Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Օգտակար խորհուրդներ


7 մթերք, որոնք օգնում են խուսափել մահաբեր հիվանդություններից և երկարացնում են կյանքը
 
 


   

Ամբողջ աշխարհից գիտնականները անընդհատ փորձում են հասկանալ ծերացման մեխանիզմները պատճառները և թե ինչպես կարելի է երկարաձգել կյանքը: Շատ բաներ այս ոլորտում դեռ հայտնի չեն, մարդու օրգանիզմը բարդ է ու դեռ բազմաթիվ նրբություններ անհայտ են գիտությանն ու բժշկությանը: Սակայն մի բան արդեն հստակ է, որ մարդու երկարակեցությունը կապված չէ միայն գենետիկ նախատրամադրվածությունից: Այն ուղղակի կապված է մեր ապրելակերպից՝ սննդից, ֆիզիկական ակտիվությունից, քնի որակից և լավ  ու վատ սովորություններից:

Հայտնի փաստ է, որ մարդկանց մեծ մասը մահանում է ոչ թե իր «բնական» մահով, այլ հիվանդությունների պատճառով: Հենց այստեղ է, որ գիտնականների վերոնշյալ թեզը հիմնավորվում է ու ներքևում շարադրվածը ապացուցվում: Գիտնականները մշակել են մթերքների ցանկ, որոնք օգտագործելու դեպքում մարդը կարող է խուսափել բազմաթիվ մահացու կամ դրան նպաստող հիվանդություններից:

Ներկայացնում ենք 7 սննդատեսակ, որոնք օգտագործելու դեպքում՝ հիվանդությունների մեծ մասից հնարավոր է խուսափել:

ԿԱՂԱՄԲ ԿԱՄ ԲՐՈԿՈԼԻ

Կաղամբը և բրոկոլին օգնում են օրգանիզմին խուսափել քաղցկեղային հիվանդություններից: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ սուլֆորաֆան և հակաօքսիդանտներ, որոնք առողջ բջիջները պաշտպանում են վնասվածքներից և վաղ փուլում կանխարգելում քաղցկեղային բջիջների տարածումը օրգանիզմում: Կաղամբում պարունակող օգտակար նյութերը վահանի դեր են կատարում ձեր օրգանիզմի առողջ բջիջների համար:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կաղամբն ու բրոկոլին օգտակար է օգտագործել հում վիճակում: Համաձայն ուսումնասիրությունների, դրանք եփելիս կամ տապակելիս կորցնում են բազմաթիվ օգտակար նյութեր:

ՀԱՏԻԿԱՅԻՆ ՍԵՐՄԵՐ

Խոսքը հնդկաձավարի, ձավարի, բրինձի և այս ընտանիքին պատկանող սերմերի մասին է: Այս սերմերը պարունակում են մեծ քանակությամբ բջջանք ու վիտամիններ, որոնք կարգավորում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, եթե այն բարձր է, ապա իջեցնում են, եթե ցածր է, ապա բարձրացնում: Արդյունքում մարդը խուսափում է սրտանոթային հիվանդություններ ձեռք բերելու հնարավորությունից: Բացի այդ այս սերմերը կարգավորում են նաև արյան մեջ շաքարի մակարդակը, ինչն էլ իր հերթին դիաբետ չունենալու գլխավոր նախապայմանն է:

ՀԱՏԱՊՏՂՈՒՆԵՐ

Գրեթե բոլոր հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդատներ, որոնք ունեն կյանքը երկարացնելու հատկություն: Բացի այդ դրանցում պարունակող հակաօքսիդատները պաշտպանում են ազատ ռադիկալներից և սնուցում են ուղեղն ու մկանային հյուսվածքները: Հատապտուղներում պարունակող անտոցիանը անփոխարինելի է մկանային համակարգի ամրացման և ուղեղի ֆունկցիոնալության համար:

ՍԵՎ ՇՈԿՈԼԱԴ

Սև շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, որոնք ունեն հակաբորբոքային հատկանիշներ: Գիտնականների կատարած ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ եթե մարդը ամեն օր մեկ կտոր սև շոկոլադ ուտի, ապա գրեթե 60 տոկոսով կարող է խուսափել օրգանիզմում  բորբոքային պրոցեսներից: Բացի սա սև շոկոլադը նաև խոչընդոտում է տրոմբերի ձևավորմանը: Բայց սրա գլխավոր առաձնահատկությունը այն է, որ շոկոլադը երկարացնում է բջիջների կյանքը և չի թողնում, որպեսզի նրանք մահանան:

ԼՈԼԻԿ

Լոլիկը պարունակում է բացառիկ մի հակաօքսիդատն,որը կոչվում է լիկոպինա:  Այն ամենաուժեղ հակաօքսիդատն է, որը գոյություն ունի արյան մեջ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց այս հակաօքսիդանտի շնորհիվ, լոլիկը ունի հակաքաղցկեղային հատկություն: Կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ քաղցկեղի վաղ փուլում հնարավոր է լոլիկի միջոցով դանդաղեցնել քաղցկեղի տարածումը, իսկ պրոֆիլակտիկայի համար գործածելու դեպքում առհասարակ խուսափել քաղցկեղից՝ մասնավորապես ստամոքսի և թոքերի ուռուցքներից:

ՃԱԿՆԴԵՂ (ԲԱԶՈՒԿ)

Ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ բետաին: Այն օգնում է պաշտպանել մաշկը, քանի ունի օսմոպաշտպանիչ հատկություններ: Ըստ ուսումնասիրությունների, բետաինը չեզոքացնում է մաշկային բորբոքումներն ու հիվանդությունները, ինչպես նաև ադենոմաների առաջացումը՝ մասնավորապես վահանձև գեղձի ադենոմայի դեպքում:

ԸՆԿՈՒՅԶ

Ընկույզի մեջ կան չհագեցած ճարպային թթուներ, որոնք օգնում են օրգանիզմի մի քանի ֆունկցիաներին: Մասնավորապես ընկույզը օգտակար է արյան շրջանառության համար: Դրանում պարունակող ճարպային թթուները նաև օգնում են խուսափել աթերոսկլերոզից և սրտի առիթմիայից: Դրանց միջոցով հյուսվածքների սնուցումը ավելի լավ է կատարվում և օրգանիզմը ավելի արդյունավետ է պայքարում բորբոքային պրոցեսների դեմ:

Ինչպես տեսնում եք առողջ սննդակարգը չի ենթադրում թանկարժեք սննդատեսակներ ոև հատուկ պատրաստություններ: Ընդամենը հարկավոր է կազմել ճիշտ սննդակարգ, առողջարարա մթերատեսակներից, որոնք ամեն օր տեսնում են մթերային խանութներում և սուպերմարկետներում:



Տարածել...
 

Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: 13.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Օգտակար խորհուրդներ | Ավելացրեց: erkusov.com (13.04.18)
Դիտումներ: 178 | Տեգեր: որոնք, խուսափել, մահաբեր, երկարացնում, մթերք, հիվանդություններից, օգնում, կյանքը, Են | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...