Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

«Ամենատարածված խնդիրը՝ ինտիմ բնույթի սոցցանցերում երեխաների տվյալներն են օգտագործվում». Սամվել Մարտիրոսյան
 

 


   168.am

«Անձնական տվյալների պաշտպանության վիճակը Հայաստանում շատ վատ է։ Հիմնական ամենամեծ խնդիրն այն է, որ հանրությունն այստեղ խնդիր չի տեսնում: Հանրությունը տեղյակ չէ, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել, եթե անձնական տվյալները պաշտպանված չլինեն:

Եթե մի քանի տարի առաջ հակերային  հարձակումներն ունեին մասշտաբային, չհամակարգված բնույթ, ապա այսօր ՀՀ բնակչությունը բավականին լուրջ տնտեսական վնաս է կրում, որովհետև կրիպտովիրուսներն են բավականին լայն տարածում գտել։ Դրանք գաղտնագրում են համակարգչի մեջ եղած ինֆորմացիան ու հետո գումար պահանջում դրա դիմաց։ Սա ոլորտ է, որտեղ անձնական տվյալներն ակտիվորեն օգտագործվում են թիրախավորված հարձակումների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նկատեց, որ վերջին ամիսներին սկսեցին արձանագրվել կոնկրետ Հայաստանի վրա ուղղված կիբերհանցագործության դեպքեր.

«Նորմալ հայերենով տարբեր հաղորդագրություններ են գալիս, օրինակ՝ Ոստիկանության անունից պահանջում են գումար, որպեսզի քրեական գործ չհարուցվի պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու համար։ Ցավոք, շատ մարդիկ հավատում են, որովհետև նորմալ հայերենով է գրված. մեծ հավանականությամբ, կարող է Հայաստանից լինել խմբավորումը, կամ այդ խմբավորման մեջ լինեն հայեր, ինչը նշանակում է՝ որքան անձնական տվյալների արտահոսք լինի, այդքան լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ Հայաստանի տարածքն է թիրախավորված»։

Մյուս խնդիրը, ըստ նրա, երեխաներն են. «Ծնողները երեխաների անունից պրոֆիլներ են ստեղծում տարբեր սոցցանցերում, ու հիմա ամենատարածված խնդիրն այն է, որ ինտիմ բնույթի սոցցանցերում են երեխաների տվյալներն օգտագործվում: Երեխաների տվյալները սոցցանցերում պետք է պաշտպանված լինեն, որպեսզի հասանելի չլինեն դրսից մտնողներին, երեխաները  պետք է անծանոթների հետ չընկերանան: Սրանք հարցեր են, որ հանրության մեջ չեն քննարկվում, ու, եթե կա բարձիթողի վիճակ, ապա ինչ ասես՝ կարող է լինել»։

Ըստ մեդիափորձագետի՝ երեխաներին առաջին դասարանից պլանշետ են բաժանում, որն անիմաստ է, ու նրա խոսքով՝ եթե պլանշետ բաժանում են ու չեն սովորեցնում օգտվել, նույնն է, որ երեխաներին տանես առաջնագիծ ու ասես՝ այստեղ յոլա գնացեք, հետո մի բան կլինի, մի քիչ էլ գլուխներդ ցածր պահեք՝ կարող է կրակեն։



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 17.07.17 | Հեղինակ: 168.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (17.07.17) | Հեղինակ: 168.am
Դիտումներ: 321 | Տեգեր: Են, սոցցանցերում, օգտագործվում»., բնույթի, երեխաների, Սամվել, «Ամենատարածված, խնդիրը՝, ինտիմ, տվյալներն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...