Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


7 պատճառ՝ օրական 3 հատ արմավ (խուրմա) ուտելու համար
 
 


   

Արմավները ոչ միայն շատ համեղ, այլև անչափ օգտակար քաղցրավենիք են:

Ահա թե ինչ կլինի, եթե մարդն օրական ընդամենը 3 արմավ ուտի:
 

1.    Զարկերակները

Արմավներում պարունակվող մեծ քանակությամբ կալիումն օգնում է ոչ միայն պահպանել սրտի առողջությունը, այլև մաքրում է անոթները, ինչի շնորհիվ նվազում է սրտի հիվանդությունների ու կաթվածի հավանականությունը:


2.    Լյարդը

Արմավներն օգնում են մաքրել լյարդը տոքսիններից՝ նվազեցնելով ցիռոզի առաջացման վտանգը:


3.    Սիրտը

Արմավները սրտի համար ամենաօգտակար մթերքն են: Նրանք հարուստ են Կալիումով, իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, մաքրում են անոթները: Հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս ուտել արմավ՝ սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար:


4.    Աչքերը

Այս քաղցր պտուղներն անչափ հարուստ են վիտամին A-ով: Բացի այդ, արմավները մարդու օրգանիզմում արտադրում են մի նյութ, որը պաշտպանում է աչքի թաղանթը արևի ճառագայթներից:


5.    Էներգիա

Արմավները շատ սննդարար են և սա է պատճառը, որ մարզիկներն արմավ բավական շատ են ուտում: Շնորհիվ շաքարի ու օգտակար ճարպերի մեծ քանակության՝ արմավները շատ արագ հագեցնում են և էներգիա են հաղորդում:


6.    Մարսողություն

Ինչպես արդեն նշվել է, արմավներն ունեն մաքրելու հիանալի հատկություն: Սակայն նրանք մաքրում են ոչ միայն անոթները, այլև ստամոքսը, ուստի անփոխարինելի են մարսողության համար: Արմավներում պարունակվում են յուրահատուկ թթուներ, որոնք նպաստում են սննդի մարսմանը: Երբեմն բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել արմավները՝ որպես աղեստամոքսային համակարգի հիվանդությունների և նույնիսկ ատամոքսի քաղցկեղի կանխարգելման միջոց:


7.    Ցավազրկող

Զարմանալի է, բայց արմավները հիանալի ցավազրկող միջոց են: Ավելին՝ ի տարբերություն դեղորայքի՝ նրանք չեն առաջացնում կախվածություն: Բացի այդ, արմավներն օժտված են հակաբակտերիալ հատկություններով. նրանք նվազեցնում են օրգանիզմում վարակների ակտիվությունը և արդյունքում նվազում է նաև ցավի նկատման զգայունությունը:

 

Նյութի աղբյուրը՝ med2.ru



Տարածել...


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 15.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (15.10.16)
Դիտումներ: 2180 | Տեգեր: (խուրմա), օրական, ՀԱՄԱՐ, արմավ, ուտելու, պատճառ՝, հատ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...