Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


7 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել առատ քրտնարտադրությունը
 
 
Загрузка...


Գիշերը տաք քրտինքից արթնանալն ամենատհաճ զգացողություններից մեկն է, որը կարող է ընդհատել հաճելի քունը և ազդել ամբողջ օրվա տրամադրության վրա:

Այս վիճակի բուժման համար հարկավոր է առաջին հերթին պարզել, թե որն է առատ քրտնարտադրության պատճառը:

Իհարկե քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել կլիմայական պայմաններով, ծածկոցով կամ  նույնիսկ ներքնակով, սակայն եթե այն պայմանավորված չէ վերոնշյալ պատճառներից և ոչ մեկով, ապա ժամանակն է օրգանիզմին ուշադրություն դարձնելու

Ձեզ ենք ներկայացնում 7 պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել գիշերվա ժամերին նկատվող առատ քրտնարտադրությունը:

 

1. Դաշտանադադար

Դաշտանադադարի ժամանակ կանայք հաճախ են ունենում ջերմության զգացողություն, որը կարող է լինել նաև շգիշերվա ժամերին, ինչի հետևանքով քրտնարտադրությունն ուժեղանում է:


2. Դեղամիջոցներ

Առատ քրտնարտադրությունը կարող է նաև պայմանավորված լինել որոշ դեղամիջոցների ընդունմամբ: Նման դեղամիջոցներից են հակադեպրեսանտների որոշ տեսակները, հոգեմետ դեղերը և նույնիսկ ասպիրինը:


3. Քաղցկեղ

Գիշերվա ժամերին ուժեղ քրտնարտադորությունը կարող է նույնիսկ լինել քաղցկեղի որոշ տեսակների (օր.՝ լիմֆոմա) վաղ ախտանշան: Քաղցկեղը նաև ուղեկցվում է քաշի անհասկանալի կորստով ու տենդով, որոնք նույնպես կարող են հանգեցնել քրտնարտադրության ուժեղացման:


4. Վարակում

Այնպիսի վարակները, ինչպիսիք են տուբերկուլյոզը, թարախակույտերը, էնդոկարդիտը (սրտի փականների բորբոքում) կամ նույնիսկ ՁԻԱՀ-ը, կարող են դառնալ առատ քրտնարտադրության պատճառ:


5. Անհանգստություն

Քրտնարտադրության պատճառ կարող են հանդիսանալ նաև սթրեսն ու անհանգստությունը: Անհանգստության մյուս ախտանշաններն են նյարդայնությունը, լարվածությունն ու քնի խանգարումները:

Շարունակությունը՝ Med.tert.am-ում:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (15.10.16)
Դիտումներ: 2836 | Տեգեր: լինել, որոնցով, պատճառ, քրտնարտադրությունը, առատ, կարող, պայմանավորված | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...