RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Արդյոք սթրեսը խանգարում է հղիանալ, երեխա բեղմնավորել... կարևոր առողջական տեղեկություններ
 


 


   Sotskiy.am

Կա տարածված համոզմունք, որ սթրեսը խոչընդոտում է հղիությանը: Իրականում կա՞ արդյոք առնչություն սթրեսի և բեղմնավորման միջև:

Նախ պետք է հասկանալ, որ սթրեսն իրենով ֆիզիիոլոգիապես կարևոր դեր է կատարում մարդու մտավոր և ֆիզիկական նորմալ գործունեության ապահովման և խթանման գործում: Այլ խնդիր է, երբ սթրեսը դառնում է ծանր ու մշտական, իսկ օրգանիզմը չի կարողանում հաղթահարել այն:

Սթրեսի և բեղմնավորման միջև կապը պետք չէ բացառել, քանի որ ուժեղ անհանգստությունների կամ նյարդային երկարատև լարվածության դեպքում կնոջ մոտ հնարավոր է դաշտանային ցիկլն ուշանա և ձվազատում տեղի չունենա: Արդյունքում բեղմնավորում նույնպես տեղի ունենալ չի կարող:

Ենթադրվում է, որ սթրեսի ժամանակ օրգանիզմում սկսվում է արտադրվել մեծ քանակությամբ պրոլակտին հորմոն, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում լյուտեինիզացնող և ֆոլիկուլախթանիչ հորմոնների արտադրման վրա: Այս հորմոնները կարևոր դեր ունեն ձվազատման գործընթացում, իսկ դրանց քանակի նվազումը հանգեցնում է ձվազատման հետաձգման կամ առհասարակ բացակայության:

Տղամարդկանց դեպքում նույնպես հորմոնային ֆոնի փոփոխությունները բացասաբար են ազդում բեղմնավորման վրա: Այդպես, տեստոստերոնի մակարդակի նվազումը կարող է հանգեցնել պոտենցիայի նվազման կամ սպերմատոգենեզի (սերմնաբջիջների ձևավորում) գործընթացի խանգարումների:

Նյարդային համակարգի տեսանկյունից սթրեսը կրկին կարող է բացասաբար ազդել բեղմնավորման վրա: Մարդու բոլոր օրգանները, այդ թվում վերատադրողական օրգաններն անխզելիորեն կապված են գլխուղեղի հետ նյարդային մանրաթելերի միջոցով: Հնարավոր է սթրեսի ժամանակ գլխուղեղից հաղորդվեն նյարդային ազդակներ, որոնք առաջացնում են հարթ մկանունքի կծկումներ: Սա կարող է արգանդափողերի սպազմ և արգանդի հիպերտոնուս առաջացնել:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (12.03.18) | Հեղինակ: Sotskiy.am
Դիտումներ: 489 | Տեգեր: բեղմնավորել..., առողջական, հղիանալ, խանգարում, սթրեսը, արդյոք, տեղեկություններ, երեխա, կարևոր | - Վարկանիշ -: 0.0/0