RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Ամուսնալուծված ընտանիքների երեխաների իրավունքները պարզաբանում է փաստաբանը (Տեսանյութ)
 


 


   pastinfo.am

Ինչպե՞ս է որոշվում երեխային ալիմենտ վճարելու չափը, երեխայի ծնողներից մեկն իրավունք ունի՞առանց մյուս թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել: Ամուսնալուծված ընտանիքների երեխաների իրավունքները «Փաստինֆո»-ի խնդրանքով պարզաբանում է փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:
 

-Ինչպե՞ս է որոշվում երեխային ալիմենտ վճարելու չափը և նվազագույնն ինչքա՞ն է կազմում:

-Ալիմենտ վճարելու հարաբերությունները սահմանված են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածով: Օրենքը սահմանել է ալիմենտ որոշելու երկու տարբերակ: Առաջինը, երբ ծնողը ստանում է կայուն եկամուտ, մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը, երկու երեխաների համար՝ մեկ երրորդը և երեք և ավելի երեխաների համար՝ ոչ ավելին քան կեսը։ Սակայն նախատեսված է նորմ, որ ալիմենտի գումարը չի կարող պակաս լինել 10 000 ՀՀ դրամից։

Մեծացվելը հասկանալի է՝ երեխայի շահերից ելնելով. ալիմենտի չափը կարող է մեծացվել, բայց ալիմենտը, բնականաբար, երբեք չի կարող լինել ծնողներից մեկի հարստանալու միջոց։ Այն ընդամենը ապրուստի միջոց է և եթե ծնողներից մեկի գույքային դրությունը կամ եկամուտը այնպիսին է, որ դրանից անգամ ածանցվող մեկ քառորդն ահռելի գումար է կազմում՝ ալիմենտի նպատակներին ոչ համապատասխան, ապա այդ համամասնությունը նույնպես կարող է փոխվել:
 

Օրենքն ունի այն տրամաբանությունը, որ անհրաժեշտ է ալիմենտի չափը որոշելուց հնարավորինս ապահովել երեխայի գույքային դրության անփոփոխությունը, կենսապայմանների անփոփոխությունը:

Այսինքն՝ երեխան պետք է հնարավորինս «անցավ» անցնի ծնողների առանձին ապրելու պահը, երեխայի վրա, ինչպես նաև նրա կենսապայմանների վրա այդ փոփոխությունը պետք է օրենքի տեսանկյունից հնարավորինս չազդի:

Իսկ երկրոդ ձևն ալիմենտի չափը կայուն դրամական գումարով սահմանելն է: Սա այն դեպքում է կիրառվում, երբ չկա որոշակի կանոնավոր կայուն եկամուտ, կամ կայուն եկամտով ալիմենտի չափ սահմանելը դժվար է. այս դեպքում վաստակից ածանցված ալիմենտ սահմանելը դժվար է, սահմանվում է կայուն դրամական գումարով ալիմենտը, իսկ այդ չափը որոշում է դատարանը: Մեր դատական պրակտիկան ձևավորված այն ուղղությամբ է գնացել, որ ներկայումս 20 000-30 000 հազար ՀՀ դրամից պակաս այդ գումարը չի կազմում, այսինք՝ նվազագույնը մեկ երեխայի համար այդքան վճռվում է:

-Չվճարելու դեպքում ի՞նչ է «սպառնում» անձին:

- Օրենքը նախատեսում է ալիմենտ չվճարելու մի քանի հետևանքներ: Դրանցից առաջինը ծնողական իրավունքից զրկելն է: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածը սահմանում է ծնողական իրավունքից զրկելու դեպքերը և հենց տվյալ հոդվածի առաջին մասի «ա» կետով սահմանված է. ծնողը, ով խուսափում է ալիմենտ վճարելուց, այդ ծնողի ծնողական իրավունքները կարող են դադարեցվել և զրկվել այդ իրավունքներից: Բնականաբար դա չի կարող նշանակել ալիմենտ վճարելու պարտավորությունից ազատում, այսինքն՝ նա ալիմենտ վճարելու պարտավորություն շարունակում է  ունենալ՝ ծնողական իրավունքներից զրկվելու պարագայում: Իսկ մյուսը քրեական պատասխանատվություն է. քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ ապրուստի միջոց տրամադրելուց չարամիտ խուսափելու համար և, ըստ էության, նախատեսում է 3 և ավելի ամիս ապրուստի միջոց չտրամադրելու համար քրեական պատասխանատվություն:

- Ո՞ր դեպքերում կարող են ծնողները զրկվել ծնողական իրավունքից

- ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսվում է իրավական հետեւանք՝ ալիմենտը վճարելուց խուսափելու դեպքում։ Որոշ գործոնների պարագայում ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքից, մասնավորապես՝ ծնողի կողմից ծննդատնից երեխային վերցնելուց հրաժարվելու, երեխայի նկատմամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու, թմրամոլության, ալկոհոլիզմով տառապելու հետևանքով երեխայի վրա բացասական ազդեցություն թողնելու, երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու եւ  բազմաթիվ այլ դեպքերում  հնարավոր է, որ ծնողը զրկվի ծնողական իրավունքներից:

- Ամուսինների համատեղ և առանձին ապրելու պարագայում ծնողներից  որևէ մեկը կարո՞ղ է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել:

-Այո՛, ծնողներից մեկը կարող է առանց մյուսի թույլտվության երեխային հանրապետությունից դուրս տանել: Երեխային հանրապետությունից դուրս տանելու միակ նախապայմանը երեխայի անձնագիր ունենալն է, անձնագիր ունենալով՝ կարող է անարգել հատել ՀՀ սահմանը, երկրից դուրս գալ: Իսկ ՀՀ-ում մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է ծնողներից մեկի դիմումով:

Օրենքը միայն մի դեպք է նախատեսում, երբ մյուս ծնողը կարող է որոշակիորեն խոչընդոտել այդ անձնագիր ստանալու գործընթացին: Մասնավորապես՝ դա կարող է լինել այն դեպքում, երբ ծնողներից մեկը, ով չի ցանկանում, որ երեխան հանրապետությունից դուրս գնա, հայտարարություն ներկայացնի ոստիկանություն՝ անձնագիր ստանալուն իր անհամաձայնության մասին. այս դեպքում երեխային անձնագիր տրամադրելը մերժվում է:

Հնարավոր, որ ծնողների մեջ վեճ լինի՝ երեխայի բնակության վայրի վերաբերյալ, այսինքն՝ նրանք չեն կարողանում փոխադարձ համաձայնությամբ որոշել, թե երեխան, որ ծնողի հետ պետք է բնակվի եւ այս դեպքում կարող է կողմերից մեկի հայցի ապահովման կարգով մյուս ծնողին արգելվել երեխային հանրապետության տարածքից դուրս տանել։ Բայց, բնականաբար, այդ գործի վարույթի ավարտմամբ ավարտվում է  նաև հայցի ապահովումը և վերանում արգելքը:

Այս ամենը վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս տանելուն և չի վերաբերում մուտքի արտոնագրի թույլտվությանը, քանի որ յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու կանոնները։ Դա  նշանակում է, որ կարող են լինել երկրներ, որոնք մուտքի թույլտվություն տալու համար պահանջեն երկու ծնողի նոտարական վավերացմամբ հաստատված գրավոր համաձայնություն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.


 








Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (26.07.18) | Հեղինակ: pastinfo.am
Դիտումներ: 202 | Տեգեր: (տեսանյութ), երեխաների, պարզաբանում, ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԱԾ, փաստաբանը, ընտանիքների, իրավունքները | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...