Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Առաջին օգնություն. ինչպես ճիշտ կատարել արհեստական շնչառություն
 
 


   

Արհեստական շնչառությունը օդի կամ թթվածնի մղումն է դեպի շնչուղիներ՝ բնական շնչառությունը վերականգնելու համար: Խոսքն այս դեպքում վերակենդանացման մասին է: Ամենից հաճախ արհեստական շնչառություն կատարելու անհրաժեշտությունը առաջանում է հետևյալ իրավիճակներում՝ ավտովթարներ, ջրում խեղդվելու դեպքեր, էլեկտրահարում: Գոյություն ունեն արհեստական շնչառության մի քանի եղանակներ: Ամենտարածվածը  «բերանից բերանին», «բերանից քթին» տարբերակն է:

Եթե տուժածի մոտ ընդհանրապես բնական շնչառություն չեք  զգում, ապա անհրաժեշտ է անհապաղ իրականացնել արհեստական շնչառություն:

1.  Մի փոքր բարձրացրեք տուժողի գլուխը և ձեռքով հեռացրեք բերանի լորձը, արյան հետքերը:  Ստուգեք քթի հատվածը: Անհրաժեշտության դեպքում դրա վրայից նույնպես հեռացրեք օտար մարմինները: Այսինքն պետք է հեռացնել շնչառության խանգարող բոլոր հանգամանքները:

2.  Այսպիսի դեպքերում երբ մի փոքր բարձրացնում եք տուժածի գլուխը, պարանոցը ձեռքերի մեջ պահեք:

3.  Սեղմեք տուժածի քթին ցուցամատով և բթով: Ձեր բերանը մոտեցրեք նրա բերանին շրթունքները ամուր սեղմած պահելով աշխատեք որքան հնարավոր է ուժեղ օդ մղել նրա բերանի մեջ:    Առաջին 5-10  արհեստական շնչառությունները պետք է լինեն արագ՝ 20-30 վայրկյան տևողությամբ, այնուհետև՝ 12-15  շնչառության մղում րոպեում:

4.  Ուշադրություն դարձրեք տուժածի կրծքավանդակին: Եթե կուրծքը արհեստական շնչառություն տալու ժամանակ բարձրանում է, ուրեմն ամեն ինչ ճիշտ եք անում:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 13.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.04.18)
Դիտումներ: 101 | Տեգեր: առաջին, ճիշտ, շնչառություն.jpg, Ինչպես, արհեստական, կատարել, օգնություն. | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...