Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Ինչպես ճիշտ ընտրել մազերի արդուկ
 
 
Загрузка...


Եթե ձեզ բնությունից տրված չեն կատարյալ հարթ և ուղիղ մազեր, ապա նման արդյունքի հասնելու միջոց է մազերի արդուկը: Տեխնիկայի այդ հրաշքը թեև համեմատաբար վերջերս է ի հայտ եկել, սակայն մեծ տարածում ունի կանանց շրջանակում: Եվ քանի որ դրա օգտագործումը անմիջական կապ ունի մազերի հետագա որակի հետ, ապա շատ կարևոր է արդուկի ճիշտ ընտրությունը:

Արդուկներ կամ մազերի ուղղիչներ՝ ինչպիսի՞ն են դրանք լինում:

Կան 2 խմբի արդուկներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել ընտրելիս. առանց ծածկույթի (մետղե աքցանատիպ), և ծածկույթով՝ կերամիկայով, տեֆլոնով: Առանց ծածկույթինները անհավասարաչափ են տաքանում և կարող են վնասել մազերը, հաճախակի օգտագործման դեպքում փչացնել դրանց որակն ու արտաքին տեսքը, ծայրերը ճյուղավորել: Այդպիսի արդուկներն ամենաէժանն են, դրանք լավ է ամիսը 2-3 անգամից ավելի չօգտագործել:

Երկրորդ խումբը մազերի ուղղիչն է, որը ունի հատուկ ծածկույթ՝ կերամիկական, տեֆոնային: Ի հաշիվ նման ծածկույթի՝ արդուկի վերին մակերեսը տաքանում է հավասարաչափ, մազերը հեշտությամբ սահում են պլաստիկի միջից, ինչը մազերի հարդարումը դարձնում է ոչ միայն առավել հարմարավետ, այլ նաև առավել անվնաս:

Որորշ մոդելներ ունեն նաև բացասական լիցքավորմամբ իոններ, որոնք պաշտպանում են մազերը, չեն չորացնում դրանք և չեն էլեկտրականանացնում:

Առանձին պետք է նշել  միաժամանակ 2 տարբեր ծածկույթներ ունեցող արդուկների մասին՝ սովորաբար այդ ծածկույթները լինում են կերամիկական և մարմար: Կերամիկական վերին ծածկույթը հավասարաչափ տաքանում է, ուղղում է մազը, իսկ մարմարե ծածկույթը սառեցնում է, նվազեցնում բարձր ջերմաստիճանի բացասական ազդեցությունը: Բնականաբար վերջիններս ավելի թանկ են, սակայն, եթե դուք մազերը պետք է հաճախակի հարդարեք, ապա պետք է փորձեք գնել հենց այդ տեսակից:


Բացի ծածկույթից ի՞նչ այլ հատկությունների վրա պետք է ուշադրություն դարձնել մազերի արդուկ ընտրելիս:

Պետք է ուշադրություն դարձնել ջերմաստիճանի ռեժիմին: Այն կարող է տատանվել 130-230 աստիճանների միջև: Եթե ձեր մազերը բարակ են և փշրվող, ապա ջերմաստիճանը պետք է ավելի ցածր լինի: Իսկ եթե հաստ են և խիտ, կարող եք ընտրել ավելի բարձր ջերմաստիճան ունեցող արդուկ: Իսկ առավել ճիշտ կլինի  ընտրել ջերաստիճանի կարգավորման համակարգ ունեցող արդուկ:

Վաճառողից նաև հարցրեք արդուկի ծայրերը ջերմաստիճանից տաքացող նյութի՞ց են թե ոչ․ դա շատ կարևոր է, քանզի տաք ծայրեր ունեցող արդուկից վնասվելու հավանականությունը մեծ է:

Նաև լավ են այն արդուկները, որոնք ջերմաստիճանը ռիսկային բարձրանալու դեպքում ունեն մեխանիկորեն անջատվելու հատկություն:

Կան ուղղիչ արդուկներ, որոնք հնարավոր է օգտագործել թաց մազերի դեպքում․ կողմնորոշվեք, արդյո՞ք դա պետք է ձեզ՝ նկատի ունենալով, որ ցանկացած լրացուցիչ հնարավորություն բարձրացնում է նաև գինը:

Մինչ արդուկը վերջնականապես կընտրեք, վերցրեք այն ձեր ձեռքը և պատկերացրեք, որ արդեն օգտվում եք, զգալու համար՝ այն հարմա՞ր է ձեզ, թե ոչ: Նման մանրունքները մշտական գործածման դեպքում կարող են մեծ դեր կատարել:

Կարևոր է նաև մազերի արդուկի ապրանքանիշը, քանզի հաճախ այն կարևոր է լավ որակի արդուկ գնելու համար․ իհարկե պետք է հաշվի առնել բոլոր գործոնները և չբավարարվել միայն ապրանքանիշով:

Կենցաղայի՞ն թե՞ մասնագիտական․ որ արդուկն է ձեզ ավելի հարմար

Այսօր նորաձև են մասնգիտացված միջոցների կիրառումը՝ լինի դա կոսմետիկա, մազերի ներկ, թե սարք: Նույնը վերաբերվում է նաև մազերի արդուկին: Համարվում է, որ մասնագիտացված արդուկներն ավելի լավ են կենցաղայինից: Իրոք այդպես է:Նրանց մակերեսը չի կարող վատը լինել, ունեն ջերմաստիճանի կարգավորիչ, երկար էլեկտրական լար, ինչը հարմար է: Սակայն մասնագիտացված արդուկն ավելի թանկ է, իսկ դրական կողմերը հաճախ այդքան էլ էական չեն տանը օգտագործելիս:

Եթե գնելուց առաջ նկատի ունենաք այս բոլոր գործոնները, մազերի արդուկ գնելն այդքան էլ դժվար չի լինի, և դուք հստակ կիմանաք, թե ինչ եք ցանկանում:

Աղբյուր` LADYNEWS.am



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.09.17)
Դիտումներ: 204 | Տեգեր: Ինչպես, ճիշտ, մազերի, ընտրել, արդուկ | - Վարկանիշ -: 0.0/0