Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Առանց զինգրքույկի Հայաստանից մեկնելը կարգելվի մինչև 35 տարեկաններին
 
 
Загрузка...


Մինչև 2015 թվականի կեսերը անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում անելու համար զինգրքույկ կամ համապատասխան այլ փաստաթուղթ պահանջվում էր մինչև 50 տարեկան զինապարտ քաղաքացիներից։ ՊՆ-ն ու ոստիկանությունը եկել են ընդհանուր եզրահանգման, և անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում անելու համար զինվորական գրքույկ պահանջելու առավելագույն տարիք է սահմանվել 35-ը, նույնականացման քարտ և անձնագիր ստանալու համար՝ 50-ը։

Մնացական Բիչախչյանը նաև տեղեկացրել է, որ անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշում կատարվում է նաև ՀՀ բոլոր սահմանային անցակետերում՝ ցանկացած օր, ցանկացած ժամի։ Եթե հին նմուշի անձնագրի ժամկետը լրացել է և այն երբեւէ չի երկարացվել, քաղաքացին հենց սահմանային անցակետում կարող է դիմել անձնագրի ժամկետը երկարացնելու և օտարերկրյա պետության վավերականության նշում ստանալու համար։

Օտարերկրյա պետության վավերականության նշում կատարելու համար պետական տուրք սահմանված չէ: Սակայն եթե քաղաքացին կատարում է օտարերկրյա պետության վավերականության նշում և միաժամանակ անձնագրի վավերականացման ժամկետեի երկարաձգում, ապա գանձվում է օտարերկրյա պետության վավերականության նշման մեկ տարվա համար սահմանված 1000 դրամ պետտուրքը և լրացուցիչ 10 հազար դրամ արտաբյուջետային վճար։

«Այս դեպքում պետք չէ շփոթել տվյալ պետություն մուտք գործելու համար դեսպանատների կողմից տրվող վիզան ու Անձնագրային ծառայության կլոր կնիքը։ Եթե հասել եք սահմանային անցման կետ, և լրացել է անձնագրում օտարերկրյա պետության վավերականության նշումը, ապա սահմանային ցանկացած անցման կետում կարող եք դիմել այս հարցով, և հաշված րոպեների ընթացքում անձնագրում կկատարվի օտարերկրյա պետության վավերականության նշում։ 

Շարունակությունը՝ Armeniasputnik.am-ում։


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (08.03.17)
Դիտումներ: 18568 | Տեգեր: 35, Հայաստանից, տարեկաններին, կարգելվի, զինգրքույկի, Առանց, մեկնելը, մինչև | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...