Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Արքայանարնջի օգտակար հատկությունները
 
 
Загрузка...


Արքայանարինջը (լատ. diaspyros – սրտի խնձոր) նարնջագույն մսալի քաղցր պտուղ է: Արքայանարնջի հայրենիքը համարվում է Չինաստանի հյուսիսային մասը, սակայն ներկայում այն աճեցնում են Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Հունաստանում, Ղրղըզստանում, Թուրքիայում, Ղրիմում, Ավստրալիայում, Ամերիկայում և այլ երկրներում: Ամբողջ աշխարհում գոյություն ունի ավելի քան 500 տեսակի արքայանարինջ:

 

Արքայանարնջի օգտակար հատկություններն ըստ edaplus.info կայքի.

Հատապտուղն ունի ցածր թթվայնություն, որը բարերար ազդեցություն է գործում ԱՍՏ-ի վրա խոցի, լյարդի և երիկամների հիվանդության դեպքում:

Պտղում պարունակվող C, PP, E, A վիտամինները և միկրոտարրերը (կալցիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր, պերմանգանատ, յոդ, պղինձ) օգնում են ավիտամինոզի, էրիտրոցիտների ցածր ցուցանիշի դեպքում:

 

Ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ, արքայանարինջը չի բարձրացնում գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

Արքայանարնջում պարունակվող յոդը լրացնում է դրա պակասն օրգանիզմում վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում, իսկ պրովիտամիններն օգնում են վերականգնել գլխուղեղի նորմալ գործունեությունն էնցեֆալիտների և արնազեղումների դեպքում:


Արքայանարնջի օգտագործումը կոսմետոլոգիայում

Այս հատապտուղը լայնորեն կիրառվում է ակնեի կամ լայնացած ծակոտիների դեմ պայքարելու համար: Դրա համար անհրաժեշտ է մեկ պտղի պտղամիսը խառնել ձվի դեղնուցի հետ: Ստացված խյուսը քսել դեմքին և թողնել 30 րոպե: Այնուհետև լվանալ դեմքը գոլ ջրով:

Յուղոտ մաշկի համար կարելի է պատրաստել դիմակ ձվի փրփրացրած սպիտակուցից և արքայանարնջի տրորած պտղամսից: Անհրաժեշտ է ավելացնել ալոեի և չիչխանի հյութ՝ 1-ական ճաշի գդալ, մեղր և մեկ թեյի գդալ գլիցերին: Դիմակը քսում են դեմքին և պարանոցի հատվածին ու թողնում 15 րոպե: Լվանալուց հետո դեմքին խոնավցնող քսուկ քսել:


Արքայանարինջը դիետոլոգիայում

Արքայանարինջը, որպես օգտակար և արժեքավոր բուսաշաքարի աղբյուր, օգտագործվում է դիետիկ սննդակարգում: Այն ցածր կալորիական է և ունի ցածր գլիկեմիկ ինդեքս:


Արքայանարինջը խոհարարության մեջ

Արքայանարինջը լայնորեն կիրառվում է խոհարարության մեջ՝ աղցաններում, թռչնամսի կերակրատեսակներում և աղանդերում (պուդինգներ, դոնդող, ջեմ և այլն), ինչպես նաև ըմպելիքներում (թարմ քամած տեսքով, գինի, գարեջուր):

 

Արքայանարնջով քաղցր աղցանի համար անհրաժեշտ է երեք միջին չափի արքայանարինջ կտրատել խորանարդիկներով, ելակը երկու կես անել, վրան լցնել լայմի, նարնջի (2 ճաշի գդալ) և լիկյոր (1 ճաշի գդալ): Պատրաստած խառնուրդն ավելացնել վանիլային պաղպաղակին, կամ կարելի է մատուցել առանձին: 




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (18.12.16) | Հեղինակ: edaplus.info W
Դիտումներ: 1385 | Տեգեր: օգտակար, Արքայանարնջի, հատկությունները | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...