Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Այս 2 բաղադրիչները կօգնեն ազատվել եղունգների սնկից
 
 
Загрузка...



 

Եղունգների շերտավորումն ու դեղնությունը վկայում են  սնկային վարակի մասին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երկրագնդի յուրաքանչյուր 5-րդ մարդ տառապում է այդ խնդրով:


Իմունիտետի թուլությունը, նեղ կոշիկը, ոտքերի չափից շատ քրտնարտադրությունը, ավելորդ քաշը  հանդիսանում են այն գործոնները, որոնք  նպաստում են վարակին: Այդ պատճառով սնկային հիվանդության ախտանշանների հայտնվելու դեպքում հարկավոր է անմիջապես համապատասխան միջոցառումներ կիրառել` այն վերացնելու համար:


Այդ հարցում կարող են օգտակար լինել ժողովրդական բաղադրատոմսերը, որոնք  հանդիսաանում են սնկերի դեմ պայքարող լավագույն տարբերակներից մեկը և հիմնված են բնական բաղադրիչների վրա:


Բաղադրատոմսը, որը առաջարկում ենք ձեզ, բաղկացած է ընդամենը 2 բնական բաղադրիչներից` կերակրի սոդայից ու քացախից:

 


 

Խառնեք խնձորի քացախն ու  տաք ջուրը՝ 1:3 հարաբերակցությամբ, լցրեք այն վաննայի մեջ ու ոտքերը պահեք այնտեղ 20 րոպե, որից հետո ոտքերը լավ չորացրեք: Ապա նորից վաննայի մեջ լցրեք  տաք ջուր(2 լ) ու լուծեք նրա մեջ 2 ճ/գ  կերակրի սոդա: Ոտքերն այդ վաննայի մեջ պահեք 15 րոպե, լավ չորացրեք ու կտրեք եղունգի սնկով ախտահարված հատվածները (նրանք բավականին հանգիստ կոտրվում են):


Որպեսզի կարողանաք հաղթահարել այդ խնդիրը  իրականացրեք այդ պրոցեդուրան յուրաքանչյուր երեկո՝ այնքան ժամանակ, մինչև որ այն լիովին անհետանա: Բուժման մեթոդի  իմաստը կայանում է նրանում, որ սունկը ոչնչանում է թթվային  միջավայրում, իսկ կերակրի սոդան կանխում է նրա հետագա տարածումը:


Ավելի բարդացած դեպքերում կարող եք վաննաներից հետո  ոտքերի վրա քսել թեյի ծառի յուղ, քանի որ այն հանդիսանում է հիանալի հակասնկային միջոց:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (21.05.16) | Հեղինակ: health.tert.am W
Դիտումներ: 21123 | Տեգեր: առողջություն, օգտակար խորհուրդներ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...