RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

Աղջիկներից շատերին հուզող խնդիր. դեմքի Սև ԿԵՏԵՐ. ինչպես վերացնել կամ նվազեցնել
 


 


   aysor.am

Դիմակներ` դեմքի վրա առաջացող սև կետերի դեմ

Սև կետերը (կորյակները) դեմքի վրա բշտիկներից ոչ պակաս հակաէսթետիկ են երևում: Ամռանը դրանց առկայությունը կարող է բարդույթների պատճառ հանդիսանալ:

Սև կետերը առաջանում են ավելցուկային մաշկային ճարպով, մաշկի մահացած բջիջներով և փոշու մանր հատիկներով դեմքի ճարպագեղձերի խցանման պատճառով: Հիմնականում դրանք հայտնվում են T-զոնայում (քիթ, ճակատ, կզակ):

Դրանց հայտնվելուց խուսափելու համար պետք է մաշկը ճիշտ խնամել և մաքուր պահել: Շատ կարեվոր է լավ մաքրել մաշկն ամեն առավոտ և ամեն երեկո քնելուց առաջ: Դրանց հայտնվելուց խուսափելու համար ցանկալի է նաև շաբաթը 1-2 անգամ մաշկը դիմակների և պիլինգի միջոցով մաքրել: Ներկայացնում ենք մի քանի դիմակ, որոնց շնորհիվ կարելի է խուսափել սև կետերի առաջացումից մաշկի վրա:

Սոդայով մաքրող դիմակ

Դեմքի աղտոտված ծակոտիները և սև կետերը լավ մաքրում են սոդայով միջոցները: Իհարկե, այն ցանկալի չէ օգտագործել մարդկանց, ովքեր մաշկի վրա բշտիկներ և բորբոքային երևույթներ ունեն: Կես թեյի գդալ սոդան պետք է խառնել նույն քանակությամբ մանր աղի հետ: Դեմքը պետք է շատ տաք, գրեթե եռման ջրով շփել, նույն ջրի մեջ թրջեք նաև բամբակի կտորը: Պատրաստված սոդայի և աղի խառնուրդից մի պտղունց ցանեք բամբակի վրա և զգուշությամբ քսեք խոնավ մաշկին, հատկապես այն տեղերը, որտեղ կան սև կետեր:

Մաշկը պետք չէ ուժեղ տրորել, սահմանափակվեք թեթև, մեղմ շփումներով: Հետո լվացվեք ավելի սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Այդպիսի դիմակ խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:

Վարսակով և կեֆիրով դիմակ` կորյակների դեմ

Մեկ ճաշի գդալ սրճաղացում մի փոքր մանրացրած վարսակի փաթիլներին ավելացրեք մի պտղունց սոդա կամ 3-4 կաթիլ բորաթթու և ստացված խառնուրդի վրա լցրեք կեֆիր, որ ստացվի թանձր շիլա: Այդ շիլան քսեք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին և թողեք 10-15 րոպե: Որից հետո լվացվեք սառը ջրով:

Սպիտակուցային մաքրող դիմակ

Ձվի մեկ հում սպիտակուցին ավելացրեք մեկ ճաշի գդալ շաքար և լավ հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակի կեսը քսեք դեմքին և թողեք մինչև լրիվ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասը և մատներով ու ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը:

Վերջում դիմակը լվացեք սառը ջրով և դեմքին քսեք խոնավեցնող կրեմ: Սև կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական մի քանի անգամ: Եթե մաշկը չոր է, քսեք այն միայն սև կետերի շրջանում՝ T-զոնայում: Շատ յուղոտ մաշկի դեպքում կարելի է դիմակը քսել ողջ դեմքին:

Ձվի սպիտակուցով և հալվեով դիմակ

Մեկ հում ձվի սպիտակուցին ավելացրեք երկու թեյի գդալ կիտրոնի և նույնքան հալվեի (алоэ) տերեվներից քամված հյութ: Լավ խառնեք կամ հարեք հարիչով, որից հետո խյուսի կեսը քսեք մաքուր մաշկին՝ այն հատվածներին, որտեղ կան սեվ կետեր: Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք մնացած մասը: 10-15 րոպեից լվացվեք սառը ջրով:

Սպիտակ կավից պատրաստաված դիմակ

Սև կետերը մաքրելու համար շատ  էֆեկտիվ է սպիտակ կավից պատրաստված դիմակը: Պարզապես բացեք կավի փոշին ջրով, մինչեվ ձեվավորվի մածուցիկ միատարր զանգված, այն քսեք դեմքին եվ թողեք 10-12 րոպե:

Բրնձով դիմակ՝ դեմքը մաքրելու համար

Բրնձի օգնությամբ ևս կարելի է ազատվել սև կետիկներից: Մեկ քառորդ բաժակ բրինձը լավ լվացեք սառը ջրով և լցրեք ոչ մեծ կաթսայի մեջ: Վրան լցրեք եռացրած ջուր՝ այնպես, որ ջուրն ամբողջությամբ ծածկի բրինձը: Թողեք այդպես ողջ գիշեր: Առավոտյան քամեք բրինձը և տրորեք մինչև դառնա շիլա: Այդպիսի շիլան կարելի է օգտագործել որպես մաքրող դիմակ՝ քսելով դեմքին 15 րոպեով, ինչպես նաև որպես տնային սկրաբ: Ի դեպ բրնձից հետո մնացած ջուրը շատ օգտակար է և նպաստում է օրգանիզմի մաքրմանը, այնպես որ համարձակ կարող եք խմել այն:

Կեֆիրով դիմակ յուղոտ մաշկի համար

Սև կետերի դեմ ևս մի ժողովրդական միջոց է սովորական կեֆիրը, որն ունակ է լուծել մաշկային ճարպը, իր մեջ պարունակվող թթուների օգնությամբ: Պարզապես քսեք այն դեմքին և լվացեք 15-20 րոպեից: Խորհուրդ է տրվում յուղոտ և կոմբինացված մաշկի դեպքում:

Մաքրող սկրաբ սև կետերից ազատվելու համար

Մաքրող սկրաբի համար ձեզ պետք կգան մեկ թեյի գդալ մանրացրած վարսակի փաթիլներ, կես թեյի գդալ մանր աղ, մեկ թեյի գդալ սուրճի մրուր, որը մնացել է սուրճը խմելուց հետո, և նույնքան մանրացրած լոբի: Բոլոր այս բաղադրամասերը խառնեք կես ճաշի գդալ թթվասերի հետ, և ստացված սկրաբով լավ մշակեք դեմքի այն հատվածները, որտեղ կան սև կետեր:

Դիմակ օճառի և աղի օգտագործմամբ

Ճիշտ կլինի այս գործողությունն անել դեմքը գոլորշու վրա տաքացնելուց հետո: Բամբակի կտորը թրջեք տաք ջրում և լավ օճառոտեք` մինչև փրփրի: Օճառոտ բամբակի վրա մի փոքր աղ ցանեք և շատ զգույշ, թեթև պտտական շարժումներով 1-2 ր մշակեք մաշկի այն հատվածները, որտեղ կան սև կետեր: Ապա թողեք ստացված փրփուրը դեմքին ևս մի քանի րոպե, ապա լվացվեք սկզբում տաք, հետո սառը ջրով:Այս գործողությունից 10 րոպե անց խորհուրդ է տրվում մաշկը մաքրել ախտահանող լոսյոնով կամ ալոեի տերևներից քամված հյութով:

Դեմքի վրա սև կետերից ազատվելու համար կատարվող ցանկացած գործողությունից հետո լավ կլինի նաև մաշկը մաքրեք ջրի և կիտրոնի հյութի հետ խառնած գլիցերինով. 2 ճաշի գդալ գլիցերինը խառնեք 4 ճաշի գդալ մաքուր եռացրած ջրի կամ հանքային ջրի հետ և ավելացրեք 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Դա նպաստում է ոչ միայն դեմքի մաշկի խոնավեցմանը, այլև մնացած կոմեդոնների գունաթափմանն ու լուծմանը:

Դեմքը մաքրող դիմակ՝ փրփուրով

Դեմքի սև կետերից ազատվելու համար պատրաստեք հետևյալ դիմակը, որը նույնպես ավելի լավ է օգտագործել դեմքը գոլորշու վրա պահելուց հետո: Ոչ մեծ տարրայի մեջ սեղմեք մոտ երկու թեյի գդալ սովորական սափրվելու փրփուր: Վրան ավելացրեք մեկ թեյի գդալ ջրածնի պերօքսիդ, նույնքան կիտրոնի հյութ և ոչ մեծ պտղունց մանր աղ: Ամբողջը խառնեք, քսեք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին և զգուշորեն տրորեք մատների ծայրերով՝ առանց ուժեղ սեղմելու: 1-2 րոպեից լվացվեք սառը ջրով, դեմքը մշակեք ախտահանող լոսյոնով, որից հետո քսեք խոնավեցնող կրեմ:

Բուսական դիմակ սև կետերի դեմ

Մեկ ճաշի գդալ կտավատի սերմը խառնեք կես ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկների հետ: Մանրացրեք ստացված բուսական խառնուրդն՝ օրինակ սրճաղացում կամ հավանգում, և վրան լցրեք ոչ մեծ քանակությամբ եռացրած ջուր՝ այնպես, որ ձևավորվի խիտ զանգված: Պինդ փակեք կափարիչով և թողեք 25-30 րոպե: Ապա ստացված զանգվածը հաստ շերտով քսեք մաշկի այն հատվածներին, որտեղ երևում են սև կետերը: 20-25 րոպեն լրանալուն պես լվացվեք սկզբից տաք, հետո սառը ջրով:

Դեմքը մաքրող լոսյոն՝ սև կետերի դեմ

Մեկ բաժակ եռացրած ջուրը լցրեք մեկ ճաշի գդալ եղեսպակի (шалфей) և նույն քանակությամբ վաղենակի (календула) չորացրած ծաղիկների վրա: Ապա եռացրեք ևս երկու րոպե, հետո ծածկեք խուփով, մինչև լրիվ սառչի, վերջում քամեք: Ստացված լոսյոնով խորհուրդ է տրվում դեմքը մաքրել հնարավորության դեպքում օրվա մեջ մի քանի անգամ:

Հալվեով լոսյոն՝ սև կետերի դեմ

Սև կետերի առաջացումը լավ կանխարգելում է հալվեի տերևներից պատրաստված լոսյոնը: 2 ճաշի գդալ լավ լվացած և շիլայի աստիճան մանրացրած ալոեի թարմ տերևների վրա լցրեք մեկ բաժակ սառը ջուր և թողեք այդպես մնա մեկ ժամ: Հետո հասցրեք թուրմը եռման աստիճանի և թողեք եռա ևս 3-5 րոպե: Ապա կրակից վերցրեք և խուփն ամուր փակելով, թողեք լրիվ սառչի: Մաքրեք դեմքի Т-զոնան (ճակատը, քիթը և կզակը) քամված լոսյոնով ամեն օր՝ առավոտյան և երեկոյան:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.03.18) | Հեղինակ: aysor.am
Դիտումներ: 584 | Տեգեր: շատերին, աղջիկներից, կամ, Սև, հուզող, խնդիր., Ինչպես, ԿԵՏԵՐ., վերացնել, դեմքի | - Վարկանիշ -: 0.0/0