Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Աշխատանքային գրքույկները շրջանառությունից դուրս են գալիս
 
 
Загрузка...


2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է՝ այս և այն մասին, թե ի՞նչ է լինելու աշխատանքային գրքույկների հետ, իրազեկում է փաստաբան Հասմիկ Օհնիկյանը:

Դեռևս 2015 թ-ի հունիսին ընդունված օրենքով, որով փոփոխություն է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ ուժը կորցրած է համարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90 հոդվածը, որը վերաբերում է աշխատանքային գրքույկին:

Նույն օրենքով սահմանվել է նաև, որ աշխատանքային գրքույկների ներկայացման պարտադիր պահանջը դադարեցվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո աշխատանքի ընդունվողների մասով:

18 օգոստոսի 2016 թվականի N 882-Ն կառավարության որոշմամբ սահմանվել է աշխատանքային գրքույկը շրջանառությունից դուրս գալու հետ կապված հարաբերությունները՝ միաժամանակ ուժ կորցրած ճանաչելով 2006 թվականի հունիսի 16-ի "Աշխատանքային գրքույկի ձեւը, աշխատանքային գրքույկ վարելու եւ կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանելու մասին" N 876-Ն որոշումը:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

Ի՞նչ է լինելու աշխատանքային գրքույկների հետ.

Գործատուն պարտավոր է 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով. այնուհետև աշխատանքային գրքույկները հանձնվելու են աշխատողներին:

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը կծանուցի գործատուներին աշխատանքային գրքույկները հանձնելու վերաբերյալ

Ծառայությունը մինչեւ 2017 թվականի մարտի 1-ը պատվիրված նամակով կամ ստորագրությամբ առձեռն հանձնելու եղանակով ծանուցելու է գործատուին աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետների մասին: Աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետները չեն կարող ավելի ուշ լինել, քան 2019 թվականի հունվարի 1-ը:

​Շարունակությունը՝ Pastinfo.am-ում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (22.10.16)
Դիտումներ: 7119 | Տեգեր: Են, ԳԱԼԻՍ, դուրս, շրջանառությունից, աշխատանքային, գրքույկները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...