Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Այս սխալներն անում է վարորդների 95%-ը. իմացեք՝ ինչպես խուսափել դրանցից (Video)
 
 
Загрузка...



 
Ահա ավտովարորդների 14 ամենատարածված սխալները:

1. Ոչ ճիշտ դիրք եք ընդունում ղեկին

Դա կարող է ոչ միայն մեջքի ցավ և մկանային լարվածություն առաջացնել, այլև հանգեցնել վթարի դեպքում անվտանգութան բարձիկի բացվելու ժամանակ լուրջ վնասվածքների:

Կարևոր է նստատեղի ճիշտ բարձրության մասին հոգալը՝ ձեր աչքերը պետք է լինեն մոտավորապես դիմապակու կեսի մակարդակին, դա նաև կբացի կառավարման վահանակի գործիքների լիարժեք տեսանելիությունը: Վարորդները պետք է նստեն կիպ հենվելով նստատեղի մեջքին՝ ուսերով դրան հպվելով և առավելագույնս ուղիղ մեջքով:


2. Ձեռքը պահում եք փոխանցումատուփի լծակի վրա

Ձեռքը մշտապես լծակի վրա պահելու դեպքում ճնշման հետևանքով կարող է փոխանցումատուփը վնասվել և ժամանակից շուտ մաշվել, հատկապես փոխանցման մեխանիկական տուփով ավտոմեքենաներին: Ձեր երկու ձեռքերը միշտ պետք է ղեկի վրա լինեն:


3. Ոտքը պահում եք կցորդիչի վրա

Որոշ վարորդներ կարմիր լույսի ժամանակ սիրում են ոտքը պահել կցորդիչի վրա, որպեսզի կանաչ լույսի ժամանակ ավելի արագ մեքենան տեղից պոկեն: Սեղմման առանցքակալը մշտական սեղմման համար հաշվարկված չէ: Եթե այն փչանա, կարող է ամբողջ կցորդիչի մեխանիզմը փոխելու կարիք լինել:


4. Ղեկը շարժում եք՝ շարժումը չսկսած

Երբեմն դրանից չես խուսափի, հատկապես նեղ կայանատեղիներում: Սակայն ղեկը պտտել պետք է միայն երբ ավտոմեքենան գոնե նվազագույն արագությամբ շարժվում է, հակառակ դեպքում՝ դա մեծ ճնշում է գործադրում ղեկի վրա: Դրանց մաշվելը կարող է վնասել ղեկի ամբողջ համակարգը:


5. Ատոմեքենայի տանիքի ձյունը չեք մաքրում

Եթե վարորդը կտրուկ արգելակի, տանիքի ձյունը կարող է ընկնել դիմապակու վրա և փակել տեսադաշտը: Հետևից ընթացքող ավտոմեքենաների համար ևս ձյունը կարող է վտանգավոր լինել:


6. Անհարմար կոշիկ եք կրում

Ճիշտ հարմարավետ կոշիկ կրելը կարող է շատ վթարներ կանխել:


7. Շարժիչը միացված եք թողնում՝ ավտոմեքենան տաքացնելու համար

Դա ոչ միայն անօրինական է համարվում շատ երկրներում, այլև կարող է վնասել շարժիչը: Դա նաև կարող է հանգեցնել արտանետման խողովակի քայքայման, որում խոնավություն է խտանում:


8. Կառավարման վահանակ

Կառավարման վահանակի վրա դրված տարբեր իրերը, աքսեսուարները և կերպարները վթարի դեպքում կարող են լուրջ վտանգ ներկայացնել:


9. Արգելակում լանջերին

Լանջերի վրա մշտապես արգելակելը կհանգեցնի տաքացման և արգելակման սկավառակների և կալանդների մաշվելու արագացման: Նման դեպքերում աշխատեք արգելակել ավելի հազվադեպ, բայց ավելի կայուն, ինչն արգելակներին հնարավորություն կտա սառել մինչ ավտոմեքենան ընթանում է լանջին: Նաև խորհուրդ ենք տալիս բլրից ցածր փոխանցումով իջնել:


10. Շեղվում եք երթևեկության ընթացքում

Ոչ մի դեպում երթևեկության ընթացքում մի խոսեք հեռախոսով, մի շեղվեք ուղևորների հետ զրույցով, աչք մի կտրեք ճանապարհից և ձեռքերը ղեկից մի վերցրեք:


11. Անցում հետընթացի

Եթե հետընթաց միացնեք, երբ ավտոմեքենան դեռ առաջ շարժվելիս լինի, փոխանցման տուփի շարժման ուղղության կտրուկ փոփոխությունը կհանգեցնի դրա մաշվելուն, նաև տհաճ և վարորդին շեղող աղմուկ կառաջացնի:


12. Ճնշում անվադողերում

Անվադողերում չափազանց ցածր ճնշումը կարող է հանգեցնել դրանց վաղաժամ մաշվելու, վառելիքի մեծ ծախսի, ավելի երկարատև արգելակման: Դա նաև կարող է դժվարացնել ավտոմեքենայի կառավարումը և տաքացնել անվադողերը:


13. Չեք միացնում շրջադարձի նշանները

Անկախ նրանից՝ երթևեկության ընթացքում մի գծից անցնում եք մյուսին, թե անկյունում շրջադարձ եք անում ոչ մարդաշատ վայրում՝ կարևոր է միշտ համապատախան նշանները միացնել:


14. Ռետինի փոփոխում

Եթե ձեր երկրի կլիման նախատեսում է անվադողերի փոփոխություն ըստ սեզոնի, մի մոռացեք դրանք փոխել ամառվա և ձմեռվա սկզբին:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (27.08.17)
Դիտումներ: 579 | Տեգեր: դրանցից, Ինչպես, Այս, սխալներն, (Video), 95%-ը., վարորդների, իմացեք՝, խուսափել, անում | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...