Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


Հարց․ Օրենքով ում է թույլատրվում ամրագոտի չկապել
 
 


   

ՀԱՐՑ. Ճանապարհային ոստիկանն իրավունք ունի՞ ամրագոտի չկապել: Շատ եմ տեսել, որ ճանապարհային ոստիկանը եւ ոստիկանության շատ աշխատակիցներ ամրագոտի չեն կապում: Արդյո՞ք դա օրենքի խախտում չէ: Արմեն Միրզոյան, 25 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչեւ 12 տարեկան երեխաներին, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, եւ երբ վարում է սովորողը, իսկ բնակավայրերում`  օպերատիվ ծառայությունների, թափքի, գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդները եւ ուղեւորները: Կապույտ գույնի առկայծվող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդներն անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթեւեկության անվտանգությունը, կարող են չպահպանել  կանոնների 2-րդ, 5-րդ բաժինների պահանջները եւ ամրագոտի չկապել:

Երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ առավելություն  ստանալու համար այդպիսի տրանսպորտային միջոցների վարորդները պետք է միացնեն կապույտ գույնի առկայծվող փարոսիկն ու հատուկ ձայնային ազդանշանը, որը բարձր եւ ցածր ձայնային երանգների հերթականությամբ տարբերվում է տրանսպորտային միջոցների ձայնային ազդանշաններից: Այդ դեպքում կարող են ճանապարհային ոստիկանության ծառայողները, կատարելով իրենց ծառայողական օպերատիվ պարտականությունները, չամրակապվել: Խոսքը միայն օպերատիվ ծառայությունների աշխատակիցների մասին է: Կարող են չամրակապվել միայն բնակավայրերում, իսկ բնակավայրերից դուրս պետք է պարտադիր ամրակապվեն: 


Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 16.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (16.11.16)
Դիտումներ: 3370 | Տեգեր: թույլատրվում, օրենքով, Հարց․, ամրագոտի, ում, չկապել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...