Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Արևային և ջերմային այրվածքները բուժող 5 ժողովրդական միջոց
 
 


   

 

Արևի տակ անցկացրած ընդամենը մի քանի ժամը կարող է լուրջ այրվածքների պատճառ դառնալ՝ հատկապես ժամը 11.00-16.00 ընկած ժամանակահատվածում: Տնային պայմաններում արևայրուքի բուժման լավագույն միջոցը համարվում են թթվասերն ու մածունը, սակայն կաթնամթերքը միակ տարբերակը չի: Ձեզ ենք ներկայացնում արևայրուքների բուժման և առաջին օգնության մի քանի ավանդական եղանակ:

 

Շատ կարևոր է հիշել, որ ժողովրդական միջոցներով բուժում կարելի է իրականացնել միայն 1-ին կարգի այրվածքների դեպքում: Այդ ժամանակ ժողովրդական մեթոդները կօգնեն մեղմացնել ցավը և վերականգնել վնասված մաշկը: Սակայն ավելի լուրջ այրվածքների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

 

Հալվե(ալոե) հյութ

 

Հալվեր հյութն ունի բուժիչ և հանգստացնող հատկություններ: Այն նվազեցնում է մաշկի չորությունն ու գրգռվածությունը և շատ օգտակար է բազմաթիվ մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ: Այն նաև հայտնի է իր բակտերիասպան հատկությամբ և օգնում է վերականգնել մաշկը այրվածքներից հետո: Կարելի է հալվեի հյութով թրջոցներ դնել՝ փոխելով դրանք յուրաքանչյուր 10 րոպեն մեկ անագմ: Հյութն անհրաժեշտ է խառնել եռացրած ջրին՝ 1:1 հարաբերակցությամբ:

 

Եփուկներ


Արևայրուքների ախտանշանները կօգնեն թեթևացնել բուժիչ խոտաբույսերի եփուկներից պատրաստված թրջոցները: Այս դեպքում անենաարդյունավետը երիցուկի, վաղենակի, կաղնու կեղևի կամ սրոհունդի (зверобой) թուրմերն են, քանի որ դրանք գրեթե ոչ մի կողմնակի բարդություն չեն առաջացնում:      

 

Սև թեյ


Այրվածքները տնային պայմաններում բուժելու ամենապարզ և հասանելի տարբերակներից մեկը սև թեյով կոմպրեսներն են: Այս ըմպելիքի բաղադրության մեջ կա տանինաթթու, որն օգնում է մեղմացնել ցավը:

 

Կաղամբ

 

Այս բանջարեղենը և՛ թարմ, և՛ թթվեցրած վիճակում շատ լավ միջոց է այրվածքների դեմ պայքարելու համար: Թթու կաղամբն օժտված է հակաբորբոքային և վերականգնողական հատկություններով, ուստի այն խորհուրդ են տալիս սառը վիճակում օրական 3-4 անգամ դնել այրված հատվածներին և թողնել 20 րոպե: Կարելի է նաև օգտագործել թարմ կաղամբ. այն անհրաժեշտ է խյուս դարձնել և դնել վիրավոր հատվածներին: Բուժման այս մեթոդների էությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է անընդհատ բուժիչ կոմպրես դնել վնասված հատվածներին:

 

Կարտոֆիլ

 

Թարմ քերված կարտոֆիլը այրվածքները տան պայմաններում բուժելու ամենապարզ ու արդյունավետ միջոցներից է: Անհրաժեշտ է պարզապես օսլայով հարուստ խյուսը դնել այրված մաշկին:

 

Առաջին օգնություն արևայրուքների դեպքում`

 

o    Անհրաժեշտ է անմիջապես արևից ծածկել վնասված հատվածները, իսկ տանը սառը թրջոցներ դնել (ցանկալի է ֆուրացիլինով): Թրոցները պետք է փոխել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ:

 

o    Անհրաժեշտ է վնասված հատվածների քսել այրվածքների համար նախատեսված հատուկ քսուք:

 

o    Այրվածքային բշտիկների առկայության դեպքում, ոչ մի դեպքում չի կարելի վնասել դրանք, այլ անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի:

 

o    Բացի այդ, պետք է չմոռանալ շատ հեղուկ օգտագործել:

 

Ի դեպ՝ ծովափին հանգստանալիս պետք է հիշել, որ աղի ջուրը նպաստում է այրվածքների առաջացմանը, ուստի հարկավոր է չզլանալ և ջրից դուրս գալիս մաքրել աղը մաշկի վրայից:
 



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 30.08.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (30.08.16)
Դիտումներ: 405 | Տեգեր: ժողովրդական, բուժող, միջոց, Արևային, այրվածքները, ջերմային | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...