Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Կարևոր տեղեկատվություն. ո՞ր դեպքերում կարող են հաշվել ուսմանդ տարիները՝ որպես աշխատանքային ստաժ
 
 


   araratnews.am

Երբ 63 տարին լրացած քաղաքացիներից շատերը դիմում են իրենց բնակության (հաշվառման) վայրի կենսաթոշակ նշանակող մարմին՝ կենսաթոշակ ստանալու համար, ապա բախվում են լուրջ խոչընդոտների: Նախ՝ թոշակառուի հաշվարկած աշխատանքային ստաժը երբեք չի համապատասխանում այդ մարմնի հաշվարկած տարիների  թվին. այն միշտ պակաս է լինում: Մյուսը՝ պահանջվող աշխատանքային ոչ բավարար ստաժն է կամ որևէ կազմակերպությունում աշխատած լինելը, սակայն այդ մասին իրենց մոտ տվյալների բացակայությունը:

Ի՞նչ նախապայմաններով է տրվում տարիքային աշխատանքային կենսաթոշակը, ո՞ր տարիքից կարելի է այն ստանալ, որքան աշխատանքային ստաժ է հարկավոր, և ինչպես գտնել որևէ կազմակերպությունում աշխատելու մասին տվյալները, եթե դրանց հիմքերը, օրինակ` բացակայում են: Այս և այլ հարցերի մասին araratnews.am-ը զրուցեց փաստաբան Դավիթ Վարդանյանի հետ:
 



«Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Ընդհանուր 25 տարվա ստաժի մեջ բավականին ընդարձակ ժամանակային ստաժներ կան, օրինակ` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում (բացի հանրակրթականից) սովորելու ժամանակահատվածը` ոչ ավելի, քան վեց տարի, երեխայի խնամքի ժամանակահատվածը և այլն: Այսինքն՝ եթե խոսքը վերաբերում է ընդհանուր աշխատանքային ստաժին` առնվազն 25 տարի, ապա, բացի զուտ աշխատանքային ստաժից, այն ընդգրկում է նաև նշված ժամանակահատվածները, անգամ զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը, մինչդեռ 10 տարվա աշխատանքային ստաժը աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար նշված ժամանակահատվածները չի ներառում»:
 



Կենսաթոշակի համար դիմող քաղաքացիներն առնչվում են նաև մեկ այլ խնդրի: Օրինակ` մեզ դիմած քաղաքացիներից մեկին, վստահ լինելով, որ 12 տարվա աշխատանքային ստաժ ունի (չհաշված ուսումնառության 3 տարիները  տեխնիկումում), մերժել են ծերության կենսաթոշակ  նշանակել, պատճառաբանելով, թե 12 տարվա աշխատանքային ստաժի մեջ 4 տարվա տվյալները իրենց մոտ բացակայում են:  Մինչդեռ 80-90-ականներին գործող կազմակերպությունը լուծարվել  է, և այսօր այդ քաղաքացին չի կարողանում արխիվից գտնել այդ տարիների աշխատանքային ստաժը հավաստող տվյալներ:

Այս խնդրի հետ կապված փաստաբանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ նման խնդրի դեպքում արդեն պետք է արխիվից հանել այն տեղեկատվությունը, որը կփաստի, որ քաղաքացին տվյալ ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել. «Եթե անձը գրանցված է եղել որպես աշխատող, սակայն համապատասխան  գրանցումներ չկան, դա դեռ չի նշանակում, որ պետությունն իր բազայում համապատասխան տվյալներ չունի: Երբ թոշակ նշանակող մարմինը տեսնում է, որ որոշակի ինֆորմացիա չի կարողանում ներկայացնել, բայց կարող է հասնել այդ ինֆորմացիային, ապա իրավունք չունի միայն ձևական պատճառով մերժել:

 


Օրինակ` եթե անձը գտնվել է աշխատանքային հարաբերությունների մեջ, բնականաբար, նրա անունից հարկ է վճարվել, և այդ հարկային տեղեկատվությունն արդեն իսկ գտնվում է ֆինանսների նախարարության տնօրինության ներքո: Եվ եթե այդ ընկերությունն այլևս չի գործում, այդ դեպքում արխիվային պատմություն պետք է լինի, և եթե ֆինանսների կառավարման մարմինը տեղեկացնի, որ դրանք արխիվացրել են, նաև պետք է պարզել, թե այն ժամանակ որ պետական մարմինն է պատասխանատվություն կրել նման հարցերով, ապա համապատասխան հարցում կատարել»:

Այս դեպքում քաղաքացին կարող է նաև  դատական կարգով ապացուցել, որ ինքը այդ ժամանակահատվածում աշխատել է տվյալ կազմակերպությունում. «Օրինակ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հնարավոր է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատվի, որն իրականացնում են ընդհանուր իրավասության դատարանները, և այդ փաստը հաստատելու համար միայն դիմումատուի բանավոր ասելը բավարար չէ:

 



Նա առնվազն վկաների ցուցմունքներով կամ այլ անուղղակի ապացույցներով պետք է վկայի, որ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել այդ ընկերության հետ: Այսինքն՝ պետք է դատական կարգով այդ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատմանը հասնի, և երբ դատարանը վճիռ կայացնի, դա հիմք կլինի, որ հաշվեն այս դեպքում ոչ թե 8, այլ 12 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որի դեպքում արդեն հնարավոր կլինի կենսաթոշակ նշանակել»:

Իսկ եթե քաղաքացու տարիքը համապատասխանում է նշված պահանջին, այսինքն՝ լրացել է նրա 63 տարին, բայց նա չունի պահանջվող աշխատանքային ստաժը` 25 տարի ընդհանուր կամ 10 տարվա օրացուցային աշխատանքային ստաժ, ապա պետք է սպասի մինչև 65 տարին լրանալը` ծերության նպաստ ստանալու համար:

Էմմա Հովսեփյան




Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 28.07.17 | Հեղինակ: araratnews.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (28.07.17) | Հեղինակ: araratnews.am
Դիտումներ: 10140 | Տեգեր: ԻՆՉ, տարիները՝, ուսմանդ, Են, կարևոր, տեղեկատվություն., որպես, դեպքերում, հաշվել, կարող | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...