RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ատամ հանել, թե հիվանդություն. ինչպես տարբերել դրանք
 


 


   kksenyak.am

Մանկաբույժներն ու ծնողները երկար համաձայնության չէին գալիս, թե որ ախտանիշներն են մատնանշում ատամների ծկթումը և որոնք կարող են մատնանշել լուրջ հիվանդություն: Նոր հետազոտությունը օգնեց հաստատել Ամերիկյան Մանկական Ստոմատոլոգիայի Ակադեմիայի պնդումը. այն է ” 102°F (38,8°C) ավել ջերմությունը չպետք է կապել ատամների խնդիրների կամ հանելու հետ”: Այն միաժամանակ օգնեց ցրել միջազգային հանրության մեջ տարածված համոզումը, որ փորլուծությունը  կապված է ատամների հանելու հետ:

“Նախքան խնամողները մանկիկի որևէ ախտանիշ կկապեն հիվանդության կամ ատամ հանելու հետ, պետք է այլ հնարավոր պատճառները հաշվի առնվեն”,- ասում է առաջատար հեղինակ, Օհայո նահանգի Քլիվլենդ կլինիկայի մանկաբուժության և դեռահասների բժշկության բաժանմունքի բժշկության դոկտոր Մայքլ Լ.Մաքնինը: Նրա հոդվածը կարող եք գտնել Մանկաբուժության ամսագրի ապրիլյան համարում:

8 ամիսների ընթացքում Մաքնինը կոլեգաների հետ հետազոտել են 3-6 ամսական 125 երեխա: Այդ ընթացքում ծնողներն ամենօրյա նշումներ էին անում, որոնք էին` երեխայի ջերմությունը, ատամների հանելը և 18 այլ ախտանշանները: Բոլոր հիվանդությունները, բուժումները և պատվաստումները նույնպես նշվում էին:

Ատամ հանելու ընթացքը բնորոշվում էր 8 օրանոց ցիկլով` սկզբի 4 օրը մինչ ատամի լինդը ծակելն և դրան հաջորդող 4 օրերը:

Մաքնինն ասում էր, որ հետազոտությունն ավարտած երեխաների 35% մոտ ատամների ծակելու ութօրյա ցիկլի ընթացքում ախտանշանները բացակայել են: Մնացածի մոտ դիտվել է հավելյալ սննդի նկատմամբ ախորժակի անկում, կծմծում, լնդերի և ականջների քոր, թքահոսություն, դյուրագրգիռություն, դեմքի ցան, ծծելու պահանջ, ոչ նորմալ ջերմություն և անքնություն: Կծելը, թքահոսությունը, լնդերի քորը, դյուրագրռությունը և ծծելու պահանջը ի հայտ են եկել ավելի մեծ հաճախականությամբ:

Բարձր ջերմությունը, բայց ոչ ավել, քան 102°F (38,8°C, իսկ որոշ աղբյուրներում նշվում է 38,3ը) ատամների ծակելու նշաններից էր, սակայն միայն ծակելը նախորդող և բուն ծակելու օրը:

Բժիշկ Սիարսը նշում է որ ատամ հանելու դեպքում արտադրությունը թափանցիկ է և թուքի տեսքով է: Քթից հոսող դեղնավուն արտադրությունը ատամ հանելու նշան չէ այլ ինֆեկցիայի նշան է:

Շատ մարդիկ հավատում են, որ ատամների ծակելը կարող է փորլուծություն առաջացնել: Սակայն Մաքնինն ասաց, որ իր խումբն այս երկու երևույթների միջև շատ թույլ կապ է գտել: Ֆիլադելֆիա նահանգի Փենսիլվանիայի համալսարանի ատամնաբուժական դպրոցի դոցենտ Զուհայիր Սայնին WebMD-ին ասում է, որ շատ ախտանշաններ, որոնք, կարծում էինք, կապված էին ատամների ծակելու հետ, իրականում, կարող են լուրջ հիվանդության հետևանքով լինել: Սահայնին նաև Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալի անձնակազմի անդամ է:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (18.07.18) | Հեղինակ: kksenyak.am
Դիտումներ: 193 | Տեգեր: Թե, տարբերել, Ինչպես, հիվանդություն., հանել, Ատամ, դրանք | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...