Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 17.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Անհեթեթ խորհուրդներ և սնահավատություններ կապված հղի կանանց և երեխաների հետ
 
 
Загрузка...


Ժողովուրդն իմաստուն է, այո, բայց երբեմն այնպիսի բաներ ես լսում ու այնպիսի բաների ես ականատես լինում, որ պարզապես չես կարողանում ծիծաղդ զսպել: Դա հատկապես արտահայտվում է այն ժամանակ, երբ բանը հասնում է հնուց եկած և շատ դեպքերում բացատրություն և տրամաբանություն չունեցող սնահատավություններին: Ահա թե ինչ խորհուրդներ են տալիս հղի կանանց և ինչ սնահավատություններ կան հղիության հետ կապված.

- Մի կտրեք մազերը. երեխան խելացի չի լինի:

- Եթե գինի եք խմում, պետք է ձեռքերը դեմքին չկպցնել, թե չէ երեխայի դեմքի վրա թեթև հետքեր կլինեն:

- Երեխան նման է լինելու այն մարդուն, ում մոտ առաջին անգամ արգանդում խաղացել է:

- Եկեղեցում ձեզ մի քորեք ու մի դիպչեք, որ երեխայի մարմնի վրա այդ հատվածում խալ չլինի:

- Արևածաղիկ մի կերեք. երեխան փսլնքոտ կլինի:

- Մինչև հղիության երրորդ ամիսը ոչ մեկին մի ասեք, որ հղի եք. աչքով կտան:

- Երբ ստամոքսի այրոց է լինում, դա նշանակում է, որ երեխայի մազերն են աճում:

- Ինչ սիրտը քաշում է` կերեք, թե չէ երեխան շիլ կլինի:

- Եթե շատ եք զկրտում, երեխան մազոտ է լինելու:

- Մի թողեք, որ մարդիկ դիպչեն ձեր փորին:

- Եթե քնկոտ եք, երեխան աղջիկ է:

- Մաստակ մի ծամեք, երեխան փսլնքոտ կլինի:

- Մազերը մի ոլորեք ու կապեք. երեխայի պորտալարը կփաթաթվի-խեղդի:

 - Եթե հղի կնոջ պորտը վերև է նայում, տղա եք ունենալու:

- Ծննդատանը կնոջ մայրը չպիտի լինի. մոր շունչը ծանր է:
 

Սնահավատություններն ու անհեթեթ խորհուրդները շարունակվում են երեխայի ծնվելուց հետո.

- Երեխու քաշն ու հասակը ոչ մեկին մի ասեք. վատ կաճի:

- Լողացնելիս երեխայի վիզը պետք է ձգել, որ երկարի:

- Երեխայի ոտքի տակը մի համբուրեք. ուշ կքայլի:

- Բարուրեք, թե չէ ոտքերը ծուռ կլինեն:

- Մթով երեխային տնից դուրս հանելուց գրկում հաց դրեք:

- Մթով երեխային մի լողացրեք:

Մթով լվացք մի փռեք:

Երեխային սեղանի վրա մի կանգնեցրեք:

- Դատարկ օրորոցը մի օրորեք:

- Քառասունքի մեջ երեխային դուրս չհանեք:

- Քառասունքի մեջ մոր տուն չգնաք:

- Կերակրելուց կուրծքը ցույց մի տվեք. կաթը կկտրվի:

- Մինչև երեխայի ատամ հանելը նրան հայելու մոտ մի տարեք:

- Անկողնու մոտ գլուխ սխտոր դրեք, որ աչքով չտան:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (23.09.16)
Դիտումներ: 1098 | Տեգեր: Հղի, հետ, խորհուրդներ, երեխաների, սնահավատություններ, Կանանց, անհեթեթ, կապված | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...