Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 20.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Այս կանայք կուրացել են այն բանի պատճառով, ինչը մենք անում ենք ամեն օր. զգույշ եղեք
 
 
Загрузка...


Լոնդոնում շատ տարօրինակ դեպք է գրանցվել: Նույն կլինիկա են դիմել երկու կանայք,ովքեր երբևէ տեսողության հետ խնդիր չեն ունեցել, բայց մի օր հանկարծակի ամբողջությամբ կուրացել են: Նրանցից մեկը 22 տարեկան էր, մյուսը՝ 44:  Կանանց մոտ գրանցվել էր ժամանակավոր կուրություն: Նրանք կուրացել էին մոտ 15 րոպե: 

Պատճառը շատ սարսափելի է:  

Գիտնականներն ասում են, որ աչքի ժամանակավոր ոչ ֆունկցիոնալ աշխատանքը կարող է սմարթֆոններ օգտագործողներին ստիպել սխալմամբ մտածել, որ կորցրել են մեկ աչքի տեսողությունը:

«Տեսողության ժամանակավոր կորուստ կարող է լինել նրանց մոտ, ովքեր մթության մեջ և մի կողմի վրա պառկած կարդում են սմարթֆոնով: Երբ նրանք ավարտում են կարդալը և վեր կենում` մեկ այլ բանով զբաղվելու, կարող են հանկարծակի կորցնել տեսողությունը»,- ասում է Լոնդոնի Մուրֆիլդի հիվանդանոցի ակնաբույժ Գորդոն Պլանտը:

Բարեբախտաբար, սա ժամանակավոր բնույթ է կրում և տևում է ընդհամենը մի քանի րոպե ու չունի մշտական լինելու վտանգ:

Իրականում աչքն ուղղակի հարմարվում է մութ միջավայրին: Դա միևնույնն է, երբ ձեր աչքերը պղտորվում են շատ լուսավոր տեղից շատ մութ սենյակ տեղափոխվելիս:Եթե սմարթֆոններ օգտագործողները մթության մեջ կարդում են հեռախոսով, պառկած ձախ կողմի վրա, ապա բարձը փակում է ձախ աչքը և նրանք կարդում են միայն աջ աչքով: Ձախ աչքը սովորում է մթությանը, իսկ աջը, հակառակը, սովորում է լույսին:Երբ նրանք անջատում են հեռախոսը, արդեն վառ լույսին սովորած աչքով չեն կարողանում տեսնել մթության մեջ, քանի որ աչքին դեռ անհրաժեշտ է մի քանի րոպե` մթությանը հարմարվելու համար: Սակայն մթությանը հարմարված ձախ աչքը տեսնում է, այդ իսկ պատճառով շատերը մտածում են, որ իրենք կորցրել են մեկ աչքի տեսողությունը:

Աղբյուրը՝ INFOmanka



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.10.16)
Դիտումներ: 8432 | Տեգեր: Այն, Են, Այս, մենք, բանի, Ինչը, կուրացել, պատճառով, կանայք, անում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...