Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Անհանգստացնում են ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵ՞ՐԸ․ ահա, թե որ մթերքները կօգնեն այդ հարցում
 
 
Загрузка...


Շատերը սպիտակ մազերի ի հայտ գալը համարում են բնական երևույթ, իսկ ոմանք ամեն կերպ փորձում են ազատվել դրանցից: Սպիտակ մազերից ազատվելու համար կանայք և տղամարդիկ դիմում են քիմիական ներկերի, թանկարժեք պրոցեդուրաների օգնությանը:
 

Արդյոք գոյություն ունե՞ն բնական բաղադրիչներ, որոնց օգնությամբ կարելի է ազատվել սպիտակ մազերից,- գրում է 168.am-ը:

Գիտնականները պնդում են, որ, այո, որոշ մթերքներ կարող են վերացնել սպիտակ մազերը, եթե կանոնավոր օգտագործեք դրանք:

Անհրաժեշտ է սննդակարգում ներառել ընկույզ: Այն հարուստ է պղնձով, որը կանգնեցնում է մազերի սպիտակեցման պրոցեսը: Պղինձը կարևոր դեր է կատարում մելանինի արտազատման պրոցեսում, հենց այս տարրն է մազերին երանգ հաղորդում:

Մասնագետները նաև պնդում են, որ ցինկը նույնպես կարևոր դեր է կատարում մազերի գույնի պահպանման հարցում: Բանջարեղենի սերմերը, պանիրը, ծովախեցգետինները հարուստ են ցինկով:

Օմեգա-3-ը ոչ միայն լավ է սրտի համար, այն նաև կարևոր դեր է խաղում մազերի ուժի պահպանման հարցում: Օմեգա-3-ի հրաշալի աղբյուր են ձուկն ու կանաչ տերևներով բանջարեղենները:

B12 վիտամինի ցածր մակարդակը հանգեցնում է մազերի չորության, վնասման: Այս վիտամինի անհրաժեշտ քանակը կարող եք լրացնել թռչնամսի, ձվի, պանրի, կաթի և ծովամթերքների միջոցով:

Ավելացրեք այս մթերքները ձեր սննդակարգում և մոռացեք սպիտակ մազերի մասին:

 




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (24.05.17)
Դիտումներ: 1045 | Տեգեր: Թե, Են, կօգնեն, ՄԱԶԵ՞ՐԸ․, այդ, Սպիտակ, Ահա, մթերքները, անհանգստացնում, որ | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...