հետ, կգա..., առնչվում, ՍԱ, պետք, բանկի, քեզ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...