Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Արդյունավետ բնական միջոց աղիների աշխատանքը կարգավորելու, փորկապությունից ազատվելու և օրգանիզմը տոքսիններից ու շլակներից մաքրելու համար
 

 


   budetezdorovy.ru

Փորկապությունը շատ տհաճ ախտանշան է, որը կարող է վկայել աղիների աշխատանքի լուրջ խանգարումների մասին: Այս խնդիրն առավել հաճախ ի հայտ է գալիս կանանց մոտ և առաջացնում է բազմաթիվ տհաճ զգացողություններ: Բացի այդ, քչերը գիտեն, որ փորկապությունը կարող է դառնալ նաև բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ: Օրինակ՝ այս խնդրից ժամանակին չազատվելը կարող է հանգեցնել դիվերտիկուլյոզի առաջացման, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել:
 

Երբ օրգանիզմում խանգարվում է մարսողության գործընթացը, կղանքը սկսում է կուտակվել հաստ աղիքում, ինչի հետևանքով խանգարվում է դեֆեկացիայի ակտը, առաջանում են սաստիկ գլխացավեր, որովայնային ցավեր, բերանի խոռոչի տհաճ հոտ և մի շարք այլ տհաճ ախտանշաններ: Ընդ որում՝ որքան երկար ժամանակ մարդը չկարգավորի աղիների աշխատանքը, այնքան ավելի ակնհայտ կդառնան այս ախտանշանները:

Գոյություն ունեն սննդամթերքի որոշ տեսակներ, դեղամիջոցներ ու բուժման այլ մեթոդներ, որոնք կօգնեն ազատվել փորկապությունից ու կարգավորել աղիների աշխատանքը, սակայն ի տարբերություն դեղորայքի՝ բուժման բնական միջոցները ոչ միայն շատ արդյունավետ են, այլև չեն պարունակում քիմիական վնասակար տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական միջոց, որը կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից: Ընդ որում՝ այս դեղամիջոցը ոչ միայն կարգավորում է աղիների աշխատանքը, այլև մաքրում է օրգանիզմը տոքսիններից ու շլակներից և թույլ է տալիս ազատվել մինչև 9 կգ ավելորդ քաշից:

Աղիների աշխատանքը կարգավորելու և մարսողությունը բարելավելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել աղեստամեոսային տրակտը, իսկ այս բնական միջոցն օժտված է լուծողական ազդեցությամբ, ինչի շնորհիվ արդյունավետ կերպով մաքրում է հաստ աղիքն ու ազատում է ավելորդ կիլոգրամներից:

Բաղադրությունը.

·        2 ճաշի գդալ հալվե վերայի գել,

·        1 հատ կիտրոն,

·        1 լիտր ջուր,

·        մեղր (ըստ ցանկության և ըստ ճաշակի):

Պատրաստման եղանակը.

Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է քամել կիտրոնի հյութը, այնուհետև ավելացնել ստացված հյութը հալվեի գելին և կոտորակիչով լավ խառնել՝ դանդաղ ավելացնելով նաև 2 բաժակ ջուր: Երբ ստացվի համասեռ զանգված, հարկավոր է ավելացնել նաև մնացած ջուրը և կրկին խառնել:

Այս խառնուրդի համը կարող է մի փոքր տհաճ լինել, ուստի ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև որևէ բնական քաղցրացուցիչ (օրինակ՝ մեղր):

Օգտագործման եղանակը.

Այս ըմպելիքը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ մեկական բաժակ դատարկ ստամոքսին: Այն հարկավոր է խմել առավոտյան արթնանալուն պես, այնուհետև ճաշից առնվազն 30 րոպե առաջ և ևս մի բաժակ երեկոյան:

Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել և էլ ավելի վատացնել հիվանդի վիճակը:





Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 08.06.18 | Հեղինակ: budetezdorovy.ru

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: budetezdorovy.ru
Դիտումներ: 415 | Տեգեր: Բնական, աշխատանքը, կարգավորելու, փորկապությունից, միջոց, ազատվելու, աղիների, արդյունավետ, տոքսիններից, Օրգանիզմը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...