RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ

7 պատճառ՝ ինչու եք քաշ հավաքում
 


 


   Fithacker.ru

Քաշի վրա ազդում են մի խումբ գործոններ, որոնցից ամենածանրակշիռը կենսակերպն է: Fithacker.ru-ն ներկայացրել է 7 գործոն, որոնք քաշի ավելացման պատճառ են դառնում:

Սնունդ ընդունելը բաց թողնելը: Օրվա ընթացքում հարկավոր է ուտել 3-5 անգամ՝ փոքր չափաբաժիններով: Սնունդը բաց թողնելը չի նպաստում ավելորդ քաշից ազատվելուն: Նյութափոխանակության գործընթացը դանդաղում է, խանգարվում:

Նախաճաշը բաց թողնելը: Նախաճաշը պետք է հագեցած լինել սննդարար նյութերով: Այն կարագացնի նյութափոխանակությունը, էներգիա կհաղորդի:

Քիչ կամ շատ քնել: Ինչպես քնի պակասը, այնպես էլ շատ քնելը կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ: Պատճառը շատ պարզ է՝ երկու դեպքում էլ նյութափոխանակությունը դանդաղում է:

Քաշը չվերահսկելը: Սա չի նշանակում, թե հարկավոր է ամեն օր կշռվել, բայց քաշը պետք է պարբերաբար վերահսկել՝ հասկանալու համար հետագա քայլերը:

Կյանքում տեղի ունեցող փոփոխություն: Աշխատանքի փոփոխությունը, ֆինանսական խնդիրները, երեխայի ծնունդը, առհասարակ կյանքում ցանկացած փոփոխություն, ցանկացած սթրես ազդում  է քաշի վրա: Սթրեսի կառավարումը չափազանց կարևոր է՝ առողջության, այդ թվում՝ քաշի կարգավորման համար:

Տարիք: Տարիքի մեծացմանը զուգընթաց՝ նյութափոխանակությունը դանդաղում է: Դա նշանակում է, որ պետք է պարբերաբար ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, շտկել սննդակարգը:

Մկանային զանգվածի կորուստ: Մկանային զանգվածի կորուստն ու քաշի ավելացումը կարող են կապված լինել: Առաջինը նյութափոխանակության և սննդային սովորությունների փոփոխության պատճառ է դառնում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (10.08.18) | Հեղինակ: Fithacker.ru
Դիտումներ: 403 | Տեգեր: քաշ, հավաքում, պատճառ՝, եք, ԻՆՉՈՒ | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |